Շրջանային մամուլ

Քննարկվել են Արցախի հետ հնարավոր համագործակցության մասին հարցեր

Սկսած 2015 թվականից Արցախում հյուրընկալվել են Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականներից կազմված մեկ տասնյակից ավելի պատվիրակություններ: ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում են Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստների շարժում» կուսակցության միջազգային կապերի կոմիտեի նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նրա տեղակալ Ջուլի Սզման: Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում կայացած հանդիպմանը քննարկվել են Արցախի հետ հնարավոր համագործակցության…

Սահմանադրական գործընթացի իրական նորմերը

ՀՀ Սահմանադրութիւնը ձևաւորուած է Արևմտեան ժողովրդավարական կարգերու էական սկզբունքներով։ Ան կը ձգտի քաղաքական հակամարտ ուժերու խաղաղ հաւասարակշռութեան։ Ան չի ջնջեր տարբերութիւնները։ Չի խեղդեր հակադրութիւնները։ Հակառակ յաճախ յեղյեղուած և ոչ-գիտակ կարծիքներու, ան նաև, ինքն ըստ ինքեան, չի ներկայացներ ազգային ընդհանուր համաձայնութիւնը։ Ան օրինակարգուած բեմ կը հայթայթէ հակընդդէմ ուժերուն, որպէսզի այս վերջինները ԿԱՐՈՂԱՆԱՆ դարբնել այդ համաձայնութիւնը ամէնօրեայ…

Երեսփոխան Բագրատունի Եւ Քաղաքապետ Պօղոսեան Հանդիպում Ունեցան Ներքին Ապահովութեան Ուժերու Ընդհանուր Տնօրէնին Հետ

Ներքին ապահովութեան ուժերու ընդհանուր տնօրէն հազարապետ-զօրավար Իմատ Օսման իր գրասենեակին մէջ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունին եւ Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանը: Անոնք քննարկեցին երկրին ներկայ իրավիճակին հետ առնչուող հարցեր: aztagdaily.com

Համազգայինի ծրագիրները միշտ մեր ուժերէն վեր եղած են, բայց յամառութեամբ ու յարատեւ ջանքերով անոնք իրականացուած են

Հարցազրոյց Համազգայինի Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկ. Մկրտիչ Մկրտիչեանի հետ 14 Հոկտեմբեր 2018-ին, Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ Համազգայինի 90-ամեակի տօնակատարութիւնը, որուն բանախօսն էր Համազգայինի Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկ. Մկրտիչ Մկրտիչեան: Ան 18 Հոկտեմբերին այցելեց «Հորիզոն»ի խմբագրատուն: Ստորեւ կը ներկայացնենք վարիչ խմբագիր Վահագն Գարագաշեանի հարցազրոյցը ընկեր Մկրտիչեանի հետ այս առթիւ. Հ.- Համազգայինի գլխաւոր առաքելութիւններէն մէկն է կրթութեան…

Խմբագրական. Հայաստանի Եւ Արցախի Ժողովուրդներուն Համաձայնութիւնը. Նաե՛ւ Սփիւռքին

Միացեալ Նահանգներու նախագահի անվտանգութեան հարցերու խորհրդականին Երեւան կատարած այցելութեան առիթով հնչած տեսակէտներուն մեկնաբանութիւնները առատ են: Միջազգային անդրադարձը առաւելաբար Իրանի մեկուսացման քաղաքականութեան ընդհանուր շրջածիրին մէջ կը շարունակէ դիտարկել հարցը եւ կարեւորել Պոլթընի Իրանի սահմանակից երկիրներուն մէջ ամերիկեան գործօնի ազդեցիկութեան բարձրացումը: Իրանի մեկուսացման օրակարգը հիմնական առաջադրանքներէն մէկը ըլլալով հանդերձ յայտարարութիւններուն մէջ կային առանցքներ, որոնք կարելի չէ շրջանցել:…

