Հիմնարկներ

Դավիթ Լոքյանն այցելել է Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, շնորհավորել զինվորականներին Ամանորի առթիվ

Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն, ավանդույթի համաձայն, այցելել է Տավուշի մարզում տեղակայված սահմանապահ զորամասեր, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման աշխատանքներին: Նախարարին ուղեկցել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նախարարը զրուցել է զինծառայողների hետ, շնորհավորել հայրենիքի սահմանները պաշտպանողներին, մաղթել, որ 2018 թ-ին կարողանան անփորձանք ծառայություն իրականացնել և պաշտպանել երկիրը: Նախարար Լոքյանը վստահություն է…

Արծվիկ Մինասյանն ամփոփել է անցնող տարին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր ղեկավարած ոլորտում 2017 թվականին իրականացրած աշխատանքների, ձեռքբերումների և հետագա ծրագրերի մասին: Հիշեցնելով, որ 2016թ. ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է ոլորտում առկա խնդիրների ախտորոշումը` բնապահպանության նախարարը նշել է, որ դրանց լուծման նպատակով արդեն ՀՀ կառավարության ծրագրում մինչև 2022 թվականը ամրագրվել են մի շարք…

«Թեւանիկ» խմբի բարեգործությունները շարունակվում են

Դեկտեմբերի 22-ին, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն Իրանահայ «Թեւանիկ» խմբի անունից Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթին է փոխնացել ազգային տարազներ: Իրանի «Թեւանիկ» խումբը նաեւ սպորտային պարագաներ է նվիրաբերել Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի երիտասարդական կենտրոնի սաներին: aoaraj.am

Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել «Սինոփսիսի» կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական հանդիսությանը

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունն այսօր ներկայացրել է 2017 թվականի ընթացքում տեխնոլոգիական կրթության զարգացմանն աջակցող իր ծրագրերը Հայաստանի առաջատար բուհերի հետ` այսպիսով ամփոփելով իր հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով «Սինոփսիսի» կրթական ծրագրի շրջանավարտներին, նշել է, որ վերջիններս ստանում են ոչ միայն համալսարանի, այլև աշխարհահռչակ ընկերության որակի հավաստում: «Հիշում եմ,…

Կիրո Մանոյան. Շեշտը պետք է դնել հայոց պետականության վերականգնման 100-րդ տարեդարձին

Հայաստանի Առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելիս շեշտը պետք է դնել հատկապես հայոց պետականության վերականգնման 100-րդ տարեդարձին. այսօր «Նոյյան տապան» ակումբում, լրագրողների հետ զրույցում ասաց 100-ամյակը նշելու նպատակով Անթիլիասում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Պարզ է, որ տոնակատարությունների գլխավոր մասը վերաբերելու…

Հանդիպումներ Քարավաճառում եւ Կիչանում

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամները դեկտեմբերի 8-ին հանդիպումներ են ունեցել Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի և Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի բնակիչների հետ: Քարվաճառ քաղաքում կայացած հանդիպմանը, որին ներկա էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը, բնակիչները բարձրաձայնել են վերաբնակիչների համար նոր բնակարանների կառուցման, վերաբնակիչների համար տնտեսական նպաստավոր պայմանների ապահովման մասին: Կիչան համայնքում…

Բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար. ներկայացվել են ծրագրի արդյունքները

Եվրոպայի խորհուրդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, այսօր կազմակերպել էր համաժողով, որի ընթացքում ներկայացվել են «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ 2015-2017թթ. գործընկերություն հանուն լավ կառավարման ներքո: Միջոցառման մասնակիցներին ողջունել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր…

Գիտաժողով՝ Արցախում

2018թ. ապրիլի 20-ին Համազգային հայ կրթական մշակութային միությունը և Արցախի պետական համալսարանը կազմակերպում են գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման գործընթացի 100-ամյակին։ 1917թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից և հատկապես նույն թվականի հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո, նախկին ռուսական կայսրության ողջ տարածքում ստեղծվեց քաղաքական անկայուն իրավիճակ: Նախկին իշխանության մարմինները դադարեցին գործել: Տեղերում զգալի էր իշխանական վակուումը: Արցախի հարակից շրջանները…

Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը զեկուցել է, որ ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Արագածոտնի մարզում 2017 թվականին ծրագրվել է հավաքագրել 1 միլիարդ 254 մլն դրամի սեփական…

Իրականացվել են աշնանային ծառատունկի աշխատանքներ

Նոյեմբերի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվել են աշնանային ծառատունկի աշխատանքներ: ՀՀ ԱԺ չորս` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ ծառատունկ են իրականացրել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Ծառատունկին մասնակցել են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան…