
«Սիվիլիթաս» հիմնադրամում հրավիրված ասուլիսը, որին ներկա էին Հայաստանում ԱՄՆ, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի դեսպանները, Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոսը և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, ուշագրավ էր մի քանի առումներով: Նախ` Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր, երբ մի քանի կարևորագույն երկրների դեսպաններ հավաքվում են մեկ վայրում և հստակ ու կոշտ՝ գրեթե առանց դիվանագիտական սեթևեթանքների, քննադատում են իշխանությունների…















