Շրջանային մամուլ

«Ապառաժ»-ի խմբագրական. Թոթափենք ստրկամտությունը

Յուրաքանչյուր պետական համակարգ քաղաքական առումով կարիք ունի պաշտպանության: Պաշտպանություն՝ նախ և առաջ արտաքին ներթափանցումներից, ապա ներքին ցնցումներից խուսափելու համար: Ռազմական ոլորտում վաղուց ապացուցված է, որ ուժի կենտրոնացումը մանավանդ քիչ ռեսուրս ունեցող համակարգերում կարող է աղետաբեր լինել և անցանկալի հետևանքներ ունենալ: Հայ ժողովրդի պատմության մեջ այս իրականությանն ականատես ենք եղել. հիշենք Վարդանանց ու Վահանանց պատերազմները և…

ՀՀ պաշտպանութեան նախարարի համայնքային հանդիպումները

«ԱԼԻՔ» – Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը փետրւարի 1-ին ունեցել է նաեւ համայնքային հանդիպումներ: Առաւօտեան ՀՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարն այցելե է «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութիւն եւ հաստատութիւն: «ԱԼԻՔ» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում, հիւրերն ողջունել է «ԱԼԻՔ»-ի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, որից յետոյ թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ Վիգէն Սարգսեանը խօսել է հայ-իրանական…

Թեհրան-Երեւան ռազմական գործակցութիւնը՝ որպէս անվտանգութեան այլընտրանքային տարբերակ

Պաշտօնական այցով Թեհրան է ժամանել ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի գլխաւորած պատւիարկութիւնը: Վիգէն Սարգսեանի այցն ընդհանրապէս պէտք է դիտարկել վերջին շրջանում, գրեթէ բոլոր բնագաւառներում Իրան-Հայաստան վերելք ապրող յարաբերութիւնների համատեքստում: Այն, սակայն, առաջին հերթին կարեւոր է այն առումով, որ դրա օրակարգային հիմնական թեման կազմելու է յատկապէս երկու երկրների միջեւ ռազմական ոլորտի յարաբերութիւնների ընդլայնումը, որն անկասկած ռազմավարական…

«Հայրենիք»ի խմբագրական. Պատեր… Անապատներ

«Կարելի չէ գերագոյն յաղթանակ համարել, բոլոր կռիւներու ընթացքին, պայքարիլն ու նուաճելը: Գերագոյն յաղթանակը այն է, թէ երբ կը յաղթես առանց կռուելու»: Սուն Ցու (544-496 Ք.Ա.) Եթէ Սպիտակ Տան նոր վարձակալին փոխանցուի Սուն Ցու անունը, հաւանաբար ան շուտով պիտի ենթադրէ թէ խնդրոյ առարկայ անձը մեծահարուստ այն չինացիներէն է որ բաժնետոմսերու շուկային մէջ, առաջնահերթ դեր ունի եւ…

Ակնարկ. 7 Երկիրներու Ցանկին Ետին Տեսանելի Քաղաքականութիւնը

Միացեալ Նահանգներու նոր նախագահին առաջին քայլերը արդէն վերլուծաբանները կը մղեն ընդգծելու նոր աշխարհակարգի ստեղծման տեսանելիութիւնը: Նոր աշխարհակարգը եթէ մէկ կողմէ կը յատկանշուի երկիրներու միջեւ պատերու կառուցումով, դիւանագիտական յարաբերութիւններու խզումով, նոր լարուածութիւններով եւ նոր կացութիւններու ստեղծումով, միւս կողմէ այն առաջին երեւութական տպաւորութիւնը կը ստեղծէ, որ նոր հարթութեան վրայ կը տեղափոխուի բեւեռի մը` Ուաշինկթընի եւ բեւեռացման ձգտող…

Թրամփեան Ամերիկայի տեսանելին ու անկանխատեսելին…

Թրամփին անձամբ ու անմիջականօրէն շնորհաւորելու արտասահմանեան առաջնեկը հանդիսացաւ Եւրոմիութեանը թիկունքից դաշունահարած բրեքսիթ-ի հեղինակ, նոյնինքն՝ Մեծն Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը: Հանդիպումը (ս. թ. յունւարի 28-ին) երկուստեք հոգեհարազատ էր, հաշւի առնելով Թրամփի մինչ այդ ցուցաբերած հակաեւրոմիութիւն կեցւածքը, վերջնիս «ծերութեան» մասին բարձրաձայնելով… Տիկին Մէյը, սակայն, մինչ ԱՄՆ այցը, հասցրել էր տեսակցել նախ՝ Սաուդական Արաբիայի Խալիֆ Սալմանին եւ ապա…

Բարեկամութիւնը ամրապնդելու կամարտայայտութեամբ

Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը եռօրեայ այցով եւ իր իրանցի գործընկեր Դեհղանի հրաւէրով գտնւում է Թեհրանում: Պահի եւ ժամանակի առումով ՀՀ ՊՆ-ի թեհրանեան այցը ստանում է առանձնայատուկ նշանակութիւն եւ գերազանցում պրոտոկոլային ձեւաչափերը: Նախ՝ ԻԻՀ նախագահ Ռոհանիի հայաստանեան այցից յետոյ սա առաջին բարձր մակարդակի փոխադարձ այցն է, որն մէկ անգամ եւս վկայում է երկու երկրների…

Արժանթինի Հայ Համայնքը Կը Դատապարտէ Չաւուշօղլուի Այցը

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԵՍ.- Պուէնոս Այրեսի հայկական համայնքի կազմակերպութիւնները հրատարակած են հաղորդագրութիւն մը, ուր կը դատապարտեն Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլուտ Չաւուշօղլուի այցը Արժանթին: Հաղորդագրութեան մէջ կ՛ըսուի. «Արժանթինի հայկական համայնքը, որ մեծաւ մասամբ կը բաղկանայ թրքական պետութեան կողմէ 1915-1923 թուականներուն կատարուած Ցեղասպանութենէն վերապրած գաղթականներէ, կը մերժէ եւ կը դատապարտէ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարին այցը Արժանթին: Չաւուշօղլու ոչ…

ՀՅԴ-ի կրակին ձեռքեր տաքացնողները. ճշմարտության անողոք դեմքը-7

Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խոշորացման գործընթացները, որոնք տեղի են ունենում դաշինքների ձևավորման կամ մեկ կուսակցության մեջ մանրերի տարրալուծման տեսքով, հետապնդում են մի պարզ նպատակ` անցնել խորհրդարան և առնվազն ստանալ այնքան մանդատ, որ հնարավոր դառնա ՀՀԿ-ին զրկել բացարձակ մեծամասնությունից, իշխանությունից: Այդ հնարավորությունը կստեղծվի նույնիսկ ոչ թե այն դեպքում, եթե որևէ ուժ 54 տոկոս քվե ստանա, այլև…

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը՝ Թրամփի՝ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ հրամանագրի առնչությամբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն է տարածել Սպիտակ տան՝ «օտարերկրյա ահաբեկիչների» մուտքն ԱՄՆ արգելելուն ուղղված հրամանագրի առնչությամբ։ Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ շարունակում է մտահոգված մնալ հունվարի 27-ին ընդունված հրամանագրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչպես ԱՄՆ-ի քաղաքականության, այնպես էլ հայ անհատների և ընտանիքների վրա այդ հրամանի թողած հետևանքների առումով։ Հրամանագիրն 90-օրյա ժամկետով ԱՄՆ…