Հ.Յ.Դ. Մամուլ

Նրանք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն

Միայն դա չէր, շատ բան կար այնտեղ, որ ընդունելի չէր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին: «Ես այդ ամեն ինչը ոչ թե միտումին, այլ այս փոփոխության բերումով ստեղծված թափթփվածությանն եմ վերագրում: Թե ներկայությունը քաղաքական դեմքերի և…

Հայաստանի և սփյուռքի դաշնակցականները տոնում են հաղթական Մայիսի 28-ը

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բազմամարդ քայլերթ էր կազմակերպել Մատենադարանից մինչև Հանրապետության Հրապարակ: Բազմամարդ երթին մասնակցում էին ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ սփյուռքի հայկական գաղթօջախներից ժամանած բազմաթիվ դաշնակցականներ, կուսակցության համակիրներ: Քայլերթի մասնակցիները երթով շարժվեցին նախ Ազատության հրապարակ, որտեղ ելույթներ ունեցան Դաշնակցության ներկայացուցիչները: Գեղամ Մանուկյանը շնորհավորեց Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և…

Այցելություն Արամ Մանուկյանի գերեզմանին

Այսօր մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմին էին այցելել ՀՅԴ-ականները: Այնտեղ էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը և այլոք: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի…

Մեծ թվով դաշնակցականներ են ժամանել Հայաստան՝ Մայիսի 28-ը տոնելու

Այս օրերին Սփյուռքից մեծ թվով դաշնակցականներ են եկել Հայաստան՝ Սարդարապատ այցելելու և տոնական օրը հայրենիքում նշելու: Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատուրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, ճիշտ է, Սփյուռքում էլ տոնում են Մայիսի 28-ը, սակայն Հայաստանում օրը տոնելը մեկ այլ զգացողություն է: «Մենք տարիներով ապրել ենք Մայիսի 28-ի խորհրդով, զինանշանով, հայկական արժեքներով,…

Մայիսի 28-ը մեծ շուքով է նշել ՀՅԴ Սիրիայի Երիտասարդական միությունը

ՀՅԴ Սիրիայի Երիտասարդական միության անդմաները մեծ շուքով են նշել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կայացել է մեծ համերգ` նվիրված անկախությանը: Բացի այդ, տեղի է ունեցել նաև ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվել են ձեռային աշխատանքներ` արված ՀՅԴ ՍԵՄ-ի անդամների կողմից: yerkir.am

Փրկության ուղին ազգային, ինքնուրույն ուղեգծի մեջ է

Կարևոր օր է այսօր, քանի որ տարիների ստրկությունից հետո կարողացել ենք պետականություն ունենալ, և այդ պետականությունն ունեցանք, քանի որ ազգային ազատագրական պայքար ունեցանք. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նշենք, որ այսօր հարյուրավոր դաշնակցականներ այցելեցին Սարդարապատ՝ ավտոերթով, քայլերթով: Մարգարյանը տեղեկացրեց նաև, որ հատուկ այս օրվա առիթով բավական մեծ թվով դաշնակցականներ են եկել…

Հանդիսավորությամբ վերաբացվեց ՀՅԴ Վանաձորի կոմիտեի գրասենյակը

Մայիսի 27-ին հանդիսավորությամբ տեղի ունեցավ Վանաձորի ՀՅԴ գրասենյակի բացումը: Գրասենյակը վերանորոգվել է Կանադայի` Դաշնակցության կառույցի ջանքերով: Գրասենյակի բացմանը մասնակցում էին մեծ թվով սփյուռքահայ դաշնակցականներ: Կանադայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեության ներկայացուցիչ Րաֆֆի Տոնապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վանաձորի գրասենյակի վերանորոգումը միակ նախաձեռնությունը չէ: «Մինչ օրս առիթ ենք ունեցել հիմնովին վերանորոգելու Ալավերդու ՀՅԴ կենտրոնը, նաև առիթ ունեցանք…

ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէի խօսքը Մայիս 28-ի 100-ամեակին առթիւ

«Արմենիա Մակազին»ի Մայիս 28-ի 100-ամեակին նուիրուած բացառիկ թիւին համար ՄԵՐ ԽՕՍՔԸ ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէն գոհունակութեամբ կ’ողջունէ «Արմենիա» ամսաթերթի այս բացառիկ թիւի հրատարակութիւնը: Հայ ժողովուրդի վեց դարերու ստրկական կեանքին վերջակէտ դնող այս հերոսական խոյանքը մեծ անկիւնադարձ մը հանդիսացաւ մեր ազգին համար, որուն 100 ամեակը տօնակատարելու բարեբախտութիւնը կը վայելենք այսօր, ըլլա՛յ Հայաստանի մէջ եւ ըլլա՛յ սփիւռքի:…

Անկախության 100-ամյակը Դրաստամատ Կանայանի ժառանգներին էլ է բերել հայրենիք

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի առիթով ՀՅԴ պատմության թանգարանն իր ունեցած հսկայական թվով ցուցանմուշներից խմբավորել-առանձնացրել է Հանրապետությանը նվիրված հատվածը: Հենց այդ է պատճառը, որ հոբելյանի առիթով բացի Սարդարապատի ու Հայաստանի պատմության թանգարաններ այցելելուց՝ հյուրերի մեծ մասը պարտադիր այցելում է ՀՅԴ բյուրոյի շենքում գտնվող այս թանգարան: Հենց այստեղ է հնարավոր գտնել Առաջին հանրապետության դիվանագիտական, ռազմական, կրթական…

28 Մայիս. Մնայունը` Տօն Մարտունակութեան Եւ Ազատատենչութեան

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ «Վարդահեղեղ արշալոյսին» հարիւրամեակն է այսօր: 28 մայիս 1918-ի, Հայաստանի անկախութեան, Հայաստանի պետականութեան վերականգնման, անկախ Հայաստանի հիմնադրութեան հարիւրամեակը: Նուաճումը, տօնը, կոչեցէք` ինչպէս որ կ՛ուզէք: Բայց մէկ իրողութիւն անվիճելի է: 28 մայիս 1918-ը հայ մարդու անկախ մտածողութեան յաղթանակի տօնն է աներկբայօրէն: Պատմական դէպքերը տեղի կ՛ունենան քաղաքական, ռազմական, ընկերատնտեսական ժամանակի պայմաններուն մէջ: Պատմական դէպքերը կը գնահատուին…