Տեսադարան

Առավել քան երբևէ շեշտը դնել պահանջատիրության վրա

Արդեն եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Կիրո Մանոյանի գնահատականով՝ հատկապես Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագը ստեղծեց այդ ցունամին։ «Այս ցունամին շարունակվելու է նաեւ առաջիկա օրերին Երեւանում կայանալիք միջոցառումների…

Թուրքիայի հասարակության հետ շփումը կարևոր է

«Թուրքիան ինչպես որ կա» հաղորդմանը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանի հետ զրուցում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի, թուրքական ժխտողականության, Թուրքիայի բազմաշերտ հասարակության ՝ սեփական պատմությանն առերեսվելու գործընթացի մասին:

Դաշնակցականների ցույցը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև

Այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց էին հավաքվել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ներկայացուցիչները: Նրանք դեսպանատան աշխատակցին փոխանցեցին պահանջագիր, որում հորդորվում է ամերիկյան կառավարությանը՝ ճնշու, գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջիս ընդունի Հայոց ցեղասպանությունը: Դեսպանատան աշխատակիցը վերցրեց պահանջագիրը և խոստացավ այն փոխանցել հասցեատիրոջը: yerkir.am ՀՅԴ Ուսանողական – Երիտասարդական Միութիւնները Խաղաղ Ցոյցեր Կատարեցին Միացեալ…

Մեր անվտանգությունը կապված է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, մեր անվտանգության համար երաշխիքը, այլ Թուրքիայի կողմից ճանաչումը: Միջազգային ճանաչման գործընթացն էլ նպատակ է հետապնդում` Թուրքիային ստիպել ճանաչել»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա համոզմամբ, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որոշակի երաշխիք կլինի, բայց ոչ ամբողջական ու դրա ուղղակի վկայությունն այն էր նաեւ,…

Արժանթինի նախագահ Քրիստինա Քիրչնէրի զօրակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով, Արժանթինի նախագահ Քրիստինա Ֆէրնանտէս տէ Քիրչնէր հանդիպում մը ունեցաւ Օլիվոսի նախագահական նստավայրի մէջ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ, Հայց. Առաք. Եկեղեցւոյ Առաջնորդ՝ Գիսակ արք. Մուրատեանի գլխաւորութեամբ։ Հանդիպումը տեղի ունեցաւ Երեքշաբթի, Ապրիլ 14ին, նպատակ ունենալով նախագահ Քիրչնէրի զօրակցութիւնը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով։ Հայց. Առաք. Եկեղեցւոյ Առաջնորդի կողքին, պատուիրակութեան մաս…

Դա այն ցունամին էր, որի մասին Թուրքիան մտահոգված էր

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը չի կարծում, որ Անկարան կխզի հարաբերությունները Վատիկանի հետ։ «Ինչ-որ բաներ կփորձեն առաջիկա օրերին՝ սաստելու համար հավանական այլ` ըստ իրենց, մեղավորներին։ Բայց սա իսկապես մեծ արձագանքի է արժանացել Թուրքիայում: Արտգործնախարարից ու վարչապետից բացի հարցին անդրադարձել է նաև խորհրդարանի նախագահը, իրենց կրոնական հարցերի…

Արմեն Ռուստամյանը միայն զգուշացրե՞լ է Ժիրայր Սէֆիլյանին

ԱԺ-ում այսօր ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը Ժիրայր Սէֆիլյանի ու նրա համակիրների ձերբակալության մասին հարցին ի պատասխան ասել է, որ ինքը միայն զգուշացրել է Սէֆիլյանին՝ քայլերի հետեւանքի մասին։ Հիշեցնենք, որ Ռուստամյանն ասել էր, որ եթե Սէֆիլյանը շարունակի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը, դրան կհետեւեն իրավապահների կողմից կոնկրետ գործողություններ։ a1plus.am

Ամբիոնից հնչող գնահատականները պետք է նաև իրենց մեջ լուծում պարունակող տարրեր ունենան

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորում է ժամանակավոր հանձնաժողովի դերը և գործունեությունը, որպեսզի արդյունքում ստեղծված փաստաթուղթը լինի ոչ միայն իրավականորեն անխոցելի, այլև հետևողականություն ապահովող, ընթացք տվող փաստաթուղթ, ոչ թե գոլորշի բաց թողելու առիթ: Եվ այդ տեսակետից, պատգամավորի խոսքով, հանձնաժողովի աշխատանքը եղել է…

Չի կարելի անբարոյականությամբ ապագա կառուցել

ՀՅԴ պատգամավորը հիմնադիր խորհրդարանին Վերջին շրջանում «Հիմնադիր խորհրդարան» շարժման կողմից քննադատություն է հնչում ոչ միայն իշխանության, այլեւ ՀՅԴ-ի հասցեին: «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարությունը եղել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հրահանգը: «Իրավունքն» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:…

Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման համար խորհուրդ են տալիս ուսումնասիրել անցյալի դեպքերը

Հրաչ Մուրադյանի սպանության երկրորդ տարելիցին՝ ապրիլի 2-ին, նրա հարազատները, ընկերները եւ ՀՅԴ ներկայացուցչներ սգո երթով գյուղապետարանի մոտից հասան «Զորաց պանթեոն», որտեղ խնկարկեցին գյուղապետի հիշատակը: «Ընկեր Հրաչի զոհվելը պետք է մեզ համար դաստիարակչական լինի, ինչպես որ նրա ապրած կյանքը: Ընկեր Հրաչն այն քիչ տիպարներից է, ովքեր գիտեն հարկ եղած ժամանակ մարտի դաշտ գնալ, հայրենիքին նվիրվել այնպես,…