Շրջանային մամուլ

Հայաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի իրանաֆոբիայի երևույթները հակակշռելու ուղղութամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: – Պարոն Խանլարյան, օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերի իրական թիրախը եղել է Իրանի պահպանողական հոգևոր դասը, որը արգելակում է հասարակության ազատությունները ընդլայնելու և Արևմուտքի հետ հարաբերությունը բարելավելու իր պլանները: Փաստացի նա թիրախավորում է Իրանի հոգևոր իշխանությա՞նը: – Պետք է…

Մշակույթն ապրեցնում է և իրականությունն ավելի լավատեսորեն ընկալելու հնարավորություն տալիս

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի տեղեկատվական պայքարին, մշակութային արժեքների պահպանությանը, երիտասարդության խնդիրներին, զբոսաշրջության զարգացմանն ու այլ հարցերի: -Պարո՛ն Շահվերդյան, Արցախը պատերազմական երկիր է, և առաջնահերթ խնդիրն անվտանգության ապահովումն է: Այստեղ տուժո՞ւմ է հասարակության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ: – Արցախյան հասարակության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ չի մարել…

Ակնարկ. Զգուշացման Ազդերու Հիմնական Տարբերութիւնը

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը 10 յունուարին ներկայացուցած է ճամբորդութիւններու ապահովութեան մասին քաղաքացիներու իրազեկումի նոր համակարգ մը, ուր կը նշուի, որ Ազրպէյճան այցելողները պէտք է «յաւելեալ նախազգուշութիւններու» դիմեն. խորհուրդ կը տրուի հոն ճամբորդելու պարագային միշտ տեղեկացուած ըլլալու ապահովութեան սպառնացող վտանգներուն մասին եւ խիստ զգուշութիւն պահպանելու` միշտ նկատի ունենալով ահաբեկչութեան հաւանականութիւնը, յատկապէս երկրին կարգ մը շրջաններուն…

Բողոքների դեմն առնելու կոնկրետ քայլեր պետք է կատարվեն

Գնաճն առկա է, հարցն իշխանության օրակարգում է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Գնաճը որոշակի առումներով օբյեկտիվ պատճառներ ունի, բայց նկատի ունենալով այն, որ բյուջեով սոցիալական խնդիրների լուծում չենք նախատեսել, պետք է կառավարությունը միջոցներ գտնի և ունի այդ հնարավորությունը, որ գնաճը կարիքավոր խավերի վրա չանդրադառնա: Մենք…

«Հայրենիք»ի Խմբագրական. Երբ Նորելուկ Աղուէսը կը Հանդիպի Ագահ Գայլին

«Երբ շուները լաւապէս պահակութիւն կատարէին, գայլին միայն ոսկորներն ու մորթը կը մնային» Ժան Տը Լա Ֆոնթէն («Գայլն ու Շունը» առակէն) Դեռ բազմաթիւ այլ մէջբերումներ, վերլուծումներ կարելի է աւելցնել 17-րդ դարաշրջանին լոյս ընծայուած ֆրանսացի գրագէտ Ժան Տը Լա Ֆոնթէնի առակներէն, անդրադառնալու համար անցեալ շաբաթավերջին լոյսերու քաղաքին մէջ տեղի ունեցած Մաքրոն – Էրտողան հանդիպումին: Նոր-դրամատիրական (neo-capitalist) գաղափարներու…

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանը` ՏՄՊՊՀ-ին

10.01.2018 թվականին «Նոյյան տապան» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը ներկայացրել էր հետևյալ դիրքորոշումը ՀՀ ՏՄՊՊՀ-ի 09.01.2018 թվականի 1-ին պարզաբանման վերաբերյալ՝ 1. Հանձնաժողովի այն պնդումը, որ ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաև դիզելային վառելիքի մաքսային արժեքից և իրացման գներից, ճիշտ չէ, քանի որ ընթացիկ տարվա հունվար 1-ից դիզելային վառելիքի…

Արցախյան պատերազմի արդյունքում արցախահայությունը լուծել է խնդիրը

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար առաջարկվող միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: «Միջազգային հանրությունը նաև առաջարկում է հիմնախնդիրը լուծել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդունելով: Միջազգային հանրությունը ցանկանում է հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանը միայն…

«Դաշնակցություն» խմբակցությունն առաջարկել է անվանափոխել Ստեփանակերտի որոշ փողոցներ

Հունվարի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ խմբակցությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում բնակչության հետ, որոնց ընթացքում բարձրացված հարցերը փորձում են համապատասխան օղակներով կարգավորել: «Այսօրվա հանդիպումը նպատակ ունի քննարկելու Ստեփանակերտի հետ կապված որոշ մտահոգություններ և ժողովրդի կողմից բարձրացված հարցեր»,- ասել…

Վեցնեակից դուրս գալու Թրամփի արկածները…

Իրանի միջուկային թղթածրարի միջազգայնօրէն համաձայնեցւած վեցնեակի (Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ) ձեւաչափից ԱՄՆ-ի դուրս գալն ու տւեալ համաձայնագրից հրաժարւելու այսպէս ասած յետհաշւարկն հերթական անգամ ուշադրութեան առարկայ է հանդիսացել: Խնդիրն այն է, որ մինչեւ 48 ժամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, որը դեռեւս նախընտրական թոհուբոհում է ընդգծւած հակադրւել միջազգային համաձայնագրին, առաջիկայ ուրբաթ, յունւարի 12-ին վեցնեակում մնալու կամ…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Այցելեց Նախագահ Աունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան, երէկ այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան Լիբանանի քաղաքական բեմը յուզող իրադարձութիւնները, ինչպէս նաեւ յառաջիկայ մայիսին կատարուելիք երեսփոխանական ընտրութիւններուն մասին ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին կեցուածքը: Հանդիպումէն ետք երեսփոխան Բագրատունի նախագահական պալատէն յայտնեց,…