
Երեւանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում կայացավ Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, Դաշնակցական Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին վարչապետը, հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, Դաշնակցական գործիչներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, հասարակական-քաղաքական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ: Ելույթ ունեցավ կաթողիկոս Գարեգին Բ-ն` իր հայրապետական օրհնությունը բերելով հասարակական-պետական մեծ…















