
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս մեկ անգամ նշեց, թե ինչու է ՀՅԴ-ն կողմ 2018 թվականի բյուջեի նախագծին: «Կոռուպցիայի դեմ պայքարի նկատելի արդյունքներ, ստվերի կրճատման միտում, հարկային, մաքսային ոլորտների էական բարելավում, ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքներում, Հայաստանի գրավչության ամրապնդում և այլն: Այսպիսի իրողություններ է տեսել ՀՅԴ-ն 2018 թվականի բյուջեի նախագծում։…















