
«Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ճանաչված գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի հանդիպումը մոսկվայամերձ Պոդոլսկի հայ համայնքի հետ, որը անցավ ոչ պաշտոնական, ջերմ ու մտերիմ մթնոլորտում: Հանդիպման նախաձեռնող «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նախ ներկաներին համառոտ ներկայացրեց հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Կիմ Բակշիի քառասունամյա հայանվեր գործունեությունը, որով նա ռուս հասարակայնության լայն շերտերին է…