
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կոչ է անում ներդնումներ կատարել Արաքսի հովտում, մասնավորապես զբաղվելով հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ ու այգեգործությամբ: «Կառավարությունը լուրջ ներդնումներ է կատարում, որպեսզի Արաքսի հովտում համատարած զարգանա ե’ւ հացահատիկային մշակաբույսերի մշակումը, ե’ւ այգեգործությունը: Կառավարությունը գնացել է լուրջ ներդրումների, որպեսզի ապահովի Արաքսի հարավային ափը էլեկտրաէներգիայով, մոտ 27 կմ հոսանքի գիծ կառուցվեց, անհրաժեշտության դեպքում` պոմպակայաններ կտեղադրվեն,…















