Հ.Յ.Դ. Մամուլ

Պետք է Ջավախքը դառնա հայ-վրացական հարաբերությունների ամենաուժեղ օղակը

ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարվել է ՀՅԴ աշխարհասփյուռ բոլոր կառույցների ներկայացուցիչների խորհրդակցական ժողով: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի վերջին իրադարձությունների և նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթը նման ժողով գումարելու հնարավորություն ստեղծեցին: «ժողովը լսեց զեկույցներ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի, Դաշնակցության Բյուրոյի վարած քաղաքականության մասին, հատկապես, վերջին իրադարձությունների հետ կապված, եղան…

Հարկավոր է թուլացնել խոշոր առևտրային կենտրոնների գերիշխող դիրքը. Սուրեն Պարսյանը լուծումներ է առաջարկում

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` մանրածախ առևտրի ոլորտի համար հարկավոր է նոր տնտեսական քաղաքականություն մշակել: Ըստ նրա` Հայաստանում գործող խոշոր առևտրի կետերի ունեցած գերիշխող դիրքը թուլացնելու համար հարկավոր է նախ պարզել Հայաստանում մանրածախ առևտրի իրական ծավալները: «2017թ. ընթացքում Հայաստանում մանրածախ առևտուրը գրանցել է 5.5 տոկոս աճ, սակայն այդ նույն ժամանակահատվածում…

Մտորումներ Հայաստանի քաղաքական զարգացումներում Դաշնակցութեան կատալիտիկ դերի մասին

Հեղինակ։ Վալի Քուզեհգար Քալեջի1 Պարսկերէնից թարգմանեց։ Սարգիս Մկրտչեանը Կատալիզատորը քիմիական նիւթ է, որը արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, համակարգում հաւասարակշռութիւն ստեղծելու նպատակով, բայց ինքը չի ծախսւում և չի մտնում ռեակցիայի արդիւնքում առաջացած նոր նիւթի մէջ։ Քաղաքական ոլորտում ևս որոշ քաղաքական և ընկերային շարժումներ իրենց իւրայատուկ դերի ու ազդեցութեան պատճառով, գործնականում այդպիսի դեր են կատարում։ Հայ…

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100- ամյակին նվիրված ընդունելություն

Ս.թ. մայիսի 29-ին Սանկտ-Պետերբուրգի «Ամրոց» համալիրում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին: Ընդունելությանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչության, Լենինգրադի և Վոլոգդայի մարզերի իշխանությունների, ք. Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Օրենսդիր մարմինների, ԱՊՀ ՄԽՎ-ի ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, ՌԴ…

Ինչպե՞ս է հնարավոր նվազեցնել գազի սակագինը

Գազի ներտնային սպասարկման համար նախատեսված վճարները հավաքելու գործառույթը «Գազպրոմ Արմենիա»-ից ԱԻՆ-ին փոխանցելն անտրամաբանական կլինի. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե առաջիկայում սպառողները կազատվեն գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման համար սահմանված վճարից: Ըստ «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունների` այդ ծառայությունը կարող են իրականացնել…

Հայկական Երեսփոխանական Պլոքը Կը Պահանջէ 32 Նախարար Հաշուող Կառավարութիւն Մը` Երկու Հայերով

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ երեսփոխաններ Յակոբ Թերզեան ու Ալեքսանտր Մաթոսեան նոյնպէս խորհրդակցեցան վարչապետ Սաատ Հարիրիի հետ: Խորհրդակցութեան աւարտին, երեսփոխան Յ. Բագրատունի յայտնեց, որ «վարչապետին յաջողութիւն մաղթելէ ետք, յոյս յայտնեցինք, որ ան չ՛աճապարեր կառավարութիւնը կազմելու իմաստով, որպէսզի դահլիճի կազմութեան ծուղակին մէջ չիյնանք»: «Հաւանաբար աւելի յարմար է, որ…

Մեծ շուքով բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին

Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրին բացվել է մայիսի 29-ին, հայրենի Սյունիքում՝ Դավիթ Բեկ գյուղում: Արամ Մանուկյանի կիսանդրին հայրենի գյուղում տեղադրելու գաղափարն իրականացրել է ՀՅԴ Կապանի մարզային կոմիտեն: Մանրամասները՝ մեր գործընկերների ռեպորտաժում:

Ինչ տոն ենք տոնում

Ակնհայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ հստակ չէ, թե ինչին է նվիրված 100-ամյակի տոնը, որ համազգային շուքով տոնում ենք այս տարի: Միթե՞ այդպիսի տպավորություն չի ստացել ցանկացած մարդ ներկա գտնվելով (եթե հաջողվել է ներկա գտնվել) Սարդարապատի տոնակատարությանը: Ինքս առիթ ունեցա տանը լինելու եւ հեռուստացույց միացնելու, երբ հարյուրամյակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր…

Իսրայելի հերթական խաղը. Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը հանվել է օրակարգից

Մայիսի 30-ին Իսրայելի խորհրդարանում պետք է քվեարկության դրվեր Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը, սակայն երեկ հայտնի դարձավ, որ հարցը խորհրդարանի այս շաբաթվա օրակարգում չի ներառվել: Հարցը օրակարգից հանել է խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Նրա մամուլի քարտուղարը պարզաբանել է, թե իբր Էդելշտեյնը մտավախություն է ունեցել, քանի որ պարզ չէր, թե արդյո՞ք մեծամասնությունը կողմ կքվեարկեր նախագծի ընդունմանը: Նախքան…

Սարքուած խայտառակութիւնը

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ Մայիս 28ին, Սարդարապատի յուշահամալիրին առջեւ, սարքվեց խայտառակութիւն մը։ Պարզուած ամօթին գիտակից էին թէ անգիտակից, հայրենի պետական այրերը, միեւնոյնն է։ Կատարուածը մեր պատմութեան դէմ դաւաճանութեան համազօր էր, պատահածը մեր ազգային արժանապատուութեան դէմ նախատինք էր ։ Կարելի՞ է պատկերացնել մեր պատմութենէն այս աստիճանի խորթացում։ Կարելի՞ է սպասել մեր ազգային արժէքներու այս աստիճանի խաթարում։ Մայիս 28ն…