
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթի հազարավոր մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ գնացած ավելի քան 1,5 մլն հայորդիների հիշատակին: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկ Իգիթյանը դիմելով երթի մասնակիցներին՝ նշեց, որ այսօր ևս աշխարհն ականատեսն է թուրքական…















