Շրջանային մամուլ

Հայ դատի արդարութեան մարտիկը

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ Ընկեր Աբօ: Երկիւղածութիւն պարտադրող, խիզախութիւն ներշնչող պարզ ու խոնարհ հայը։ Ընկերական համեստութեամբ, դաշնակցականի լռակեցութեամբ եւ վարակող յանդգնութեամբ ժողովուրդի ինքնապաշտպանութեան ու Հայ Դատի արդարութեան մարտիկը։ Դաշնակցական հայդուկի անզուգական անձնաւորութիւն մը եւ մարտական առասպելատիպ ղեկավար մը: Լիբանանի քաղաքացիական կռիւներուն հայութեան ինքնապաշտպանութեան եւ ապահովութեան ռազմական վէմը: Դաշնակցութեան յեղափոխական աւանդներու վերընձիւղման եւ Հայ Դատի ուժական պայքարի տարածման…

«Ազդակ»ի Խմբագրական. Տարեփակի Խոհեր (Դ.) Քննադատութիւններ

«Ազդակ»-ի հասցէին կատարուած քննադատութիւններու ներքեւի կէտերը հիմնուած են նախ գրաւոր մեզի հասած ելեկտրոնային նամակներու, ֆէյսպուքեան տարածքներու վրայ շրջանառուող տեսակէտներու, ժողովական միջավայրերու մէջ հնչած կարծիքներու եւ ընկերական զրոյցներու վրայ: Մեր ակնկալածը, որ տարբեր առիթներով փոխանցուած է, այն է, որ քննադատութիւնները կամ առաջարկները կարելիութեան պարագային ուղղակի փոխանցուին տնօրէնութեան կամ համապատասխան խմբագրական կամ վարչական պատասխանատուներու ուշադրութեան: Ուղղակի հանդիպումները…

«Ապառաժ»-ի խմբագրական. Նոր տարին չմարող երազանքով

Արցախի ներքաղաքական կյանքը 2017 թվականին հագեցած էր բուռն իրադարձություններով: 2017-ի սկզբին ԱՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մեկնարկը տրվեց, ամռանը 3 տարի անցումային ժամանակաշրժանի համար ընտրվեց ԱՀ նախագահ, իսկ աշնան սկզբին կազմավորվեց կառավարություն ԱՀ նախագահի գլխավորությամբ: ՀՅԴ Արցախի կառույցն ակտիվ մասնակցություն ունեցավ ներքաղաքական բոլոր իրադարձություններին: Դժվար բայց սկզբունքային որոշմամբ ՀՅԴ-ն դեմ էր Սահմանադրության փոփոխությունների տարբերակին, սակայն դա…

Մեր համագործակցությունը միտված է ներքին ու արտաքին մարտահրավերների դիմակայմանը

ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանն ամփոփել է անցնող տարին: – Ինչպե՞ս եք գնահատում տարին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից: – Խոսելով 2017 թվականի մասին՝ չենք կարող շրջանցել 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները եւ դրան հաջորդած ժամանակաշրջանը: Լուրջ ակնկալիքներ ունենալու որեւէ միտում մենք չունեինք, մանավանդ՝ նկատի առնելով այն փաստը, որ 2016…

«Ազդակ»ի Խմբագրական. Տարեփակի Խոհեր (Գ.) Լսարանային Հարթակ Եւ Մարդուժի Պատրաստութիւն

Հակառակ երբեմն ընդառաջումի ոչ ակնկալուած թիւերուն, «Ազդակ»-ի լսարանները այս տարի եւս շարունակուեցան գրեթէ ամսական կշռոյթով եւ պահեցին հետեւողականութիւնը: Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններէն, ինչպէս նաեւ սփիւռքեան տարբեր շրջաններէ պետական դէմքեր, գիտահետազօտողներ, վերլուծաբաններ, ակադեմիայի տնօրէններ եկան հարստացնելու «Ազդակ»-ի հարթակը` համահայկական ամէնէն այժմէական հնչեղութիւնը ներկայացնող խնդիրներու ներկայացման, պարզաբանման միջոցով: Ներկաներու քանակը կայուն պատկեր չպարզեց: Պէտք է նշել, որ…

