Պատմութիւն

28 Մայիս 1918. Հայաստանի Անկախութեան եւ Ազատութեան նուաճման Յաղթանակի օրը

28 Մայիսին, ամէն տարի, աշխարհի չորս ծագերէն, հայ մարդոց հայեացքը կ’ուղղուի դէպի Սարդարապատ։ Հայաստան աշխարհն ու հանուր հայութիւնը կը տօնեն հայոց ազգային անկախ պետականութեան ստեղծման տարեդարձը։ Ի՜նչ փոյթ, որ վերանկախացեալ Հայաստանի Հանրապետութիւնը, պաշտօնապէս, իբրեւ սոսկ Հանրապետութեան Օր կը տօնէ Մայիս 28ը. իր լիարժէք ու ամբողջական նշանականութեամբ դեռ վերականգնած չէ Հայաստանի Անկախութեան աւանդը։ Կարեւորը ա՛յն է,…

Մինաս Վերածին (Գասապեան, 1882-1945). Հայ յեղափոխականն ու գաղափարի մարտիկը

26 Մայիսին, 69 տարի առաջ, Սան Ֆրանսիսքոյի Սէնթ Մէյրիզ հիւանդանոցին մէջ, տառապակոծ աչքերը առյաւէտ փակեց Հայոց Ազատամարտի ինքնատիպ նուիրեալներէն Մինաս Վերածին։ Հ.Յ.Դ. Քալիֆորնիոյ պաշտօնաթերթ «Ասպարէզ»ի այդ ժամանակաշրջանի խմբագիրն էր Վերածին, որ սրտի հիւանդութեամբ չորս ամիս գամուեցաւ հիւանդանոցի սնարին, մաքառեցաւ մահուան դէմ եւ ի վերջոյ յանձնուեցաւ… ճակատագրին։ Աւազանի անունով Գասապեան Մինաս՝ ան ծնած էր Մայիս 1882ին,…

Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայ ժողովուրդի արդարադատ՝ վրիժառո՛ւ բազուկը

Մայիս 23ին, 54 տարի առաջ, հեռաւոր Մ.Նահանգներու արեւմտեան ափին, Սան Ֆրանսիսքոյի մէջ, մահկանացու այս կեանքէն բաժնուելով՝ յաւիտենական իր անդորրը գտաւ եւ անմահութեան իր պատուանդանին բարձրացաւ Սողոմոն Թեհլիրեան։ Հայ ժողովուրդի արդարադատ՝ վրիժառու բազուկը խորհրդանշող անունն է Սողոմոն Թեհլիրեան։ Եթէ թրքական պետութեան գործադրած Հայկական Ցեղասպանութեան պատասխանատուները կը ներկայացուին Թալէաթ անուն եղեռնագործով, ապա՝ քսաներորդ դարու առաջին ցեղասպանութեան պատասխանատու…

Սիմոն Վրացեան (1882-1969). Հայաստանի վարչապետն ու Դաշնակցութեան դրօշակիրը

Մայիս 21ին, Պէյրութի մէջ, յետ-երկարատեւ հիւանդութեան, յոգնաբեկ ու մարած իր աչքերը առյաւէտ փակեց հայ ժողովուրդի նորագոյն պատմութեան մեծանուն կերտիչներէն Սիմոն Վրացեան։ 28 Մայիս 1918ին հիմնուած Հայաստանի Հանրապետութեան չորրորդ եւ վերջին վարչապետն էր Սիմոն Վրացեան՝ Հայաստանի անկախութիւնը կերտած սերունդին արժանաւոր ներկայացուցիչներէն մէկը։ Երկար ապրեցաւ եւ մինչեւ 87 տարեկան հասակը պատնէշի վրայ մնաց Վրացեան՝ գործելով եւ պատասխանատու…

1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը՝ Արցախի կյանքի ճանապարհը

1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը: Լաչինի` հիմա արդեն Բերձորի ազատագրման արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը եւ ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նվազագույն քանակ հնարավոր էր հասցնել միայն ուղղաթիռներով եւ ուղեւորատար ինքնաթիռներով: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին…

Վահան Մանուէլեան (Կարապետ Տողրամաճեան, 1870-1904). Հայ Յեղափոխական Շարժման առաքելատիպ յառաջամարտիկը

