Պատմութիւն

Տաս տարի առաջ, Ապրիլ 21, Գանատայի խորհրդարանը ճանչցաւ Հայկական Ցեղասպանութիւնը

Ապրիլ 21, 2014-ը տասնամեակն է Հայկական Ցեղասպանութեան ճանաչումը հաստատագրող Գանատայի խորհրդարանի M-380 բանաձեւին: 2002-ի Յունիս 13-ին, Գանատայի Ծերակոյտը 44 թեր եւ 1 դէմ քուէարկութեամբ ճանչցած էր Հայկական Ցեղասպանութիւնը: 19 Ապրիլ 2006-ին, Գանատայի վարչապետ Սթիւվըն Հարփըր յատուկ հաղորդագրութեամբ մը ճանչցաւ Հայկական Ցեղասպանութիւնը: Ստորեւ կը ներկայացնենք «Հորիզոն»ի 26 Ապրիլ, 2004-ի թիւին մէջ լոյս տեսած լրատուութիւնը: ՕԹԹԱՈՒԱ «ՀՈՐԻԶՈՆ».-…

Թաթուլ Կրպեյան (1965 – 1991)

Արցախյան ազատամարտի տարիներին Թաթուլ Կրպեյանը եղել է Գարդմանքի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Թեժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։…

Շահան ( Յակոբ Տէր Յակոբեան ) Նաթալի – ( 1884-1983թթ) Հայ ազգը ոչ միայն խօսքով, այլ մանաւանդ գործով պէտք է տիրանայ ապրելու իր իրաւունքին

Շահան Նաթալի ( Յակոբ Տէր Յակոբեան ) ծնուել է 1884թ. Արեւմտեան Հայաստանի Խարբերդ նահանգի Հիւսէյնիկ գիւղում: Որբացել է սուլթանական Թուրքիայում իրականացուած հայկական կոտորածների ժամանակ: Փոքր տարիքից ուխտել է ուղղել իր ընտանիքի եւ իր ժողովրդի հանդէպ կատարուած մեծ անիրաւութիւնը: Սովորել է Կ. Պոլսի Պէրպէրեան Վարժարանում, բախտ ունենալով աշակերտելու ժամանակի լաւագոյն մանկավարժներից Ռեթէոս Պէրպէրէանին: 1904 թ. Մեկնել…

Ասում են՝ պատմությունը մարդիկ կենսագրությամբ են կերտում

1992թ ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի եղերական սպանության բոթը ցնցեց բոլորին: Արթուր Մկրտչյանն Արցախյան Շարժման այն առաջամարտիկներից էր, ով խորապես տիրապետում էր ազգային արժեքներին եւ ում համար ի վերուստ պարզ էր, որ մեր ժողովրդի գոյատեւման խնդիրն անիրագործելի է առանց նրա հավաքական ուժի եւ պայքարի: Օժտված լինելով մարդկային բարձր հատկանիշներով նա Շարժման…

Արշաւիր Շիրակեան (1900-1973). Հայ ժողովուրդի «Նահատակներուն Կտակ»ը անմահացնող Արդարահատոյց բազուկը

Անվեհեր Արշաւիր Շիրակեանի մահուան 41րդ տարելիցը կ’ոգեկոչենք Ապրիլ 12ին։ Մ. Նահանգներու մէջ, 12 Ապրիլ 1973ին, իր պարտքը կատարած մարդու անդորրութեամբ, ցաւատանջ իր աչքերը առյաւէտ փակեց Հայոց Նեմեսիսի քաջասիրտ Ահաբեկիչը։ Հայկական Ցեղասպանութեան պատասխանատու թրքական պետութեան ներկայացուցիչները պատուհասող դաշնակցական արդարագործներու փաղանգին մէջ Արշաւիր Շիրակեան հանդիսացաւ ա՛յն իւրայատուկ դէմքը, որ իր առաքելութեան ազգային-քաղաքական ամբողջական գիտակցութեամբ եւ յանձնառութեամբ գործեց։…

