Շրջանային մամուլ

Խմբագրական. Դիւրաբեկ Խաղաղութիւն

Համաշխարհային Ա. պատերազմի աւարտին 100-ամեակի միջպետական տարողունակութեան երեւոյթը բնականաբար մտածել կու տայ քաղաքական առանցքային ուղերձներ փոխանակելու կարեւոր հանգամանքներու մասին: Այս շրջագիծին մէջ նախաձեռնող կողմը` Ֆրանսան իր նախագահին ճամբով յայտարարեց ներկայ աշխարհակարգի դիւրաբեկ խաղաղութեան վրայ յենած ըլլալու իրականութեան մասին: Իսկ երբ սպառնալիքի տակ եղած խաղաղութիւնը կը յիշուի Համաշխարհային Ա. պատերազմի աւարտի նշումին առիթով, անուղղակիօրէն կը մատնանշուին…

Հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է կա՛մ Երևանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, որովհետև մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի հետհեղափոխական զարգացումն է, հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ա. Խաչատրյանը: Ընտրություններում հաջողության հասնելու…

«Հայրենիք»ի խմբագրական. Բեւեռացման ընտրութիւնները

Քոնկրէսի Ներկայացուցիչներու Տունը՝ դեմոկրատական, իսկ Ծերակոյտը՝ հանրապետական։ Երբ երկրի մը քաղաքական ամբողջ կառոյցը հիմնուած է երկկուսակցական դրութեան վրայ, դժբախտաբար ակնկալութիւնը, արդիւնքն ու ապագան կախեալ պիտի ըլլան այդ երկու հատուածներէն՝ կարմի՛ր թէ կապոյտ, կամ գունաւորման աշխարհէն մուտք գործելով պայմաններուն հետ համեմատաբար համընկնող անտառի քաղաքականութեան՝ փի՛ղ թէ աւանակ։ Նոյեմբեր 6-ին պատահածը յիսուն նահանգներու մէջ քաղաքական կարմիր եւ…

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ. Իրանի շուրջ կրքերը շարունակելու են թեժ մնալ

2018 թվականի՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն արդեն պատմություն են: Դրանց արդյունքում Ներկայացուցիչների պալատում տեղերի մեծամասնությունը ստացան դեմոկրատները, իսկ հանրապետականներին էլ հաջողվեց պահպանել Սենատի վերահսկողությունը: Այսպես կոչված՝ Կոնգրեսի երկփեղկված վիճակը, անկասկած, առաջիկա 2 տարիներին ԱՄՆ գործող նախագահի համար նոր խոչընդոտներ եւ մարտահրավերներ է ենթադրում: Մասնավորապես՝ դեմոկրատները լուրջ լծակների են տիրապետում, որոնք կօգնեն խանգարել կամ անգամ կասեցնել…

Դաշնակցութիւնը իր գործին խստագոյն քննադատն է

Սեդօ Պոյաճեան Դիմատետրի էջիս տեղադրած «ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԳԱՐ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ» յօդուածիս առիթով երեց ընկերս Կարօ Արմենեան կատարած է սքանչելի նկատողութիւն, որուն ճշմարտութիւնը, հարազատութիւնը եւ իմաստութիւնը թարգմանն է իւրաքանչւր Դաշնակցականի գաղափարական բծախնդրութեան։ Կ՛ուզեմ հրապարակաւ բաժնել ընկերոջս այս գրառումը, որ թէ՚ դաստիարակող է եւ թէ յուշող՝ այն ծանր պատասխանատուութեան մասին որ տեւաբար կը պատկանի Դաշնակցութեան.- «Կեցցե՛ս, Ընկ. Սեդօ։…

Ով է Դաշնակցականը. Դաշնակցականը եւ 98 տոկոսը

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Փաստ է, որ Խ. Միութեան փլուզումէն վերջ, դրամատիրական աշխարհակարգը սկսած է գործել սանձարձակութեամբ։ Այս ախարհակարգը կը դաւանի ոչ թէ մարդկային արժէքներ՝ իրենց բաղադրամասերով, այլ միայն ու միայն նիւթական-դրամական արժէքային կառոյց մը, Շուկան (գլխագիր), ուր կարելի է ամէն ինչ վաճառել ու գնել։ ՔԻՉ ՄԸ «ՇՈՒԿԱՅԱԿԱՆ» ՀԱՇԻՒ Այս Շուկան է, որուն ուղղակի հակադրումի ճամբով կը…

Գեղարքունիքի նախկին մարզպետը կառաջադրվի ՀՅԴ-ից՝ նույն մարզում

Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: Նա պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Գեղարքունիքի մարզում։ «Սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում: Ակնկալում եմ Ձեր աջակցությունը և սատարումը: Հ.Գ. Անավարտ մնացած ծրագրերի և նոր…

Մետասաներորդ ժամը և մենք

Պէտք է իրապէս զարմանալ այն իրողութեան վրայ, որ հայ կեանքի ընդհանրական յիշողութենէն գրեթէ սրբուած է 1918-ի համաշխարհային զինադադարի մեծ եղելութիւնը, որուն հարիւրամեայ տարեդարձն է այսօր։ Լաւագոյն պարագային, ան անցողակիօրէն կը յիշուի որպէս պատմական իրադարձութիւն, որ, ըստ էութեան, շահեկանութիւն ունի աշխարհի մեծ ազգերուն համար միայն առանց ուղղակիօրէն շահագրգռելու մեզ։ Իմ կարծիքով, հաւաքական դատողութեան իսկական վրէպ մըն…

Մեզ մտահոգում է, որ կողմերին զենք վաճառելու քաղաքականությունից կշահի Ադրբեջանը

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին տեղի են ունեցել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք սովորաբար անցկացվում են նախագահի ընտրությունից երկու տարի անց։ Այս ընտրություններին պիտի վերընտրվեին ամերիկյան խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 100 անդամներից 35-ը ստորին՝ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 39 նահանգապետներ, ինչպես նաև նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ: Գլխավոր ինտրիգը, իհարկե,…

Երաշխավորված փոփոխությունները պետք է իրականացնենք ապագայում

«Ազատության» եթերում «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Թեմա. ներքաղաքական հարցեր