
Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ: Ինչպես տեղեկացրեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, այս մասին օրերս Եգիպտոսում գտնվող եվրոպացի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրին: «Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած…















