Շրջանային մամուլ

Հանդիպում Արցախի հասարակական կազմակերպությունների հետ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով Արցախում գտնվող Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդները սեպտեմբերի 30-ին Արցախի պետական համալսարանի դահլիճում հանդիպել են Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ: Կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունն Արցախում, պատասխանել երիտասարդների հարցերին: Երիտասարդ սոցիալիստներին հետաքրքրում էին չճանաչված երկրում երիտասարդների իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքով փախստականի…

Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները հանդիպել են ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին

Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդները սեպտեմբերի 30-ին խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հանդիպել են ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին: Ողջունելով երիտասարդներին՝ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը խոսել է «Դաշնակցության»՝ խորհրդարանում ներկայացված սոցիալիստական խմբակցության՝ պետականաշինության, խորհրդարանական գործունեության և արտաքին քաղաքականության բնագավառներում ունեցած դերի մասին: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Արցախյան հիմնահարցը՝ շեշտելով, որ…

Արցախի ԱԳ նոր նախարարն ընդունել է սոցիալիստ երիտասարդներին

Արցախում գտնվող Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամները սեպտեմբերի 30-ին հանդիպել են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նախարարը ողջունել է երիտասարդների այցը Արցախ, գոհունակության հայտնել, որ երիտասարդները հետաքրքրված են Արցախում տեղի ունեցող գործընթացներով և հույս հայտնել, որ այցելության ընթացքում նրանք կստանան օգտակար տեղեկություններ: Նախարարը ներկայացրել է Արցախի խնդրի էությունը, կարևորելով Արցախի ժողովրդի…

Արցախում են Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամները

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան և սեպտեմբերի 30-ին այցելել Արցախի Հանրապետություն: «Ընկերվարական երիտասարդների միջազգային միության շրջանակներում կազմակերպել ենք այս ճանաչողական այցը: Այն իրագործելու համար մի տարուց ավելի աշխատանք ենք տարել և այսօր Արցախում ներկա են…

Արցախի Ճանաչումը Միշիկընի Օրինակով՝ Նահանգ Առ Նահանգ

Հետեւելով Միացեալ Նահանգներու Մեսեչուսեց, Ռոտ Այլընտ, Մէյն, Լուիզիանա, Քալիֆորնիա, Ճորճիա եւ Հաուայի նահանգներուն, Սեպտեմբեր 28ին Միշիկըն նահանգը իր կարգին ճանչցաւ Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։ Այսպէս, Միշիկընի Ծերակոյտը քուէներու ջախջախիչ մեծամասնութեամբ որդեգրեց թիւ 99 օրինագիծը՝ ի խնդիր Արցախի Հանրապետութեան ճանաչման։ Օրինագիծը, որ կը վայելեր երկու կուսակցութիւններու միատեղ զօրակցութիւնը, կոչ կ՚ընէ Միացեալ Նահանգներու նախագահին եւ Քոնկրէսին՝ ճանչնալ Արցախի…

Էական չէ, որ կհայտնվենք ինչ-որ ագրեսոր երկրի սև ցուցակում

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան և ճանաչողական այցով կմեկնեն նաև Արցախի Հանրապետություն: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը, ՀՅԴ Երիտասարդական միության արտաքին հարաբերական հանձնախմբի անդամ Սարինե Աբրահամյանը և Հայաստան ժամանած հյուրերից` Իտալիայի…

Անտեսումը Միասնութեան Չ’առաջնորդեր

(ՈՉ ԱԼ ԾԱՂՐԱՆՔԸ ԵՒ «ՇՕ»Ն) Մեր խօսքը կը վերաբերի Հայաստան ֊ Սփիւռք վերջին խորհրդաժողովին ու այդ առթիւ ստեղծուած կարգ մը երեւոյթներու։ Սկզբունքով, նման համախմբումներ միայն դրական լիցքեր կրնան ստեղծել, կամ՝ պէ՛տք է ստեղծեն։ Երբ նոյն ազգին պատկանող տարաբնոյթ հոսանքներու, մտածողութիւններու եւ ասպարէզներու մարդիկ քով ֊ քովի կու գան՝ հասարակաց օրակարգերով։ Երբ առաջադրուածը համախմբում, կամ միասնութիւն…

Գանատայի մէջ պիտի սկսի գործել Հայեցի դաստիարակութեան կեդրոնական մարմինը

Հովանաւորութեամբ Գերաշնորհ Տ. Բաբգէն արք. Չարեանի, կազմակերպութեամբ Ազգային վարչութեան եւ համագործակցութեամբ ՀՅԴ կեդրոնական կոմիտէին, շաբաթ, 4 մարտ 2017-ին, առաջնորդարանի դահլիճէն ներս տեղի ունեցաւ հայեցի դաստիարակութեան նուիրուած խորհրդաժողով մը, մասնակցութեամբ՝ Ազգային վարչութեան, ՀՅԴ կեդրոնական կոմիտէին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան, Հայ օգնութեան միութեան եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան շրջանային վարչութիւններուն, Թորոնթոյի ՀՕՄ-ի Ամէնօրեայ եւ ինչպէս…

ԱՄՆ Միչիգանի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգի սենատը ընդունել է բանաձեւ, որով ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը եւ կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը՝ նույնն անել եւ խորացնել տնտեսական ու մշակութային կապերն Արցախի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար։ Այս մասին տեղեկացնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից։ Բանաձեւը ներկայացրել է սենատոր Դեյվիդ Կնեժեկը։ Այսպիսով, Միչիգանը դարձավ Արցախի անկախությունը…

Արցախում է Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանը

Սեպտեմբերի 27-ին Լիբանանի Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ուղեկցությամբ հանդիպել է Արցախի հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է Այնճար քաղաքը Արցախի որևէ քաղաքի հետ քույր քաղաք հայտարարելու հարցը: Այնուհետև Վարդգես Խոշյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի հետ Այնճար քաղաքի…