Պետք է առավելագույնն անենք մեր հայրենիքի եւ ապագա սերունդների համար

«Դե Ֆակտո» ամսագրի հարցազրույցը Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ Ես լիովին գիտակցում եմ, թե ինչպիսի պատասխանատու աշխատանք է ինձ վերապահված, ու գիշեր-ցերեկ աշխատում եմ այն պատվով կատարել: ԱՇՈՏ ՍԻՄՈՆՅԱՆ ՀՀ Արագածոտնի մարզպետ -Պարո՛ն Սիմոնյան, կարճ ժամանակ է, ինչ նշանակվել եք ՀՀ Արագածոտնի մարզպետ: Դուք ծննդով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից եք, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը`…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ – «Պիտի յառաջանայ Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակը նշող լիբանանահայ կեդրոնական մարմինը»

Հրաւէրով լիբանանահայ յարանուանութեանց երեք հոգեւոր պետերուն` Գերշ. Տ. Շահէ եպս. Փանոսեանի, արհիապատիւ հայր Գէորգ եպս. Ասատուրեանի եւ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեանի ու ներկայութեամբ հայ քաղաքական երեք կուսակցութիւններու կեդրոնական մարմիններու ներկայացուցիչներուն, հինգշաբթի, 21 դեկտեմբերին, Ազգային առաջնորդարանին մէջ տեղի ունեցաւ հանդիպում մը: Ժողովականները քննարկեցին 1918 մայիսի 28-ին հռչակուած անկախութեան համազգային պանծալի իրագործումը համագաղութային տարողութեամբ նշելու օրակարգը: Այս…

«Ազդակ»ի Խմբագրական. Տարեփակի Խոհեր (Բ.) «Ազդակ»-ի Աշխարհագրութիւնը

«Ազդակ»-ի կայքի այցելուներու թիւին եւ այցելուներու վայրին մասին կատարուած ուսումնասիրութիւնները կը խօսին հասանելի ընթերցանութեան մը ընդլայնուած աշխարհագրութեան մասին: Ամերիկեան ցամաքամասէն մինչեւ Աւստրալիա, Եւրոպա, Հայաստանի Հանրապետութիւն, Արցախ, միջինարեւելեան երկիրներէն մինչեւ նոյնիսկ Չինաստան` «Ազդակ»-ի կայքը օրական կշռոյթով տասնեակ հազարաւոր ընթերցողներ ունի: Ընթերցողներու աշխարհագրութեան վրայ պէտք է աւելցնել նաեւ աշխատակցողներու աշխարհագրութիւնը: Ո՛չ միայն «Ազդակ»-ի բացառիկ համարները, այլ նաեւ…

«Թեւանիկ» խմբի բարեգործությունները շարունակվում են

Դեկտեմբերի 22-ին, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն Իրանահայ «Թեւանիկ» խմբի անունից Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթին է փոխնացել ազգային տարազներ: Իրանի «Թեւանիկ» խումբը նաեւ սպորտային պարագաներ է նվիրաբերել Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի երիտասարդական կենտրոնի սաներին: aoaraj.am

Հայաստանի հողը կը պատկանի ամբողջ հայութեան

Կարօ Արմենեան Կարդա՛լ Գոհար Աւետիսեանի յօդուածը «Առաջին Լրատւական»ի կայքին վրայ Հայաստանի գիւղատնտեսութեան ոլորտէն ներս տեղի ունեցող ըստ ամենայնի կարճատես և ըստ էութեան մեր ազգային անվտանգութեան նորմերուն հակասող զարգացումներուն մասին։ Յօդուածին մէջ ընդգրկուած է մեծապէս շահեկան հարցազրոյց մը Հայաստանի Գինեգործներու Միութեան Նախագահ՝ Աւագ Յարութիւնեանի հետ, ուր կը խօսուի երկրի գիւղատնտեսական քաղաքականութեան լուրջ վրէպներուն մասին, բայց ուր…