Հ.Յ.Դ. Մամուլ

«Ազդակ»ի Խմբագրական. Մայիս Մէկ. Երկու Միջավայրերու Մէջ

Մայիս մէկը Հայաստանի Հանրապետութեան մէջ այս անգամ կը ստանայ խիստ ժամանակակից, արդիական հնչեղութիւն, այն առումով, որ համաժողովրդական շարժումը կը տօնախմբէ իր յաղթանակը: Այս յաղթանակին, աւելի ճիշդը ամբողջ շարժումի համաժողովրդայնացման մէջ առաջադրուած առաջնային թեմաներէն էր հարստապետական կարգերը արմատապէս փոխելու կարգախօսը: Իսկ այդ կարգախօսը յաջողած էր նկատելի թիւով համալրել մարզերու, գիւղերու եւ առհասարակ քաղաքացիներու այն խաւը, որ…

Հայրենիքի խոնարհ հերոսները

1991 թվականի ապրիլի 30-ին խորհրդային բանակն իրականացրեց տխրահռչակ «Օղակ» գործողությունը: Հայաթափվեց ու բռնազավթվեց Գետաշենն եւ Մարտունաշենը, այնուհետեւ նաեւ Շահումյանի շրջանը: Մինչեւ ատամները զինված խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի ու խուժանի դեմ մարտնչում էին ընտրյալները, որոնք հայրենի Թալինը, Հրազդանը կամ Երեւանը չէին տարբերում Գետաշենից ու Մարտունաշենից: Դաժան մարտում այդ օրն ընկան հրազդանցի Զարզանդը՝ Հրաչը, գետաշենցի Վալերին,…

Արմեն Ռուստամյան. Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները

Ավարտվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մասնավորապես նշեց․ «Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները եւ լուրջ տարաձայնություններ չունենք․․․Ես ոչ մի բան չեմ բացառում, այս իրավիճակում որեւէ բան բացառելը անմտություն է»։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վաղը վարչապետ կունենանք, Ռուստամյանը…

«Ազդակ»ի Խմբագրական. Հանգուցալուծում` Սահմանադրական Կարգով

Ներհայաստանեան իրադարձութիւններու զարգացումը կ՛ընթանայ սահմանադրական ընթացակարգային հունով: Նկատի ունենալով խորհրդարանական խմբակցութիւններու ներկայացուցիչներու յայտարարութիւնները, պարզ կը դառնայ, որ միասնական թեկնածուի ընտրութեան շուրջ գէթ այս պահու դրութեամբ գոյացած է ընդհանուր համախոհութիւն: Մինչեւ այդ համախոհութեան ամրագրումն ու անոր նպաստող յայտարարութիւններու հրապարակումը, կայացան նաեւ հանդիպում-քննարկումներ քաղաքական տարբեր ուժերու միջեւ, ինչպէս նաեւ խորհրդակցութիւններ նախ միջնորդաւորուած, ապա նաեւ ուղղակի հիմնական երկու…

Մեկնարկել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Ազգային ժողովում մեկնարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող ելքերը:

ՀՅԴ-ն ենթադրվում է՝ կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ, ՀՅԴ-ն ենթադրելի է, որ կպաշտպանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում։ Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ դա բխում է նախօրեին տարածած ՀՅԴ ԳՄ հայտարարության տրամաբանությունից։

Համախոհությամբ գտնենք ճիշտ լուծումը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ապրիլի 27-ին հյուրընկալվել է «Երկիրն այսօրի» տաղավարում: Ներկայացնում ենք հարցազրույցի սղագրությունը: Այսօր ներքաղաքական հարցերի շուրջ կզրուցենք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: Ես կցանկանայի ընթերցել այն հայտարարությունը, որը տարածվեց ժամեր առաջ, որից հետո կզրուցենք եւ պարզաբանումներ կմտցնենք, քանի որ բազմիցս արդեն խոսվել էր հայտարարության մասին, որը պետք է…

Դաշնակցությունը բացում է իր ծրագրի փակագծերը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիրն այսօրի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու նախաձեռնության շուրջ: Մանրամասները՝ տեսանյութում։

Այո՝ ժողովրդային շարժմանը, ոչ՝ անարխիային…

Դերենիկ Մելիքեան Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքացիական ինքնաբուխ շարժումը, յատկապէս երբ դա երիտասարդական աւիւնով՝ ժողովրդային արդար պահանջատիրութեան կերպարանք է կրում, ինքնըստինքեան առաջընթաց է՝ հասարակա-քաղաքական կեանքում: Սակայն, նոյն առաջընթացը պահպանելու երաշխիքը կայանում է նրանում, որ նշեալ ժողովրդային պահանջատիրութիւնը նաեւ առաջանցիկ ձեւաւորում ու կերպարանք ստանայ բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում: Այլապէս նոյն քաղաքացիական, ինքնաբուխ, ժողովրդային շարժումը լաւագոյն դէպքում կը…

Արծվիկ Մինասյանի հրաժեշտի ուղերձը

ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի հարգարժան աշխատակիցներ, նախարարին կից խորհուրդների անդամներ, միջազգային կառույցների, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպանական խնդիրներով մտահոգ հարգելի քաղաքացիներ. Շնորհակալություն եմ հայտնում բնապահպանության ոլորտում ավելի քան մեկ ու կես տարվա արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: Այս ժամանակահատվածում, ինչ ղեկավարել եմ ոլորտը, համատեղ ուժերով զգալի աշխատանքներ ենք կատարել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լայնածավալ,…