Հ.Յ.Դ. Մամուլ

Լիովին վստահում ենք այս թիմին

ԱԺ-ն քննարկում է Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ ընտրելու հարցը: ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ սա վերջին ընտրությունն է, որ այս շղթայում անցկացնում են: Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր ընտրությունները միմյանց հետ փոխկապակցված են, մանավանդ` երբ խոսքը իրավաբանների տեղաշարժի մասին է: Ըստ պատգամավորի` սա վկայում է անհրաժեշտ…

Արձանագրութիւններու չեղարկումը հետեւողական պայքարով

Սեդօ Պոյաճեան Քաղաքականութեան մէջ ժողովուրդին կամ երկրին ճակատագիրը յուզող որոշումները հեշտութեամբ չեն տրուիր, պատահականութեամբ չեն կատարուիր, կամայականութեան չեն ձգուիր։ Հայաստանի Հանրապետութեան կողմէ Հոկտեմբեր 10, 2009ին Ցիւրիխի մէջ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ ստորագրուած հայ-թրքական արձանագրութիւններու վերջնական չեղարկումը նման որոշում է։ Այս որոշումը հեշտութեան, պատահականութեան կամ կամայականութեան արդիւնք չէր։ Նոյնիսկ պէտք է ընդունիլ որ այս կրկնակ արձանագրութիւնները…

Երրորդ հանրապետության 4-րդ նախագահը միասնության խորհրդանիշ պետք է դառնա

ԱԺ-ն այսօր քննարկում էր ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը: ՀՅԴ անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, թե շատ հետաքրքիր ժողովուրդ ենք` երբ մեկին ուզում ենք գովել հասցնում ենք մինչև Աստծո դուռը, եթե ուզում ենք փնովել` խորտակում ենք մինչև անդունդի խորքերը: Ըստ պատգամավորի` երկուսն էլ ԱԺ ամբիոնից լինում…

Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին

Հաշված րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Քիչ առաջ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին մեր հարցմանն ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։ Խորհրդարանը արդեն վաղը…

Արցախյան շարժման 30-ամյակը՝ Մոսկվայում

«30 երկար տարիներ` դեպի ազատություն»,- ասել է Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը: Նա վստահ է, որ հոբելյանական այս տարում լուրջ դիվանագիտական հաջողություններ են սպասվում Արցախի ճանաչման, կայացման ու զարգացման գործընթացներում: Արցախյան շարժման երեսնամյակի՝ Մոսկվայում կայացած երեկոյի ժամանակ արձանագրել են, որ այս պայքարի ամենամեծ ձեռքբերումը «դե ֆակտո ազատ ու անկախ Արցախի հանրապետության ստեղծումն է»:…

Հայ Դատը Հիւրընկալեց Նոր Հարաւային Կալեսի Վարչապետ Կլետիս Պերեճիքլեանը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ մայրաքաղաք Ուաշինկթընի իր կեդրոնատեղիին եւ «Արամեան Տան» մէջ հանդիպումներով հիւրընկալած է Աւստրալիոյ պետական պատուիրակութեան հետ Միացեալ Նահանգներ պաշտօնական այցելութիւն տուող Նոր Հարաւային Կալես նահանգի հայազգի վարչապետ Կլետիս Պերեճիքլեանը։ «Արամեան Տան» մէջ կայացած հանրային հանդիպման ընթացքին Պերեճիքլեան յայտնած է, թէ ինք այնտեղ կը գտնուի ոչ միայն իբրեւ Աւստրալիոյ…

Պետք է այնքան ուժ ունենաս, որ կարողանաս առաջ գնալ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարցազրույցը «Ժողովուրդ» օրաթերթին -Պարո՛ն Մինասյան, շուտով նոր կառավարություն կձեւավորվի: Դուք ինքներդ ցանկություն ունե՞ք շարունակելու աշխատել: -Կարծում եմ, որ դա նախ` այն քաղաքական ուժի որոշելիք հարցն է, որը ես եմ ներկայացնում՝ ՀՅԴ-ն, երկրորդը՝ արդեն վարչապետի, որ պետք է ներկայացնի նոր կազմը, եւ վերջապես այն նպատակների, ծրագրերի կոնտեքստում, որ ես ունեմ, պատկերացնում…

Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 30 տարի

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Փետրվարի 27-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության…

Սումգայիթյան ջարդեր, պատմական զուգահեռներ եւ դասեր

1988 թվականի փետրվարի 12-ից Արցախում սկիզբ առած համաժողովրդական խաղաղ ցույցերի եւ ինքնորոշման պահանջով Ղարաբաղի մարզային իշխանությունների իրավական քայլերի պատասխանը եղավ Սումգայիթ քաղաքում իրականացված հայության ջարդը: Երեք օր շարունակված նախճիրը վայրագությամբ չէր տարբերվում այն եղեռնագործություններից, որ դարասկզբին իրականացրել էին թուրքերը եւ նույն ազերիները: Խորհրդային շինծու ինտերնացիոնալիզմի տասնամյակներից հետո սերնդափոխությունն անգամ ազերիների գենետիկ հիշողության մեջ չէր մարել…

50 համակիրներ համալրել են ՀՅԴ ՀԵՄ-ի շարքերը

Փետրվարի 25-ին Պռոշյանի «Զորաց պանթեոնում» երդման պաշտոնական արարողությունից հետո 50 նորագիրներ համալրել են ՀՅ Դաշնակցության Երիտասարդական միության շարքերը: Մինչ երդման արարողությունը՝ երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել պանթեոնում հանգչող ազատամարտիկների շիրիմներին, ապա ուղղվել են դեպի գյուղի կենտրոնում գտնվող` Կարոտ Մկրտչյանի հուշարձան: ՀՅԴ ավագ ընկերներից Սիմոն Գաֆալյանի կողմից օրվա խորհուրդը լսելուց հետո 50 երիտասարդ, խոստանալով լինել անձնվեր…