
1938-ին Դերսիմում տեղի ունեցած կոտորածը եւս ցեղասպանություն էր: Այս մասին այսօր Արեւմտահայերի հարցերի ուսումնասիրման կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է Դերսիմահայերի փոխօգնության ու հավատքի միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեկին: Ըստ նրա՝ 1915-ի ցեղասպանության ու 1938-ին Դերսիմի կոտորածների հարցերը շատ կարեւոր են: «Կոտորածների միջոցով թուրքական ղեկավարները փորձել են լուծել միաժամանակ հայերի ու ալավիների հարցը, որոնք…















