
Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ 1918-1920 թթ. ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը հարաբերությունների կարգավորումն ու կայունացումն էր անմիջական հարևանների հետ, ծագած տարածքային-սահմանային հարցերի լուծումը խաղաղ միջոցներով, իսկ մյուս գերակա ուղղությունը` երկու Հայաստանների միավորումով Միացյալ և Անկախ Հայաստանի ստեղծումը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը անմիջական հարևանների հետ հարաբերությունները կառուցելիս ձգտում էր, ըստ…













