Երիտասարդական

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամփոփիչ միջոցառում` Սանկտ-Պետերբուրգում

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամփոփիչ միջոցառումը: Սանկտ-Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ հիշատակի համերգ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Երեկոյին ներկա էին Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Պերմինովը, Լենինգրադի մարզի Արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը Սանկտ-Պետերբուրգի կառավարության Արտաքին կապերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարկովը, հոգևորականներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, քաղաքի մտավորականներ,…

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Իտալիայում Հայաստանի դեսպանությանը եւ Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության եւ մարդու իրավունքների պաշտպանության:

Իսպանիայի Ալսիրա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Վալենսիա նահանգի Ալսիրա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած Իսպանիայի Թագավորության 12-րդ քաղաքը: «Հայերն այսօր»-ին այս մասին հայտնել են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից: Նոյեմբերի 25-ին Ալսիրայի քաղխորհրդի նիստում ներկայացված բոլոր 5 կուսակցությունները («Կոմպրոմիս», Սոցիալիստական, Ժողովրդական, «Ձախ միություն» և «Սիուդադանոս») միաձայն կողմ են քվեարկել «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևին, որով 20-րդ…

Պետդումայում օրինագիծ է մտցվել Հայոց ցեղասպանության ժխտման համար Թուրքիային պատասխանատվության կոչելու մասին

Պետդումայում օրենքի նախագիծ է մտցվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին: Այդ մասին թվիթերի իր էջում գրել է «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը: «Քիչ առաջ մենք օրենքի նախագիծ ենք մտցրել Թուրքիայի կողմից 1915-ին իրականացված ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին», — նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Gazeta-ն: Ավելի վաղ հայտնի էր…

Երիտասարդական խորհրդաժողով՝ Սեւրի դաշնագրի 95-ամյակի եւ Վիլսոնի իրավարար վճռի թեմայով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին Երեւանում Սեւրի դաշնագրի 95-ամյակի եւ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի թեմայով խորհրդաժողով է հրավիրվել, որին մասնակցել են Հայաստնի քաղաքական կուսակցությութների երիտասարդական գրասենյակների անդամները եւ հասարակակն կազմակեպություններ: «Ինչքանո՞վ է հայ ժողովուրդը, հայ երիտասարդությունը, հայ հասարակությունը հետամուտ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կատարմանը: Մենք ինքներս պետք է իրավարար վճիռը հասցնենք մինչեւ ճանաչում,…

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է: 1990-ականների դժվարին տարիներին ստեղծված, այդ դժվարությունների միջով անցած եւ դրանք պատվով հաղթահարած միությունը շարունակում է ուսանողների նորանոր սերունդների ընդունել, համախմբել, դաստիարակել ու ճանապարհել: Անցող ողջ տարվա ընթացքում հոբեյանի առիթով տարատեսակ միջոցառումներ են անցկացվել: Հոկտեմբերի 24-ին Երեւանում ամփոփիչ միջոցառումն էր։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ ուսանողությունը…

Թուրքիան սպառնում է Ցեղասպանությունը ճանաչած Պարագվային

Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Քարաքաշը, ով նաև Պարագվայում Թուրքիայի ներկայացուցիչն է, քննադատել է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն: Պարագվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վիկտոր Պոկատոյի հետ հանդիպմանը նա սպառնացել է խզել առևտրական կապերը Պարագվայի հետ: Հանդիպումից հետո Պոկատոն խոստացել է քննել Ցեղասպանությունը ճանաչած բանաձևը վերափոխման ենթարկելու…

Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւններու խորհրդաժողով

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Նոյեմբեր 20-22 2015-ին Հ.Յ.Դ. Ֆրանսայի «Նոր Սերունդ» Երիտասարդական Միութեան կազմակերպութեամբ եւ Հ.Յ.Դ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակի համադրումով տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւններու խորհրդաժողով «Հ.Յ.Դ. երիտասարդութիւնը եւ Հայ Դատի վերանորոգ պահանջատիրութեան պայքարը» թեմայով: Փարիզի եւ Արֆոլվիլի մէջ կայացած նիստերուն մասնակցեցան 8 երկիրներէ աւելի քան 70 ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին ընթացքին զեկուցումներով հանդէս եկան Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամներ…

Խորհրդաժողով` Փարիզի մէջ

Մամլոյ հաղորդագրութիւն Փարիզի մէջ 20 Նոյեմբեր 2015-ին իր աշխատանքներուն սկսաւ Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւններու տարածաշրջանային խորհրդաժողովը: «Հ.Յ.Դ. երիտասարդութիւնը եւ Հայ Դատի վերանորոգ պահանջատիրութեան պայքարը» թեմայով այս խորհրդաժողովը կազմակերպուած է Հ.Յ.Դ. Ֆրանսայի Նոր Սերունդ երիտասարդական միութեան կողմէ՝ անոր 70-ամեակին առիթով: Եռօրեայ խորհրդաժողովին կը մասնակցին Հ.Յ.Դ. երիտասարդական միութիւններու աւելի քան 70 ներկայացուցիչներ Հայաստանէն, Արցախէն, Անգլիայէն, Գերմանիայէն, Հոլանտայէն,…

Զորակցություն Ֆրանսիայի ժողովրդին

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն իր զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի ժողովրդին: Դարեր շարունակ Ֆրանսիայի ժողովուրդը եղել է հայ ժողովրդի կողքին, աջակցել և մարդասիրական օգնություն է ցույց տվել` իր գրկում ապաստան տալով հարյուր հազարավոր հայ գաղթականների, ովքեր Հայոց ցեղասպանության օրերին հայտնվել էին անօթևան վիճակում: Մենք չենք մոռանում, որ այդ օրերին ֆրանսիական ռազմանավերն օգնության հասան Մուսա լեռան լանջերին…