Հիմնարկներ

Ավարտվեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը

Օգոստոսի 14-19-ը Աղավնաձորում կայացավ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը, որը նվիրված էր Արցախյան շարժման երեսուն ամյակին և կրում էր «Հանուն Արցախի, ի փառս հայրենիքի» կարգախոսը: Հինգ օր տևած բանակումի ընթացքում, ընկերական ջերմ մթնոլորտում, դաշնակցական երիտասարդներն ու կուսակցության համակիրները քննարկեցին արդիական հարցերի լայն շրջանակ, որտեղ շոշափվում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ընթացիկ իրավիճակը,…

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային այցը Մարտունի քաղաք

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքում: Նրան ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մարզպետը եղավ Մարտունու քաղաքային լողափում, ապա դիտարկեց համայնքային ենթակայության այն տարածքը, որտեղ, ըստ մարզպետարան ներկայացված ծրագրի, նախատեսվում է զարգացնել ձիաբուծություն և զբոսաշրջություն: Մարտունու ավագ դպրոցի շինհրապարակում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ 2016 թվականից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հիմնանորոգման և…

Իրավաբանը կօգնի անվճար

6 ասվա ընթացքում 150-ից ավելի քաղաքացի է դիմել Երևանի Մանանդյան 20 հասցեի ներքո գործող գրասենյակ: Այստեղ գործում է ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը»: Հայցերը բազմազան են ու բազմապիսի՝ հիմնականում աշխատանքային ու կենսաթոշակի հարցերով։ Գրասենյակի իրավաբանները 40 դատական գործ ունեն իրենց տնօրինության տակ, դրանց մի մասը դատարանը բավարարել է դրական ելքով։ Լուսինե Ավետիսյանը…

Կանաչները Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է tvnz.co.nz նորզելանդական կայքը: Կայքը հիշեցնում է, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը և պնդում է, որ հայերը զոհ են գնացել պատերազմին, շարունակում է պնդել, որ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ չի եղել: «Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է պատմությունը…

ՀՅԴ-ին առաջարկում են ներգրավվել ձեւավորվելիք հարթակում եւ մասնակից դառնալ «Հյուսիս-հարավ»-ի գործընթացներին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն արձագանքել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի բաց նամակին, որը վերաբերում էր «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքին: Նախարարության պատասխանում ասվում է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», լինելով ՀՀ խոշորագույն ռազմավարական ծրագրերից մեկը, ՀՀ ղեկավարության եւ հանրության ուշադրության կենտրոնում է: Ցանկացած մասնագիտական եւ փորձագիտական ուսումնասիրություն ծրագրի պատասխանատուների կողմից խրախուսվում է։ ՀՀ…

Ծիծեռնակաբերդում տրվեց Հ.Մ.Ը.Մ. 100-ամյակի պաշտոնական մեկնարկը

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում պատմական օր էր։ Ծիծեռնակաբերդում տրվեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի պաշտոնական մեկնարկը, որին ներկա էին Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, պատմաբան Հայկ Դեմոյանը, բարձրաստիճան հյուրեր, Հ.Մ.Ը.Մ.-ի նախկին և նոր անդամներ։ Հ.Մ.Ը.Մ.-ի նվագախմբի ուղեկցությամբ` նախ կայացավ դրոշի արարողությունը, ապա ելույթով հանդես եկավ Հայկ Դեմոյանը։ «Այսօր պատմական օր է։ Հարյուր տարի…

ՀՅԴ պատանեկան ճամբարներ Ստեփանակերտում

Հուլիսի 16-ին Ստեփանակերտում մեկնարկել են ՀՅ Դաշնակցության երիտասարդական միությունների միանգամից երկու ճամբարներ՝ Աշոտ Ղուլյանի անվան համար երկու դպրոցում ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության և Հայկ Բալասանյանի անվան համար 5 դպրոցում՝ ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության նախաձեռնությամբ ընթացող ճամբարները: Դրանք նախատեսված են 10-16 տարեկան պատանիների համար, տևելու են 10 օր: Ճամբարների կազմակերպչական և ընթացիկ աշխատանքներին օժանդակում…

ՀՀ առաջին փոխվարչապետը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին

Այսօր, հուլիսի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով հանդիպել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ, քննարկելու Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Հանդիպմանը, փոխվարչապետի հետ ներկա էին նաև ՀՀ կառավարության իր գործընկերները և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային մարտահրավերների, սպառնալիքների ու հնարավորությունների հետ կապված հարցեր։ Քննարկման օրակարգում…

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վարդենիս խոշորացված համայնք

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս խոշորացված համայնք: Համայնքապետարանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց Վարդենիս համայնքի բնակավայրերի վարչական և Վարդենիսի տարածքի չխոշորացված համայնքների ղեկավարների հետ: Օրակարգում քննարկվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման հետ կապված հարցեր: Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ թերացումները բոլոր համայնքներում գրեթե նույն բովանդակությունն ունեն՝ սեփական եկամուտների հավաքագրման…

Եթե մեր դիմադրության բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն գրավվի դրսից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։ Հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողներին մասնավորապես ասաց. «Ղարաբաղը երբեք այսքան զգայուն,…