Շրջանային մամուլ

«Հայրենիք»ի խմբագրական. Փառապսակ 22 – ամեակ

Տեղին է մրոտել 22 տարի առաջ կատարուած պատմական իրադարձոիթիւններուն մասին: Այդ անմիջական յետ-Կլասնոսթեան եւ յետ-Փերեսթրոյքայական օրերուն, փուլ եկած էր երբեմնի վիթխարին` Խորհրդային Միութիւնը: Եւ այս կացութեան արդիւնք, Խորհրդային հանրապետութիւններ, մէկիկ մէկին սկսած էին դուրս գալ կաշկանդումէ եւ անկախութիւն հռչակել: Օգոստոս 1991-ին, վերջին փորձ մը կը կատարուէր որ չկործանուի այս գեր-պետութիւնը, սակայն այդ մետասաներորդ պահուն կատարուած…

Օրուան Մտածումը – «Փոթորիկ՝ Գաւաթ Մը Ջուրի Մէջ…»

(Վահան Յովհաննիսեանի ՀՀ դեսպան նշանակման շուրջ բարձրացած աղմուկը) «Դաշնակցութեան լիդերներից մէկի աշխատանքը, դիւանագիտական ասպարէզում, ոչ մի կերպ չի կաշկանդում կուսակցութեանը»: Վահան Յովհաննիսեան («Երկիր»- 3 Սեպտեմբեր 2013) Աւելի քան շաբաթէ մը ի վեր, հայաստանեան մամուլի էջերուն եւ համացանցի վրայ, շրջանառութեան մէջ դրուած են սկզբնապէս տարտամ ու անհաստատ, բայց աստիճանաբար թափ հաւաքող եւ արագօրէն հակադաշնակցական քարոզչական աղմուկի…

Ապատեղեկատուութիւն. Սուրիահայութեան Հասցէին Կատարուած Ապատեղեկատուութիւն (Ա.)

Ապատեղեկատուութեան մասին մեր խօսած ատեն, իբրեւ սուրիահայ, անհրաժեշտ կը զգանք նաեւ լուսարձակի տակ առնել Սուրիոյ մասին ընդհանրապէս եւ սուրիահայերու մասին յատկապէս օտար ու հայկական` յատկապէս հայաստանեան կարգ մը լրատուական աղբիւրներու, վերլուծաբաններու եւ արաբագէտերու ապատեղեկատուութիւն տարածելու իրողութիւնը: Սուրիահայ գաղութը` Հալէպ քաղաքով, համասփիւռքեան մեր կառոյցներու այն ինքնատիպ ու աւանդական գաղութն է, որ կազմուեցաւ յետեղեռնեան դժբախտ իրողութեան բերումով:…

Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հարցազրույց yerkir.am-ին – Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին մամուլը ողողված է Ձեր դեսպան նշանակվելու լուրերով: Նշվում է նույնիսկ երկիրը՝ Գերմանիան: – Ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ, ցանկացած լուր կամ նորություն որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն վերածում են սկանդալային ինտրիգի, հաղորդելով դրան սենսացիոն բնույթ: Անցած օրերին ես հետաքրքրությամբ էի ծանոթանում տարատեսակ մեկնաբանություններին,…

Իսլամական Ծայրայեղականութեան Թրքատիպ Ոճը

Ժամանակակից աշխարհին մէջ, յատկապէս վերջին երեք տասնամեակներուն, «իսլամական ծայրայեղականութիւն»ը մեծ խորագիրներով կը ներկայացուի քաղաքական բեմին վրայ, արեւմտեան մամուլին կողմէ համազօր կը նկատուի ոճրային ահաբեկչութեան։ Քարոզչական մեքենաները ստեղծած են այնպիսի մթնոլորտ, ուր իսլամ կոչուողը ինքնաբերաբար կը դիտուի իբրեւ բացասական կերպար, ի բնէ՝ կասկածելի, զոր պէտք է հալածել, անոր դէմ պէտք է անհաշտ պայքար բանալ։ Լրատու աղբիւրներու…

Իսրայէլ Եւ Ազրպէյճան` Աւելի Հզօր Կապերու Համար Աշխարհաքաղաքական Պատճառներ

Աննա Կիֆման եւ Տիմա Քորս իսրայէլեան «Ճերուզալեմ Փոսթ» օրաթերթին մէջ լոյս տեսած իրենց վերոնշեալ խորագիրով յօդուածին մէջ կը գրեն, որ Հարաւային Կովկասը Իսրայէլի համար ռազմավարական արժէք կը ներկայացնէ` շնորհիւ իր աշխարհաքաղաքական դիրքին եւ Իրանի մօտ ըլլալուն: Տարածաշրջանին մէջ կարեւոր դերակատարներէն Ազրպէյճանը իսլամ շիա երկիր մըն է, որ եբրայական պետութեան հետ աշխատանքային սերտ յարաբերութիւններ ունի: Ազրպէյճանի…

Ապատեղեկատուութիւն. Խորհրդային Միութեան Ժամանակաշրջանին Կատարուած Ապատեղեկատուութիւն

Խորհրդային Միութեան (կայսրութեան) ժամանակաշրջանին, երբ մէկ կողմէ երկաթէ վարագոյրով պատուած էր ամբողջ Խորհրդային Միութիւնը, իսկ միւս կողմէ` պաղ պատերազմի պայմաններուն մէջ ապատեղեկատուութեան տարածումը ինքնաբերաբար իր գագաթնակէտին հասած էր: Այստեղ մեր կողմնորոշումը բնականաբար պիտի ըլլայ համայնավարներու տարած աշխատանքին եւ անոնց խեղաթիւրած լուրերուն, յատկապէս ՀԽՍՀ (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն) եւ Քա.Կէ.Պէ. (գաղտնի սպասարկութիւն` Խորհրդային Միութեան ժամանակաշրջանին գործած,…

Այսօր` ժամը 20-ից Հյուսիսային պողոտայում. ՀՅԴ միջոցառումները շարունակվում են

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը սեպտեմբերի 2-7-ը նախաձեռնել է Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 2-ին Եռաբլուրից: Այսօր` սեպտեմբերի 4ին, ժամը 20.00-ին Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) կանցկացվի «Սփյուռքի եւ ուսանողության դերը Արցախյան գոյամարտում» թեմայով զրույց, իսկ 20:30-ին կցուցադրվի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը: Հիշեցնենք, որ նույն տեղում…

Դեպի Մաքսային միություն կամ հերթական դիվանագիտական ֆիասկոն

Պաշտոնապես հաստատվեց, որ այսօր Ռուսաստանի նախագահի Նովո Օգարյովոյի նստավայրում կայացած` Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան բանակցությունների արդյունքում ստորագրված` երկու երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ Հայաստանը որոշում է ընդունել անդամակցել Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միությանը: “Ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում”-բանակցություններից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Սերժ Սարգսյանը` այդ որոշումը բացատրելով…

Դաշնակցության իշխանություն լինելը մեծ դեր կունենա մեր երկրի պատմության մեջ

ՀՀ Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության նախկին պատգամավոր, այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Tert.am-ին հայտնեց, որ չի կասեցրել անդամակցությունը Դաշնակցությանը, պարզապես փոխանցագրով տեղափոխվել է կուսակցության ԼՂՀ կառույց: ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ իր տեսակետների փոփոխությունը բացատրեց այն հանգամանքով, որ նախկինում ինքը բնակվում էր ՀՀ-ում և ՀՀ-ի քաղաքացի էր,…