Խնդիրները բազմաթիվ են. կառավարությունը դրանք չի հասկանում ու չի տեսնում

Օրերս վիճծառայությունը հրապարակեց 2018թ. առաջին ինն ամիսների սոցիալ-տնտեսական տվյալները: Այս առիթով է զրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։ -Մեկ ամսվա ընթացքում ակտիվության տեմպը նվազել է 1,2 տոկոսով, ինչին նպաստել են մի շարք գործոններ: Մասնավորապես անկումը շարունակվում է գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 4,8 տոկոս…

Բոլթոնի այցի վտանգավոր ազդակները: Միահեծան իշխանությունը՝ հողային զիջում պարտադրելու լավագույն նախապայման

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ Դեկտեմբերին նախատեսվող ՀՀ ԱԺ ընտրություններում, Նիկոլ Փաշինյանի միանձնյա իշխանության հնարավոր հաստատումից բխող բազմաթիվ վտանգներին ԱՄՆ ազդեցիկ պաշտոնյա Ջոն Բոլթոնի` ՀՀ կատարած այցը գումարեց ևս մեկը, և ամենառանցքայինը` արցախյան խնդրում ոչ հայանպաստ սցենարների իրագործման վտանգը: Պարզորոշ է, որ ԱՄՆ-ի համար մեր տարածաշրջանում առաջնային խնդիրը կայունությունն է, որն անմիջականորեն առնչվում է վառելիքաէներեգետիկ պաշարներն առավել անվտանգ…

Հայաստանի նոր բարեկամները՝ ըստ Ճոն Պոլթընի

Սեդօ Պոյաճեան Սպիտակ Տան ազգային անվտանգութեան խորհրդական Ճոն Պոլթըն hայաստանեան իր առաքելութիւնը լրումին հասցուց առանց յուսախաբ ընելու։ Ան չթաքցուց իր կառավարութեան հետապնդած նպատակները տարածաշրջանէն ներս եւ չքօղարկեց Ամերիկեան ակնկալիքները Հայաստանէն։ Պոլթըն նոյնիսկ խոյս չտուաւ Հայաստանի մէջ իշխանական փոփոխութեանց հովանաւորողի տպաւորութիւնը ձգելէ։ Ոգեւորուած իր թողած տպաւորութենէն, թելադրական ոճով ան յայտնեց լրագրողներուն, «Եթէ (Դեկտեմբերի) ընտրութիւններու արդիւնքներով Փաշինեանը…

Ակնարկ. Պոլթընի Ակնարկած «Ներկայի Հանգամանքներ»-ը

Միացեալ Նահանգներու նախագահի ազգային անվտանգութեան հարցերու խորհրդականին այցելութիւնը տարածաշրջան, իր երկրին եւ բնականաբար Երեւանի, Պաքուի ու Թիֆլիսի միջեւ յարաբերութիւններու զարգացման կը միտէր, եւ` այդ երկիրներուն ուղղակի կամ անուղղակի ուղերձներ փոխանցելու: Հայկական գործընթացները արգելակած հանգոյցներու լուծման բանալին, Պոլթընը կը բնութագրէր իր հետեւեալ միտքով. «Ամերիկեան տեսանկիւնէն, որքան աւելի ուժեղ է ժողովրդավարութիւնը, այդքան աւելի մեծ է կարելիութիւնը կապ…

Ընկեր Հրայր Մարուխեանի Կտակին Այժմէական Թելադրականութիւնը (Մահուան 20-րդ Տարելիցին Հետքերով)

ԺԱՆ ՀԱԼԼԱՃԵԱՆ Ձեռնարկի մը աշխատանքներու յորձանուտին մէջ ալ աւելի ամրագրուեցան համոզումներս տարաբախտ մեր ընկերոջ` Հրայր Մարուխեանի անմնացորդ ծառայութեան կարեւորութեան ու ազգային-կուսակցական կեանքին մէջ իր ունեցած առանցքային դերակատարութեան մասին: Ձեռնարկի յայտագիրին ընդմէջէն սոսկ մահուան 20-րդ տարելից յիշատակելու հարց չունեցանք մեր մտքին մէջ, յաւուր պատշաճի պարտք տալու համար չներկայացանք: Փնտռտուքը` կորսուած ինքնութեան մը ու զայն վայելած չըլլալու…