Դարաններ

1994-ի հունվարի 10-ին Աբոյի վերջին կռիվն էր

Թանկ հիշողությունները թերեւս հաղթանակից հետո այն արժեքավոր բանն են, որոնք սփոփում են մարդկանց, ովքեր անցել են պատերազմի ճանապարհով, կորցրել մարտական շատ ընկերներ: Հրազդանցի Աբոյին` Ալբերտ Ալավերդյանին ընկերները հիշում են որպես ռազմարվեստի մեծ գիտակի։ Մարտադաշտում նրա ինքնավստահ ու վճռական ասված խոսքին էին սպասում ռազմիկները: Ասում են՝ հիշողությունները շատ են: Լեգենդ դարձած Հրազդանցի երիտասարդը` Ալբերտ Ալավերդյանն Արցախյան…

Մեր երկրում չպետք է լինեն ծայրահեղ աղքատներ եւ ծայրահեղ հարուստներ

Այսօր «Նոյյան տապան» ակումբում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը ներկայացրեց բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացումների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները: Նա նշեց, որ մոտ երեք անգամ դիզվառելիքի ակցիզային հարկը նվազեցվել է, 1 տոննայի մասով 35 հազար դրամից մինչեւ 13 հազար դրամ, այն պետք է մոտ 20 դրամի չափով ազդեցություն ունենար գների վրա: Բայց…

Հուզված եմ ձեր ուժից. Նատալինին այցելեց Ծիծեռնակաբերդ

Հայաստանում է Բրազիլիայի Կանաչների կուսակցությունը ներկայացնող, Երևանի քույր-քաղաք Սան Պաուլոյի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինին: Նրան ուղեկցում է Բրազիլաիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գևորգ Զատիկյանը: Տեղեկացնենք, որ Նատալինին ակտիվ գործունեություն է ծավալում Հայ Դատի աշխատանքների ուղղությամբ: Նա պաշտպանում է նաև Արցախի ինքնորոշման իրավունքը: Նատալինին հունվարի 7-ից Հայաստանում է ՀՅԴ հրավերով և կվերադառնա Բրազիլիա հունվարի 10-ին:…

Արցախի անկախության խորհրդանիշը

26 տարի առաջ` հունվարի 8-ին, Արթուր Մկրտչյանն ընտրվեց Արցախի Գերագույն Խորհրդի նախագահ: Նա ընդամենը 33 տարեկան էր, երբ դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին օրենսդիր մարմնի առաջին ղեկավարը: Արցախի ազատագրական պայքարի առաջամարտիկներից եւ կազմակերպիչներից էր: Մե՛կ մարտի դաշտում էր, մե՛կ բանակցությունների սեղանի շուրջ: Երիտասարդ գործչին հաջողվում էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պատմական Արցախի խնդրին: yerkirmedia.am

Հայ համայնքը չեզոքություն է պահպանում

Դերենիկ Մելիքյանի խոսքով՝ Իրանի հայ համայնքը պետականության պահպանման և քաղաքական իրավիճակի կայունացման կողմնակիցն է, բայց եթե ժողովրդի պահանջն արդար է լինում՝ ապա իրենք միանում են այդ պահանջին: Իրանում վերջին երկու օրերին հակաիշխանական ցույցեր տեղի չեն ունենում: «Ազատության» հետ հեռախոսազրույցում այս մասին հայտնեց Թեհրանի հայալեզու «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ…

Արծվիկ Մինասյանն ամփոփել է անցնող տարին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր ղեկավարած ոլորտում 2017 թվականին իրականացրած աշխատանքների, ձեռքբերումների և հետագա ծրագրերի մասին: Հիշեցնելով, որ 2016թ. ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է ոլորտում առկա խնդիրների ախտորոշումը` բնապահպանության նախարարը նշել է, որ դրանց լուծման նպատակով արդեն ՀՀ կառավարության ծրագրում մինչև 2022 թվականը ամրագրվել են մի շարք…

Նա ծիծաղում էր մահվան երեսին

Մարդիկ կան, որ ծիծաղում են կյանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակություն արարելու համար: Նմանները, որպես կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նյութական արժեքների մասին: Իր ապրած կյանքով հենց այսպիսին էր Արամը` ազնիվ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե զգար, որ նպաստում է ընդհանուր գործին: Արամ Պողոսյանը ծնվել է 1970թ. հուլիսի 6-ին Երևանում:…

Մամուլի Հաղորդագրություն. Միջազգային համաժողով Մոսկվայում՝ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի (Հայ-ռուսական համագործակցություն) նախաձեռնությամբ, 2017 թ. դեկտեմբերի 15-ին, Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելի» նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Հայ-ռուսական համագործակցություն. հեռանկարները և հիմնական մարտահրավերները» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին երկու երկրների պաշտոնական այրեր, դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ և հասարակական-քաղաքական գործիչներ: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ-ում…

ՀՅ Դաշնակցության 127-ամյակի միջոցառումը՝ Վեդիում

ՀՅ Դաշնակցության 127-ամյակի հերթական միջոցառումն է կազմակերպվել Արարատի մարզի Վեդի քաղաքում: Ելույթ են ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւ Արարատի ՀՅԴ Մարզային Կոմիտեի անդամ Գնել Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցել են ազգագրական պարի համույթներ եւ հնչել են ազգային հեղափոխական երգեր: Մանրամասները՝ տեսանյութում։

Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու

«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու». Վարդան Բախշյան Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտության վերահիմնադիր Վարդան Բախշյանի մահվան տարելիցն է։ Վարդան Ազատի Բախշյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին Արմավիրում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցն այժմ կրում է Վարդան Բախշյանի անունը: 1983 թ. ընդունվել…