Տեսադարան

Այս փաստաթղթով կարծես ասում ենք, որ պետք է հատուցենք Ադրբեջանի կորուստները

ՀՅԴ-ն դեմ է տարածք հանձնել ենթադրող փաստաթղթին Հաստատվեց, որ, այսպես կոչված, Լավրովյան առաջարկը, որի մասին խոսում էին ՌԴ լրատվամիջոցները, չկա: Նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, մինչ Լավրովի այցը «Իզվեստիա» լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ կարգավորման Ռուսաստանի պլանը հետևյալն է. տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում,…

Ամստերդամում բողոքի ակցիայի մասնակիցները Ցեղասպանության մասին պատմող թերթիկներ են բաժանել

Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում երեկ բողոքի ակիցա է տեղի ունեցել: Մինչ ակցիայի անցկացման վայր հասնելը, հարյուրավոր նիդերլանդահայեր դրոշներով, Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող պաստառներով անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ անցորդներին բաժանելով Ցեղասպանության մասին պատմող թերթիկներ: Զոհերի հիշատակին լռության րոպեից հետո տեղի հայկական կազմակերպությունների, նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու հոգեւորականները ցեղասպանությունը դատապարտող ելույթներ են ունեցել: Ի դեպ, մոտ 2…

Ոստիկանությունը խոչընդոտել են ՀՅԴ երիտասարդականի ցույցն Աթենքում

դեպի Թուրքիայի դեսպանատուն Դաշնակցության Հունաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ, հարյուրավոր երիտասարդներ արդարության երթ են կազմակերպել Աթենքում դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Ցուցարարները պաստառներ են պահում, որոնք հիշատակում են Օսմանյան Թուրքիայում 1.5 մլն հայերի սպանությունը: Մասնակիցները նաեւ բազմաթիվ մետրերի երկարություն ունեցող հայկական դրոշ են տանում: Կազմակրեպիչները մեզ տեղեկացրին, որ այժմ ընթացող երթին ոստիկանությունը խոչնդոտում է՝ չթողնելով երիտասարդներին շարժվել դեպի…

Ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթի հազարավոր մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ գնացած ավելի քան 1,5 մլն հայորդիների հիշատակին: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկ Իգիթյանը դիմելով երթի մասնակիցներին՝ նշեց, որ այսօր ևս աշխարհն ականատեսն է թուրքական…

Հայաստանը պետք է վերաբերմունք ցույց տա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը Հանրային հեռուստատեսության եթերում «Հարցազրույց» հաղորդաշարի հերթական թողարկումն է: Հարցազրույցը վարում է Նվեր Մնացականյանը: -Արցախյան հակամարտությունը թեւակոխել է նոր փուլ, այս արտահայտությանը կարելի է հանդիպել հակամարտությանն առնչվող գրեթե բոլոր վերլուծականներում: Ի՞նչ է թաքնված այս…

Աղվան Վարդանյանը բացառում է միակողմանի զիջումները

«Այն իշխանությունը, որը կգնա միակողմանի զիջումների, ստիպված կլինի հրաժարական տալ», – հայտարարում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ խորհրդարանական խմբկակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանը բացառում է, որ ռուսաստանյան մամուլում վերջին օրերին շրջանառվող ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակն իրականություն դառնա: Ռուսաստանյան մի քանի տպագիր լրատվամիջոցներ, հղում անելով դիվանագիտական աղբյուրների, գրել են, թե, ըստ այդ տարբերակի, այս փուլում Ադրբեջանին…

Երբեք էլ չի եղել, որ Արցախին որեւէ բան հեշտ տրվի, բայց լինելու է

«Երբեք էլ չի եղել, որ Արցախին որևէ բան հեշտ տրվի, բայց լինելու է» այս խոսքերը պետական քաղաքական գործիչ, Գեորգի Պետրոսյանը ուղիղ քսաներեք տարի առաջ հնչեցրել է իր հարցազրույցներից մեկում,երբ ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալն էր: Շատ ջրեր են հոսել, արցախյան պայքարի ողջ երկայնքով հազար ու մի փորձություն հաղթահարած, քաղաքական ոչ մեկ ցնցում ապրած, ամենաճակատագրական պահին…

Իշխանության, օլիգարխների դասը պետք է լինի տնայնագործությունից դուրս գալը

«Քառօրյա պատերազմից հետո և ռուսական կողմի արձագանքներից հետո մենք պետք է վերատեսության ենթարկենք և մեր ռազմավարական դաշնակցից պահանջենք շատ ավելի հստակ վերաբերմունք»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ կուսակցության քարտուղար Աղվան Վադանյանը: Խաչատուր Քոքոբելյանի կողմից ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելը, Աղվան Վարդանյանի գնահատմամբ, ճիշտ մոտեցում չէ, և նման խնդիրների պարագայում անհրաժեշտ է,…

Թալինի քաղաքապետի ընտրությունները նախկին մարզպետի համար կյանքի ու մահու խնդիր են դարձել

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը Թալինում, լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսեց ընթացող ընտրությունների մասին: Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հին մեթոդներով է առաջնորդվում` կուտակումներ են ՀՀԿ-ի շտաբի մոտ, Երևանի թաղապետեր են այստեղ, անգամ փոխքաղաքապետը, որոնք եկել են աջակցելու Հանրապետական կուսակցության այս գործելաոճին, Վարդանյանն արձագանքեց. «Ես տեղյակ եմ` նախորդ ընտրություններում ինչեր են կատարվել, համեմատելու չի, և այս…

«Սոցինտերնի» փոխնախագահ Մարիո Նալբանդյանն այցելել է առաջնագիծ

Այս օրերին Արցախում է նաեւ աշխարհի սոցիալիստական կուսակցությունների խոշորագույն միավորման՝ «Սոցինտերնի» փոխնախագահ, Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը։ Շուշիի առանձնակի գումարտակի երբեմնի մարտիկների տեղակայման վայր այցելած Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է «Սոցինտերնի» իր գործընկերներին ճշգրիտ ձեւով փոխանցել իրավիճակը։ Մարիո Նալբանդյանն այցելել է նաեւ առաջնագծի այլ հենակետեր։ Մանրամասները՝ տեսանյութում yerkirmedia.am