
ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպեց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ: Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, դրական գնահատելով Արցախում և նրա սահմաններից դուրս ՄԻՊ-ի ծավալած գործունեությունը, խմբակցության աջակցությունը հայտնեց տարբեր ծրագրերի իրականացման գործում: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ «Դաշնակցություն» խմբակցությունն առանձնանում է իր արտասահմանյան կապերով: «Արտասահմանյան 3 այցելություն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպվել…