«Ո՞ր ժայռի տակ, ո՞ր խոռոչի կամ ձորի մէջ է հանգստանում այժմ թանկագին ընկերոջ գնդակահար դիակը – յայտնի չէ։ Բայց լոկ հողեղէն գերեզմաններով չեն յաւերժանում գաղափարի առաջամարտիկները։ Վահանի գերեզմանը Սասունն է, մարտիրոսութեան եւ հերոսութեան վայրը, ուր ազատախոհ սերունդները միշտ նուիրական պաշտամունքի պէս կը պահեն, կը գուրգուրեն Վահանների անբիծ յիշատակը»։ Դաշնակցութեան պաշտօնաթերթ «Դրօշակ»ի Նոյեմբեր 1904ի համարով տրուած…

1905թ.-ի մայիսի 11-ին Բաքվի նահանգապետի և հակահայ կոտորածների սադրիչ Նակաշիձեի ահաբեկումը

1905 թվականի մայիսի 11-ին, 109 տարի առաջ, Անդրկովկասի նավթային մայրաքաղաք Բաքվի կենտրոնական հրապարակներից Պարապետի վրա, 21 ամյա մի հայ հեղափոխական ռումբի մի հարվածով ահաբեկեց նահանգապետ իշխան Նակաշիձեին։ Երիտասարդ այդ հեղափոխականը Դրաստամատ Կանայանն էր՝ անզուգական Դրոն, որ այդպես, օր-ցերեկով և բանուկ մի հրապարակի վրա, գործադրեց Բաքվի Հ.Յ.Դ. Ոսկանապատի Կենտրոնական Կոմիտեի տված մահապատժի որոշումը՝ հարյուրավոր անմեղ հայերի…

8-9 Մայիս 1992, Շուշիի ազատագրումը. Հայ ժողովուրդի հաւաքական կամքին եւ միասնական ուժին Յաղթանակի խորհրդանիշը

Մայիս 8-9ը պատմական յիշարժան թուական դարձաւ եւ փառաւոր իր տեղը գրաւեց հայոց յուշատետրին մէջ 1992ին, երբ Արցախ աշխարհի հինաւուրց բերդաքաղաք Շուշին ազատագրուեցաւ հայ ժողովուրդի հերոսական զաւակներուն ռազմաքաղաքական բացառիկ սխրանքով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը պաշտօնապէս Մայիս 9ին կը մեծարէ «Շուշիի ազատագրման եւ յաղթանակի» պետական տօնը։ Իսկ Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական տօնացոյցով Մայիս 9ն հռչակուած է «Յաղթանակի Օր»։ Թէ՛…

Սարգիս Բարսեղեան (Պօղոս Օտապաշեան, 1875-1915). «Աչքերում սարսափելի կրակ» ունեցող Հայ Յեղափոխականն ու Դաշնակցական Մարտիկը

24 Ապրիլ 1915ի գիշերը, Պոլսոյ մէջ, թրքական իշխանութեանց կողմէ ձերբակալուած հարիւրաւոր հայ մտաւորականներու եւ ազգային-քաղաքական ղեկավար դէմքերու շարքին կը գտնուէր հայ յեղափոխականի եւ դաշնակցականի բացառիկ մարմնաւորում մը հանդիսացող Վանայ Սարգիսը, որ իր ձերբակալութենէն քանի մը օր ետք, Ապրիլ 30ին, զոհ գնաց թրքական պետութեան գործադրած մեծ ոճիրին՝ դառնալով Հայոց Ցեղասպանութեան առաջին նահատակներէն մէկը։ Ինչպէս որ Ռուբէն…

Բաղդասար (Գուրգեն) Մալյան -Հայ Ֆիդայի (1878-1899)

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարը տվել է մի շարք յուրօրի­նակ դեմքեր, որոնց ընտրած խոհուն և կշռադատված գործելակերպը պատճառ է հանդիսացել նրանց ստվե­րում մնալու։ Այսօր, երբ մեր պատմագրությունը արդարացիորեն փորձում է բարձրացնել հայ ազատագրական պայքարի ըստ ամենայնի լուսաբանման հարցը, այն տպավորությունն է ստեղծվում հաճախ, թե այդ պայքարը ընթացել է միայն հայդուկային…