Հ.Յ.Դ. Մամուլ

Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցությունը ստացվեց. հույս ունեմ այն կշարունակվի

Ես այսօր հաջողեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, մեր խոսակցությունը ստացվեց եւ հույս ունեմ, որ այն շարունակվի, թեպետ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան: Մենք անցած 5-6 օրվա ընթացքում այս տեսակի ծավալուն աշխատանքների մեջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպեսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջեւ կանգնած այս թնջուկին: Կարեւորն այն է, որ մենք, իբրեւ Դաշնակցություն,…

Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինիս երկխոսության կոչ է արել։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայլեյանի կալանավորման օրակարգով Ազգային Ժողվի արտահերթ նիստ չի նախատեսվում եւ նրանց անձեռնմխելիությունից զրկելու հարցը չի ընդգրկվելու խորհրդարանի օրակարգ։ Առավել մանրամասն՝ «Երկիրն այսօր»-ի ՝ ժամը 13։00-ի արտակարգ թողարկման ընթացքում։…

Մեր ճշմարիտ Յաղթանակը

Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի և ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարևոր հանգամանքը ցարդ լիարժէք և տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին և շատ…

Հաղորդագրություն. Ջահերով երթ այսօր տեղի չի ունենա

Հայտնում ենք, որ նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակիը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերիդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ: 23.04.2018 թ.

Հայոց Ցեղասպանութեան 103-Ամեակի Ոգեկոչման Հսկում Լաւալի մէջ

Հ.Յ.Դ. Գ.Ե.Մ. Լեւոն Շանթ եւ Լաւալի Բեկոր Աշոտ մասնաճիւղերու կազմակերպութեամբ՝ Ուրբաթ երեկոյեան ժամը 8:00ին, Լաւալի Հայոց ցեղասպանութեան նուիրուած յուշարձանին շուրջ, տեղի ունեցաւ հսկում՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 103րդ ամեակին։ Ներկայ էին Քէպէքի ազգային ժողովի անդամ՝ պատգամաւոր Կուի Ուլէթ, Լաւալի քաղաքապետարանի անդամներ՝ Vasilios Karidogiannis, Aglaia Evelakis ու Roland Dick, Լաւալի Ռէնօ շրջանի ներկայացուցիչ՝ Արամ Ելակօզ, Հ.Յ.Դ. Բիւրոյի…

Նախագահին Եւ Քոնկրեսին Կոչեր Կը Կատարուին՝ Ճանչնալու Ցեղասպանութիւնը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Չորեքշաբթի, Ապրիլ 18ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Քոնկրեսի շէնքէն ներս տեղի ունեցած է Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման տարեկան հաւաքը, մասնակցութեամբ Ներկայացուցիչներու տան եւ Ծերակոյտի անդամներու։ Քոնկրեսի Հայկական համախմբումին կողմէ կազմակերպուած ձեռնարկի մասնակիցները կոչեր կատարեցին նախագահ Տանըլտ Թրամփին եւ Քոնկերսին, որ վերջ տան Ցեղասպանութեան ճանաչման հարցով թրքական ճնշումներուն տեղի տալու…

ԱՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի հայտարարությունը

Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու և սահմանը պահող զինվորի համար: Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների և զոհաբերությունների գնով: Ընդամենը…

Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման

Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյան Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձությունների մասին տեղեկանում է զանգվածային լրատվամիջոցներից ու որոշ ցանցերից, և ըստ այդմ` տպավորությունը հետևյալն է` ժողովրդի կուտակված պահանջների պոռթկում է: «Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովրդի մի մասը, երևի մեծ հավատ ունենալով իրենց պահանջներին, ըմբոստության փորձեր…

Չպետք է թույլ տանք, որ մի շարք ձեռքբերումներ փոշիանան

«Նախ եւ առաջ կարեւոր է, որ դժգոհության այս արտահայտությունը ինչ-որ կերպ արդյունավորվի, եւ երկրորդ՝ նոր հիասթափություն չառաջացնի հասարակության մեջ», մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաներին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ yerkirmedia.am

ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

Դաշնակցությունը, մտահոգված վերջին օրերին Երեւանում ու երկրում տեղի ունեցող իրադարձություններով, որոշել է հայտարարություն տարածել՝ դրանով փորձելով մատնանշել ելքը։ Այդ ելքն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեսնում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից ու, առհասարակ, իշխանությունից հեռանալու մեջ, մինչեռ ՀՅԴ-ի հայտարարության մեջ խոսվում է երկխոսություն սկսելու մասին։ ՀՅԴ-ն կոչ է անում խորհրդարանական ուժերին, «ՀՀ նորընտիր նախագահի…