Տեսադարան

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվել է ՀՀ ԶՈՒ արդիականացման ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2018-2024 թվականներին խաղաղ բանակցությունների միջոցով արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորման հավանականությունը գնահատում է ցածր, քանի որ Ադրբեջանը շարունակելու է «Ակտիվ սահմանի» քաղաքականությունը: Այս կանխատեսումը տեղ է գտել ՀՀ զինված ուժերի 2018-24 թթ. արդիականացման ծրագրում, որի այս և մի շարք այլ դրույթներն են քննարկում «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այսօրվա թողարկման հյուրերը՝ ՀՀ զինված ուժերի…

2018թ-ին մարզերում ներդրումները պետք է կազմեն 400 միլիարդ դրամ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում կարևորեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նիստին տված հանձնարարականները: Նա նախ նշեց, որ շուրջ 2 ամիս տևած շրջագայության արդյունքում բոլոր մարզերի տարեկան ծրագրերը քննարկվել են, ուսումնասիրվել, և զեկուցվել է 17 թ-ի կատարողականը, դիտարկվել են այս տարվա կատարվելիք աշխատանքները, որոնք վերաբերելու են բազմաթիվ բնագավառների:…

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ` վստահության մեծ քվեով

ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ընտրած Գերագույն Մարմնի անդամներից Արսեն Համբարձումյանը, Արթուր Եղիազարյանը, Արթուր Ղազարյանը և Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպումը սկսեցին` նրանց նվիրելով Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը: ՀՅԴ նորընտիր Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշեց, որ օրերս գումարվել է Գերագույն ժողովը, որին մասնակցել են ավելի քանի 100 պատգամավոր, ինչպես նաև հրավիրյալներ Իրանի, Կանադայի…

Սարգիս Զէյթլեան (1930-1985). Հայ քաղաքական մտքի պետական հասունացման դրօշակիրը

Մարտ 28ի չարաբաստիկ այդ թուականէն ասդին թէեւ անցած են երկար տարիներ, որոնց ընթացքին ամբողջ աշխարհակարգ մը փոխուեցաւ, այսուհանդերձ՝ մեր սերունդներու յիշողութեան մէջ դեռ չէ սպիացած գաղափարական այն խոցը, որ առաջացաւ Սարգիս Զէյթլեանի առեւանգման, անհետացման ու սպանութեան անարգ ոճիրով։ Երկար տարիներ անցած են ա՛յս օրէն՝ 28 Մարտ 1985էն ի վեր, երբ Լիբանանի քաղաքացիական պատերազմի թոհուբոհին մէջ,…

Կա ձեւավորված համահայկական համախոհություն

Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Թեմա՝ համահայկական խնդիրներն աշխարհի օրակարգում

Թուրքիայի կողմից Աֆրինում վերահսկողություն սահմանելը քաղաքական առևտրի հետևանք է

Սիրիայի Աֆրին քաղաքի նկատմամբ թուրքական ուժերի կողմից ամբողջական վերահսկողություն սահմանելու գործում քաղաքական առևտուրն ակնհայտ է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Համաձայն չլինելով Սիրիայում Թուրքիայի քայլերին՝ ԱՄՆ-ն ամեն դեպքում չի ցանկանում ամբողջովին առճակատման գնալ: Դա քրդական ուժերին ինչ-որ իմաստով մղեց,…

Գեղամ Մանուկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 22-ի հրամանագրով լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Ազատի Մանուկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: Պարգևների հանձնումը տեղի ունեցավ այսօր, նախագահի նստավայրում:

Նիկոլ Աղբալեան (1873-1947). Առաքելատիպ Հայը, որ մարմնաւորեց անանձնական եւ գաղափարապաշտ Մեծ Մարդու կերպարը

Մարտ 24ը ծննդեան տարեդարձն է առաքելատիպ մեծ Հայուն՝ Նիկոլ Աղբալեանի։ Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, գրական եւ մշակութային արժէքներու անկաշառ պահապան եւ քարոզիչ, ազգային-հասարակական ու պետական-քաղաքական ղեկավար գործիչ, գաղափարապաշտ յեղափոխականի անբասիր դրօշակիր եւ, ըստ ամենայնի, հայոց հոգեմտաւոր կեանքի անձնուէր առաջնորդ մը եղաւ Նիկոլ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային…

ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու ՏՄՊՊՀ մասին օրենքին

Աժ-ն քննարկվում է ՏՄՊՊՀ մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին երկրորդ ընթերցմամբ և ամողջությամբ քվեարկելու հարցը: Առաջարկով հանդես է եկել ՀՅԴ խմբակցությունը, այն է թույլ տալ խորհրդարանական ընդդիմությանը հանձնաժողովի անդամներից մեկին ներկայացնել: Ելույթով հանդես է եկել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մեր տնտեսության համար մենաշնորհները, գերիշխող դիրքի չարաշահումները, հակամրցակցային պայմանավորվածություններն ամենամեծ խնդիրն են…

Սուբվենցիաներ կտրամադրվեն 4 համայնքի 8 ծրագրի

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Օրակարգ» լրատվականի հետ զրույցում ներկայացրել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները: Սուբվենցիայի նոր կարգի համաձայն` համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր (մեքենա-սարքավորումների գնում, ենթակառուցվածքների կառուցում և այլն) ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասը համաֆինանսավորվում է պետության…