Շրջանային մամուլ

Ակնարկ. Քննադատութիւն, Առաջարկ Եւ Սպառնալիք

Եւրոպական խորհրդարանին կողմէ որդեգրուած Ազրպէյճանի պետական պաշտօնատարներու դէմ հասցէական պատժամիջոցներ կիրարկելու կոչ-բանաձեւի բովանդակութիւնը առաջին հայեացքով առաւելաբար կը կեդրոնանայ մարդկային իրաւունքներու ոտնահարման երեւոյթներուն վրայ: Բանաձեւի կէտերուն տարբաղադրումը կու տայ հետեւեալ պատկերը, որ խորքին մէջ կը կազմէ որդեգրուած բանաձեւին հիմնաւորումները: Ազրպէյճանի մէջ արձանագրուած է աճ բռնաճնշումներու եւ ձերբակալութիւններու ենթարկուած իրաւապաշտպաններու եւ լրագրողներու երեւոյթներուն: Եւրոպական խորհրդարանը պէտք է…

Անդրադարձ սահմանային լարվածությանը

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքերով՝ վերջին օրերին հայաստանա-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի պատասխանատվությունը հավասարաչափ կրում են ե՛ւ ադրբեջանական կողմը, եւ՛ միջազգային կառույցները: «Հայկական կողմը բազմիցս թե՛ ահազանգել, թե՛ ուղղակի զգուշացրել է միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից սահմանային նման իրավիճակ ստեղծելու մասին, կոչ արել նրանց՝ պատասխանատվության ենթարկել եւ որոշ…

Թուրք-Ամերիկեան Նոր Դիմակախաղը

Թուրքիոյ Ազգային Մեծ Ժողովը (անցեալ Ուրբաթ օր) վերահաստատեց վարչապետ Ահմէտ Տաւութօղլուի կառավարութեան իրաւասութիւնը Սուրիոյ եւ Իրաքի սահմաններէն ներս (եւ թրքական զօրքերու գործօն մասնակցութեամբ) պատերազմական գործողութիւններ ծաւալելու եւ միաժամանակ արտօնելու, որ նոյն նպատակով դաշնակից ուժեր ի հարկին տեղակայուին Թուրքիոյ մէջ: Խորհրդարանի արտահերթ նիստով քուէարկուած այս որոշումը մեծ յաղթանակ մը պէտք է համարել նախագահ Էրտողանի ծաւալապաշտ քաղաքականութեան…

Ակնարկ. Խաւարման-Լուսաւորման Միջանցքին

Աւազամրրիկին ստեղծած անպատեհութիւնները դիմակայելու անպատրաստ կացութենէն մինչեւ նախագահական թափուր մնացած բարձրագոյն (ան) պատասխանատուութիւն կամ աղբահանման հիմնահարցէն մինչեւ ազգային երկխօսութեան նիստերու արդիւնքներուն շուրջ տիրող անորոշութիւն, անցնելով ելեկտրականութեան անլոյծ մնալէն, հասնելու համար երկրի կառոյցներուն եւ ենթակառոյցներուն կաթուածահարութեան, լիբանանցին կը տուայտի իրավիճակի անհեռանկարայնութեան պատճառով յառաջացած հետեւանքներու անյստակութեան մէջ: Բացակայողը ազգ ու պետութիւն դառնալու կամքն է, առկայ են հատուածականն…

ՀՄԸՄ-ի Պատգամաւորական 11-րդ Ընդհանուր Ժողովի Բացման Հանդիսութիւն

Երկուշաբթի, 7 սեպտեմբեր 2015-ին, կէսօրէ առաջ ժամը 11:00-ին, «Էրեբունի փլազա» պանդոկի «Էրեբունի» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՄԸՄ-ի Պատգամաւորական 11-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական հանդիսութիւնը` ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահի ներկայացուցիչ Աւետիս Պէրպէրեանի, Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի, մարմնակրթութեան եւ երիտասարդութեան հարցերու նախարար Գաբրիէլ Ղազարեանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի ներկայացուցիչ, Մայր Աթոռ Ս. Էջմիածինի Քրիստոնէական…

Պօղոս Սնապեանի Տուն-Թանգարանի Բացում

Բագրատունի. «Տուն-Թանգարան Պիտի Այցելեն Բոլոր Անոնք, Որոնք Կը Հաւատան, Որ Պօղոս Սնապեան Չէ Մահացած Ու Չի Մահանար» Հաւաթեան. «Ասիկա Ապացոյց Է Մեծն Սնապեանին Տարած Բոլոր Յաղթանակներուն, Ձեռք Բերած Յարգանքի Արժանի Վաստակին» Իր կենդանութեան ունեցաւ տեսլականը, սակայն զայն իրականացած տեսնելէ առաջ արդէն անկենդան դարձաւ: Հայութեամբ եւ հայկականութեամբ բաբախուն Այնճարի մէջ շաբաթ, 5 սեպտեմբերի երեկոյեան ժամը 7:00-ին…

Հրաժեշտի փոխարեն

Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Արման Ստեփանյանը ՀՅ Դաշնակցության գաղափարի նվիրյալ ու ազնիվ երիտասարդ էր, բոլորիս կողմից սիրված ու հարգված: Ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին: Ամուսնացած է, երեք զավակների հայր է: Միշտ…

Ակնարկ. Ներազրպէյճանական «Բաղաձայներ»

Ազրպէյճանի կողմէ թէ՛ Հայաստանի Հանրապետութիւն – Ազրպէյճան պետական սահմանագօտիին եւ թէ՛ Արցախ – Ազրպէյճան շփման գիծին վրայ իրականացուած յարձակողապաշտութիւնը պէտք է փորձել դիտարկել ներկայ պահու թելադրած քաղաքական շրջագիծերուն մէջ` ընդհանուր միտումները կարելիի սահմաններուն մէջ կարենալ ընկալելու համար: Նախքան դէպքերու թէժացումը, Թուրքիոյ վարչապետի պաշտօնակատարը կը յայտարարէր, որ Ազրպէյճանի սահմաններուն պաշտպանութիւնը Թուրքիոյ գերակայ առաջադրանքներէն է: Նման յայտարարութիւն,…

ֆրանսիայի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում

Արցախում գտնվող Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները, խմբակցության ղեկավար Բրունո Լերուի գլխավորությամբ, այսօր առավոտյան այցելեցին Ստեփանակերտի Հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ԼՂՀ գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին եւ Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հուշարձանին: Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ…

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը Արցախում

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է առաջնագիծ ՀՅ Դաշնակցության հրավերով Արցախում են Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները: Այսօր առավոտյան նրանք այցելեցին առաջնագիծ: Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը: Ֆրանսիայի պատվիրակությունը հանդիպում է ունեցել…