Երիտասարդական

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը քաղաքական դպրոցի աշխատանքներին

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի համադրմամբ, Հ.Յ.Դ. Հայաստանի և Արցախի երիտասարդական միութիւնների մէկական ներկայացուցիչներ 2015 թ. փետրուարի 8-12-ին մասնակցեցին Միացեալ Թագաւորութեան Աշխատաւորական կուսակցութեան և Նիդերլանդների Թագաւորութեան «Մաքս վան դեռ Սթոլ» հիմնադրամի կողմից իրականացուած քաղաքական դպրոցի աշխատանքներին, որը կայացաւ Նիդերլանդներում և Բելգիայում։ Դպրոցի աշխատանքները վերաբերում էին Եւրամիութեան՝ Արևելեան Եւրոպայի և Հարաւային Կովկասի գործընկերութեան ծրագրին։ Դպրոցի աշխատանքներին մասնակցում…

Ցեղասպանությանը նվիրված համաժողով Նյու Յորքում

Մարտի 13-15-ը Նյու Յորքի Marriott Marquis հյուրանոցում տեղի կունենա «Պատասխանատվություն 2015» միջազգային համաժողովը, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համաժողովը բաղկացած կլինի 12 զուգահեռ հարթակներից՝ դասախոսություններից և դրանց համընթաց լուսանկարչական ցուցահանդեսներից: Համաժողովը կքննարկի պատասխանատվության թեման՝ անարդարությանը դիմադրելու և նորեր ցեղասպանությունները կանխելու նպատակով: «Պատասխանատվություն 2015» համաժողովը կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ Արևելյան նահանգների Հայոց ցեղասպանության…

Մաթևոսյանի արձակը մեր 100-ամյակների պսակն է

Այսօր Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան: Վաղ առավոտից մարդկանց հոսքը դեպի Մաթևոսյանի շիրիմ չի ավարտվում: Գրողի հիշատակը հարգելու էին գնացել նաև ՀՅԴ-ականներ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ այսօր գրողի, անհատականության ծննդյան օրն է, որը վերջին 50-60 տարիներին մեր մշակութային հիմքերը ստեղծողներից մեկն է եղել: «Մենք ուղղակի պարտավոր էինք Դաշնակցության ներկայացուցիչներով այցելել Պանթեոն: Այստեղ…

Ընկերվարական երտասարդների միջազգային միութեան խորհրդի ժողովը տեղի է ունենալու Հայաստանում

Տեղեկացնում ենք, որ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Խորհրդի ժողովը տեղի է ունենալու Հայաստանում 2015 թ. մայիսի 5-11-ին։ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնների հետ միասին հիւրընկալելու է սոյն ժողովը։ Ժողովին մասնակցելու են Ը.Ե.Մ.Մ. անդամ և հրաւիրեալ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ` մօտ 300 հոգի, աշխարհի տարբեր երկրներից։ Խորհրդի ժողովը տեղի է ունենում երկու տարին մէկ…

Հանդիպում Հոլանդիայի արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ

ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը հունվարի 20-ին հանդիպել է Հոլանդիայի արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ, որի կազմում ընդգրկված էին արտգործնախարարության Եվրոպայի բաժանմունքի տնօրեն՝ Յոհան Վերբոմը, հայեցակարգային համակարգող աշխատակից՝ Մատեյս Սխրոդերը և հայեցակարգային աշխատակից՝ Մանյա Սիմոնսը։ Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին՝ Մասիս Աբրահամյանը, Աննա Մովսեսյանը և Սեպուհ Աբրահամյանը։ Մասիս Աբրահամյանը ներկայացրել է հոլանդահայության սպասումները Հոլանդիայի կառավարությունից՝ Հայոց…

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ցավակցում է

եւ վերահաստատում` դատաքննությունը պետք է կայանա ՀՀ-ում, ՀՀ օրենքներով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 6-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը: Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը:…

Քննությունը եւ դատավարությունը պետք է կատարվեն ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ Հայաստանի տարածքում

Հայտարարություն Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրը և դրա նկատմամբ իրականացվող դատաիրավական գործընթացները համազգային մտահոգության տեղիք են տվել: Դեպքերին հաջորդած քննչական գործողությունները, պաշտոնատար անձանց հայտարարությունների բովանդակությունները շարժեցին մեր ժողովրդի զայրույթը և համապատասխան կառույցների նկատմամբ անվստահության մթնոլորտի ստեղծման պատճառ դարձան հասարակության շրջանում՝ խոցելով մեր ազգային արժանապատվությունը: Խիստ մտահոգիչ է որոշ ռուս պաշտոնյաների կրավորական կեցվածքը, հայկական…

Վահանը մինչեւ վերջ մնաց Վահան

Վահան Հովհաննիսյանի տեղը դեռ երկար ժամանակ բաց կմնա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Հովհաննիսյանի հետ վերջին անգամ խոսել էր նրա մահից 10 օր առաջ եւ չնայած Վահանն արդեն շատ վաառողջ էր, բայց նույն Վահանն էր: «Վահանը մինչեւ վերջ մնաց Վահան»,-նշեց Հովսեփյանը:

Դժվար է լինելու լրացնել այն մեծ բացը, որ թողեց Վահանը իրենից հետո

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը: Ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Զանգահարեցի, ասացի, որ հասցրել ենք, հուզվեց

«Վահան Հովհաննիսյանը միջազգային ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչ էր: Դժվար է Վահան Հովհաննիսյանի մասին խոսել «էր»- ով: Վահան Հովհաննիսյանը մեզ համար պետք է դառնա քաղաքական գործչի էտալոն»,- երեկ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Դիտարկմանը, որ Վահան Հովհաննիսյանը միշտ աչքի էր ընկնում իր սուր ելույթներով,…