Գառնիկ Գիւզալեան (1893-1958). Հայ քաղաքական մտքի ազգային աւանդներուն արթուն պահակը

«19րդ դարի երկրորդ կէսին… քուրդն ու թուրքը միացել էին՝ հայութեան դէմ կազմելով պայքարի ընդհանուր ճակատ։ Անհնար էր այս հակադրութիւնը լուծել խաղաղ ճանապարհով՝ համաձայնութեամբ։ Դրա համար պէտք էր մէկ բան, որ թուրքն ու քուրդը ճանաչէին հային որպէս իր հողին տէր, տային նրա կեանքի եւ գոյքի ապահովութիւն, երաշխաւորէին նրա գոյութեան տարրական պայմանները, ստեղծէին մի միջավայր, ուր հայը…

Արշակ Վռամեան (1870 -1915) – հայ ագգային-ագատագրական շարժման գործիչ

Արշակ Վռամյան իրական անուն-ազգանուն՝ Օնիկ Դերձակյան (Կոստանդնուպոլիս 1870 — Վան 1915): Հայ ագգային-ագատագրական շարժման հայտնի գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։ Նախնական կրթությունն ստացել է Պոլսում, ապա ավարտել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1889)։ Ծանոթացել է կուսակցական հայտնի գործիչ Յուսուֆյանի հետ , եւ նրա ազդեցությամբ անդամագրվել է Դաշնակցությանը: Կազմակերպական գործունեությամբ է զբաղվել Պոլսում, մասնակցել է «Բանկ Օտոմանին» գրավման նախապատրաստական…

Նիկոլ (Վանա Իշխան) Պողոսյան – (1882-1915թթ)

Իշխանը` Նիկոլ Պողոսյանը (Միքայելյան) XX դարասկզբի հայ ազատագրական պայքարի երևելիներից է: Ծնվել է 1882 թ. Արցախի Վարանդա գավառի Քառասնա գյուղում, ունևոր առևտրականի ընտանիքում: Փոքրուց Նիկոլի մեջ ծնողները բացահայտեցին ուսման սերը, և հայրը նրան կրթության տվեց Շուշիի թեմական դպրոցում, որն այդ տարիներին հայ կրթության առաջատար դարբնոցներից էր: Ավելորդ չէ նշել, որ Շուշիի թեմական դպրոցը դարբնոց էր…

Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքը

Ապրիլ 2ի այս օրը ծննդեան տարեդարձն է հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքին՝ Սողոմոն Թեհլիրեանի։ Հայեւթուրք յարաբերութեանց արիւնալի պատմութեան մէջ մեծատառ գրուած անուն է Սողոմոն Թեհլիրեան, որ հայ ժողովուրդին դէմ Թուրքիոյ կողմէ պետականօրէն գործադրուած ցեղասպանական ծանրագոյն ոճիրն գլխաւոր պատասխանատուին՝ Թալէաթ փաշայի արդարահատոյց ահաբեկման իրագործողը եղաւ եւ, իբրեւ այդպիսին, անմահացաւ մեր ազգային յիշողութեան մէջ։ Արհաւիրքի եւ արդար հատուցման…

1872-1923թ – Գարեգին (Արմեն Գարո ) Փաստրմաճյան

Գարեգին Փաստրմաճյանը ծնվել է 1872թ փետրվարի 2-ին Կարինում (այժմ`Էրզրում): Տարրական կրթություն ստացել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, որն ավարտել է 1891թ.: Ավելի ուշ` 1894թ. ուսումը շարունակում է Ֆրանսիայում,որտեղ սովորում է գյուղատնտեսություն Նանսի համալսարանի (ֆրանսերեն՝ Nancy-Université) գյուղատնտեսական դպրոցում: Այս ընթացքում անդամագրվում է ՀՅԴ-ին: 1895-ին ստանձնել է Զեյթունի ապստամբներին օժանդակելուգործը: 1896թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունիի(Պետրոս Փարյան) հետ կազմակերպել…