Շրջանային մամուլ

Ակնկալում ենք ավելի արդյունավետ փոփոխություններ

ԱԺ-ում քննարկվում է 2018 թվականի բյուջեի նախագիծը: ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ բյուջեի նախնական տարբերակի շուրջ իրենց տեսակետը հայտնել են: «Ասել ենք, որ դիտարկում ենք բյուջեն իբրև տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող, որոշ չափով գոտիները ձգող և հետագա զարգացումներին պատրաստվող: Կա վստահություն կառավարության բարեփոխումների նկատմամբ: Լիահույս ենք, որ նույնիսկ…

Պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված տոնակատարույթունների նախապատրաստական աշխատանքներ

Դեկտեմբերի 5-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հրավերով տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցում էին Կենտրոնական կոմիտեի անդամներ, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, «Ապառաժ» թերթի խմբագիր Արա Պուլուզյանը: Հանդիպման քննարկման հիմնական թեման հայոց պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցն էր: Նշվեց, որ անհրաժեշտ է կապ…

Հալէպի Մէջ ՀՄԸՄ-ի 100-Ամյակի ՁԵռնարկներուն Մեկնարկը Կատարուեցաւ

Հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեանի, կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Սուրիոյ Շրջանային Վարչութեան, նախաձեռնութեամբ ՀՄԸՄ-ի 100-ամեակի Կեդրոնական Յանձնախումբին, Շաբաթ, 25 Նոյեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7:00-ին ԱՄԺ Տան «Լ.Շանթ» սրահէն ներս ՀՄԸՄ-ի 100-ամեակի ձեռնարկներուն մեկնարկի հանդիսութիւնը տեղի ունեցաւ: Ձեռնարկին ներկայ էին Սուրիոյ խորհրդարանի անդամ ժիրայր Րէիսեան, Ազգ. Վարչութեան անդամներ, ՀՄԸՄ-ի Շրջ. Վարչութեան…

Առաջադեմ Առաջին հանրապետությունից մեկ դար անց ժամանակն է Հայաստանում քրեականացնել ընտանեկան բռնությունը

Րաֆֆի Արտալճյան Հոդվածի հեղինակը ֆինանսների և տեխնոլոգիաների մասնագետ է և սփյուռքահայ քաղաքական գործիչ, ով անկախացման տարիներից ի վեր Հայաստանում զբաղվել է հասարակական ձեռներեցությամբ: Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի և Չիկագոյի համալսարանի Բութի բիզնեսի դպրոցի շրջանավարտ է: Առաջադեմ Առաջին հանրապետությունից մեկ դար անց ժամանակն է Հայաստանում քրեականացնել ընտանեկան բռնությունը Մայր Հայաստանը՝ Երևանի թերևս ամենաբարձր արձանը, իր…

«Դաշնակցություն» խմբակցության հետ քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանի և Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը: Խմբակցության անդամների կողմից հարցեր են տրվել Ազգային Ժողով ներկայացված ԱՀ 2018թ. բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ: Կառավարության հետ քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության անդամները հնչեցրել են չօգտագործվող բնակֆոնդի…

Կարագի գնի բարձրացման պատճառները

ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունը Յուրաքանչյուր տարի մեր հանրության մոտ արդարացի դժգոհություն է ձևավորվում մի շարք սոցիալական նշանակության ապրանքների թանկացման ժամանակ, մասնավորապես՝ կարագի, մսի, շաքարավազի, ձվի և այլն: Չնայած այն հանգամանքին, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում միջին գնաճային ճնշումը կազմել է 1 տոկոս, այնուամենայնիվ, մեր հասարակությունը չափազանց զգայուն…

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ Ադրբեջանի մի շարք փաստարկներ չեզոքացվեցին

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություններ է տալիս ԵՄ-ի հետ խորացնել նաև տնտեսական հարաբերությունները: Միաժամանակ, նա Tert.am-ի հետ զրույցում համաձայնեց այն տեսակետի հետ, որ շրջանակային համաձայնագրում տնտեսական հատվածը՝ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ համեմատած, ավելի քիչ է: Ռուստամյանը գտնում է,…

«Հայրենիք»ի խմբագրական. Թալիշ… Օճախ եւ պատնէշ

Շինարարութեան յատուկ ձայներ, որոնց մերթ ընդ մերթ կը միանայ թռչնազգիներու ճռուողիւնը: Այսպէս՝ ծիծեռնակը վերստին կը շինէ իր բոյնը: Տարեվերջէն առաջ իսկ, Մարտակերտ շրջանի Թալիշ գիւղին բնակիչը պիտի վերադառնայ «տուն, քաղցր տուն», վերստին մշակելու եւ հերկելու իր հողը, վերստին արածելու իր հօտն ու երամակը: Այսպէս, ծխնելոյզէն պիտի ճախրի մուխը, յաւելեալ փայլք մը տալով Մռաւ լերան արեւելեան…

Ցրելու Համար Խաւարը

Համշէնահայ քաղաքական բանտարկեալներ Ճեմիլ եւ Նուրջան Աքսուներու ճակատագիրը անյայտ կը մնայ բռնատիրական Թուրքիոյ մէջ: Անոնց ութամեայ որդին՝ Արեւը, կը մնայ զրկուած իր ծնողքի խնամքէն: Դժբախտաբար, միջազգային հանրութիւնը անտեղեակ կը մնայ այս զոյգէն, իրողութիւն մը, որուն պատասխանատուն նաեւ մե՛նք ենք, մեր անտարբերութեամբ կամ ձեռնծալութեամբ: «Ակունք»ի աշխատակից Մելինէ Անումեանը մեր ուշադրութեան կը յանձնէ անարդարօրէն բանտարկուած համշէնահայ ամոլին…

Հայ Դատը Նեցուկ Կը Կանգնի Լուիս Լոփեզի Ընտրապայքարին

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանի 51րդ ընտրատարածքէն ետք, Դեկտեմբեր 5ին կայանալիք արտակարգ ընտրութիւններուն որոշած է նեցուկ կանգնիլ Լուիս Լոփեզի ընտրապայքարին։ «Լուիս Լոփեզ կրցած է փաստել, որ ծանօթ է ամերիկահայութիւնը յուզող հարցերուն եւ ըմբռնումով կը մօտենայ անոնց», կը յայտնէ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Նորա Յովսէփեան։ Իր…