Տեսադարան

Ընտրակաշառքը, վախն ու պարտադիրը մերժելի են

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի հայրենակիցներ Դեռևս 2013թ. Նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ ԳՄ հայտարարությունում քաղաքական օրակարգ էին բերվել բոլորիս հայտնի յոթ կետերը, հիմնախնդիրներ, որոնց առաջադրմամբ և լուծմամբ կարող էինք ստեղծել երկրի բնականոն, անվտանգ և թռիչքային զարգացման հնարավորություն: Այդ հիմնախնդիրներից են. – Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորումն ու փոփոխությունը երաշխավորող…

Մենք պաշտպանն ենք մեր սկզբունքների եւ մոտեցումների

Բոլորս պետք է հարգանքով մոտենանք միմյանց տեսակետներին, մանավանդ` երբ տեսակետ է հայտնում ոչ միայն պարզապես նախարար Արծվիկ Մինասյանը, այլ նա պաշտպանում է ՀՅԴ-ի մոտեցումը, որը վաղուց ի վեր հայտնի է եղել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով երեկ կառավարության նիստում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը ուժի մեջ…

Պետք է կարեւորել սահմանադրականության հարցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: –Կառավարության նիստերը հրապարակային անցկացնելը մեծ առավելություն ունի. այսօր հետևել եմ նիստին, և մեր զրույցն ուզում եմ կենտրոնացնել այն դրվագի վրա, որտեղ դուք բանավիճում էիք, թե ինչպես պետք է վարվել կուտակային հիմնադրամի հետ, և ինչ ռիսկեր կան: Եթե համեմատեք նոր և նախկին իշխանությունների հետ աշխատանքը,…

Մեծանուն հայը – Մուշեղ Իշխան (1913 – 1990թթ)

Մուշեղ Իշխան ծնած է 1913ին, Սիվրի Հիսար, անշուք գիւղաքաղաք մը՝ Անգարայի նահանգին մէջ։ Թուրք դահիճին եաթաղանը խլած է կեանքը նաեւ նորածին մանուկին ծնողքին, անոր վիճակելով Ցեղասպանութենէն վերապրողներու կեանքի դաժան պայմանները։ Մանկութեան առաջին 4-5 տարիները անցուցած է աքսորի սարսափներուն մէջ, նոր աչք բացող երեխայի անգիտակցութեամբ։ Դամասկոսի մէջ ան յաճախած է կաթողիկէ, աւետարանական եւ առաքելական վարժարաններ։ Ի…

Ծրագիրը հավատ կներշնչի, եթե ուրվագծվեն նպատակների իրագործմանը տանող անելիքները

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթը Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ. Հարգելի գործընկերներ, մեր երկիրը ապրում է քաղաքական գործընթացների մի նոր փուլ: Անկախությունից մինչ օրս ձևավորված քաղաքական, տնտեսական և հասարակական արդեն կայացած կառույցների կողքին, մենք այսօր քննարկելու ենք քաղաքական մի նոր ծրագիր, որը պիտի շոշափելի տեսլական փոխանցի այսօրվա հոգեբանության մեջ ապրող մեր ժողովրդին:…

Կարելի է շատ ու ամեն ինչ չգրել, եթե գիտես՝ ինչ անել ու պատրաստվում ես շատ գործել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ. «Կառավարության ներկայացրած ծրագիրը իր ձևով և բովանդակությամբ իսկապես աննախադեպ է, քանզի, ըստ էության, կրում է կնիքը երկրում տեղի ունեցած աննախադեպ համաժողովրդական հեղափոխության: Որպես հետևանք՝ ծրագրում կարևորվել են ոչ այնքան քանակական ցուցանիշները, որքան քաղաքական բարենպաստ մթնոլորտ ձևավորելու հետ կապված նպատակադրումներն ու անելիքները:…

Կառավարության գործունեության գնահատականը կտրվի ոչ թե ԱԺ-ի, այլ հանրության կողմից

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի ելույթը Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի նախագահություն, գործընկերներ, կառավարության անդամներ Այսօր քննարկում ենք ՀՀ կառավարության ծրագիրը, որում կառավարության առաջիկա մեկ տարվա գործունեության առանցքային նպատակը ձևակերպված է որպես Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրում: 2015թ. դեկտեմբերին, Դաշնակցության էական դերակատարմամբ, համակարգային փոփոխություն արձանագրվեց` երկրում…

Դուխով աշխատելը կարեւոր է, բայց ավելի մեծ դուխ է պահանջում սխալներն ընդունելը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի ելույթը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ. Հարգելի’ գործընկերներ, որոնք ներկա են Իմ քաղաքական կենսագրության ընթացքում ես շատ ծրագրեր եմ տեսել` թե’ մի քանի անգամ ծավալով մեծ, թե’ մի քանի անգամ ծավալով փոքր, թե’ թվերով լեցուն, թե’ առանց որևէ թվի, և ունեմ խորին համոզմունք, որ դրանք էական նշանակություն չունեն: Էական նշանակություն…

Այլևս չե՞ք կարևորում կանանց ներգրավվածությունը կառավարման համակարգում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Փաշինյանին

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը, հարցով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ թե նոր կառավարության ծրագրում, թե իր բոլոր ելույթներում նա առաջնահերթ է համարել արտահերթ ընտրությունների նախապատրաստմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կատարումը: Կյուրեղյանի խոսքով՝ Փաշինյանը նշել է, որ սա նպատակ ունի հանրության մեջ վստահություն բարձրացնելու, որ այլևս ընտրությունները չեն…

Փաստաթուղթը պետք է ունենար հայրենադարձության որոշակի ազդակներ. Ռուզաննա Առաքելյանը՝ վարչապետին

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ նա իրավացիորեն առաջնահերթություն է համարում ժողովրդագրական խնդիրը: Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ ժողովրդագրական խնդիրը լուծելու ենք նաև հայրենադարձության միջոցով: «Կառավարության ծրագրում Սփյուռք բաժնում ես չէի ակնկալում գտնել ամբողջական հայեցակարգ, բայց գոնե պետք է…