Երիտասարդական

Աւարտուեց ՀՅԴ երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը Կիպրոսում

ՀՅԴ Միջին Արևելքի և Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը, որն իր աշխատանքներն սկսել էր 2016 թ. Օգոստոսի 22-ին Կիպրոսի Թրոդոս լեռնաշղթայի բանակավայրերից մէկում, աւարտուեց օգոստոսի 28-ին։ Բանակումին մասնակցում էին 13 երկրներից 65 երիտասարդներ, այդ թվում ՀՅԴ Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Ֆրանսիայի, Շուեդիայի, Հոլանդիայի, Միացեալ Թագաւորութեան, Արցախի, Հայաստանի, Կիպրոսի և այլ շրջանների երիտասարդական միութիւնների անդամներ։ Եօթօրեայ բանակումի…

ՀՅԴ երիտասարդական տարածաշրջանային բանակումն սկսեց Կիպրոսում

ՀՅԴ Միջին Արևելքի և Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային բանակումը իր աշխատանքներն սկսեց 2016 թ. Օգոստոսի 22-ին, Կիպրոսի Թրոդոս լեռնաշղթայի բանակավայրերից մէկում։ Բանակումին մասնակցում են կուսակցական 13 շրջանների աւելի քան 65 երիտասրդներ։ Մասնակիցներ կան Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Ֆրանսիայի, Շուեդիայի, Հոլանդիայի, Միացեալ Թագաւորութեան, Արցախի, Հայաստանի, Կիպրոսի և այլ շրջաններից։ Բանակումի բացման արարողութիւնը տեղի ունեցաւ օգոստոսի 22-ի առաւօտեան։…

Բյուրականում ավարտվել է ՀՅԴ երիտասարդական միության բանակումը

Բյուրականի ճամբարում ավարտվել է ՀՅԴ Երիտասարդական միության հնգօրյա բանակումը: Երիտասարդ դաշնակցականներն այս ընթացքում հասցրել են մարզվել ու կոփվել ֆիզիկապես, զարգացնել մտավոր կարողությունները, դասախոսություններ լսել հայտնի քաղաքական ու պետական գործիչներից, ուսումնասիրել հայոց պատմության կարևորագույն հիմնախնդիրները: Բանակումին մասնակցել է ավելի քան 250 երիտասարդ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Դաշնակցության երիտասարդական և ուսանողական կառույցները վերսկսեցին բանակումներ անցկացնել…

Ավարտվեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կազմակերպած բանակումը

ՀՅԴ Երիտասարդական միությունը օգոստոսի 16-ին ավարտեց Բյուրականում կազմակերպված բանակումը, որին մասնակցում էին ավելի քան 250 երիտասարդներ` հանրապետության տարբեր մարզերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական միության անդամ Հայկ Իգիթյանը նշեց, որ բանակումների ծա գումը ունեցել է մարտական նշանակություն և այդ ամենն առավել պարզ երևաց ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ երիտասարդական միության մի խումբ երիտասարդներ միացան…

Կանադայի պատանիները հանդիպեցին նահատակված հերոսների ծնողների հետ

ՀՅԴ Կանադայի պատանեկան միության ընդհանուր վարիչ մարմնի կազմակերպած «Հայաստանագնացություն 2016» ծրագրի շրջանակներում կանադահայ 46 պատանիներ եռօրյա ճանաչողական այցով Արցախում էին: Ծրագրի շրջանակներում պատանիները այցելել են Արցախի մի շարք պատմամշակույթային հուշարձաններ, ինչպես նաեւ ներկա գտնվել Արցախի զորամասերից մեկում, ուր հնարավորթյուն ունեցան ավելի մտերմիկ մթնոլորտում շփվել հայ զինվորների հետ,ծանոթանալ նրանց առօրյաին: ՀՅԴ Կանադայի պատանեկան միության նախաձեռնությամբ կազմակերպել…

Մարտունիում տեղի ունեցավ «Անուշ Հայրենիք» ճամբարի փակման արարողությունը

Օգոստոսի 13-ին ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միության (ԼԵՄ) «Անուշ Հայրենիք» ճամբարի փակման արարողությունը: Միջոցառման ընթացքում պատանիները հանդիսատեսին ներկայացրին ճամբարի երկու շաբաթների ընթացքում սովորած ազգային երգն ու պարը, հանդես եկան նաեւ փոքրիկ ներկայացումով: ՀՅԴ ԼԵՄ-ը արդեն չորրորդ տարին է Արցախում կազմակերպում է պատանեկան ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստ են անցկացնում ավելի քան…

ՀՅԴ երիտասարդականը միջազգային ֆալկոն շարժման լիիրաւ անդամ

2016 թ. օգոստոսի 5-8-ին, Գերմանիայի Նիւրենբերգ քաղաքում տեղի ունեցաւ Միջազգային ֆալկոն շարժում – Ընկերվարական միջազգայնական դաստիարակչական (International Falcon Movement – Socialist International Educational) կազմակերպութեան համագումարը։ Համագումարին մասնակցում էին կազմակերպութեան անդամ մի քանի տասնեակ միութիւնների 65 ներկայացուցիչներ։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Նժդեհ Գարագաւորեանը (Նոր Սերունդ, Ֆրանսիա)։ Եռօրեայ համագումարի ընթացքում քննարկուեցին մի շարք հարցեր, ինչպէս որոշ երկրներում…

ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միությունը բակային ճամբար է կազմակերպել Նոր-Նորքում

Արդեն 15 տարի է՝ մայրաքաղաք Երեւանում, հանրապետության տարբեր մարզերում ու Արցախում ՀՅԴ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները բակային ճամբարներ են կազմակերպում: Մասնակիցները սովորում են ազգային պարեր եւ երգեր, մասնակցում հայոց պատմության դասերի: Այս տարի նույնպես ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության անդամները նման ճամբար են կազմակերպել Նոր-Նորք վարչական շրջանի փոքրիկների համար:

ՀՅԴ երիտասարդական կենտրոն` Գյումրիում

Հուլիսի 11-ին, Գյումրիում` քաղաքի կենտրոնում գտնվող դեռ 18-րդ դարում կառուցված շինությունը, որ Ալեքսանդրապոլի մեծահարուստ, Ղունկի Աղայի տունն է եղել, բացվեց ՀՅԴ նոր երիտասարդական կենտրոնը: «Շիրվանյան երիտասարդական կենտրոնը» վերանորոգվել է Արևմտյան Ամերիկայի հայ մշակութային հաստատության (ՀՅԴ) նախաձեռնությամբ: Շենքի վերանորոգման աշխատանքները հովանավորել են բարերարներ Հակոբ և Մինա Շիրվանյանները, հենց ի պատիվ նրանց էլ հաստատությունը կրում է «Շիրվանյան…

Երդվեցին եւ համալրեցին ՀՅԴ շարքերը

Հուլիսի 10-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը միացան 14 նոր ընկերներ: Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում կայացավ երիտասարդների երդման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդների կնքահայրը պատգամավոր Աղվան Վարդանյանն էր: yerkir.am