
Ձայների` 43 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում ընդունվեց Արամ Մանուկյանի արձանի տեղադրման որոշումը՝ ըստ Դավիթ Մինասյանի էսքիզի: Խմբակցություններից «Երկիր ծիրանի»-ն հայտնեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Ելք» խմբակցությունը հայտնեց, որ դեմ է քվեարկելու՝ պատճառաբանելով, որ մրցույթն անցկացվել է անարդար, Դավիթ Մինասյանի էսքիզը ներկայացված չի եղել մրցույթին: Ի պատասխան «Ելք»-ի մեղադրանքի, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը…















