Հ.Յ.Դ. Բիւրօ

Լավ է, որ կառավարությունն իր խոստմանը տեր է կանգնում

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած` սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարության ներկայացրած այդ օրենքը միանշանակ ողջունելի է: «Հուսամ` այս դրական հատվածը կպահպանեք, իսկ այստեղից հնչող առաջարկությունները նպատակ ունեն միայն ու միայն բարելավելու օրենքը: Բացի այդ` սա այն նախագիծն է, որը միասնականության լավ…

ՀՅԴ-ն որևէ համագործակցության մեջ ուրիշի քաղաքական շահերը սպասարկող չի լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ -Պարոն Վարդանյան, երեկ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նշել է, որ կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչիշխանական եռյակի 12-կետանոց փաստաթղթին: Ւնչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը: Կա՞ մտավախություն իշխանությունների մոտ: -Նախ՝ 12 կետերը եռյակի կետերը չեն, այլ քառյակի: Մենք համատեղ չորս ուժերով ենք դա մշակել և համատեղ…

ՀՅԴ-ի նոր՝ 12 առաջարկները

«Իշխանափոխության ճանապարհը հենց սա է: Այսինքն՝ ձեւակերպել այնպիսի հիմնարար մոտեցումներ, որոնցից մի կողմից՝ իշխանությունը չկարողանա հրաժարվել, մյուս կողմից՝ այդ հիմնարար փոփոխությունները բերեն նրան, որ իշխանափոխությունը ցավալի չլինի այսօրվա իշխանության համար: Գիտակցություն ձեւավորվի նաեւ, որ բոլորը կարող են փոփոխվել, եթե ընտրական, սահմանադրական արդյունավետ լիազորությունների համակարգեր են գործում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով…

Ցեղասպանութեան 100 ամեակը մեր աշխատանքի վերջին հանգրուանը չէ, այլ մեկնակէտը

Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբի Պահանջատիրական Շաբաթ «Ցեղասպանութեան 100 ամեակի սեմին Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբի կազմակերպած պահանջատիրական շաբաթը եկաւ անգամ մը եւս հաստատելու յանձնախումբին գրաւած իւրայատուկ տեղը Հայ Դատի աշխատանքներուն քարտէսին վրա»: Ահաւասիկ այս բառերով արժեւորեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու ընկեր Կիրօ Մանոյեան Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբին դիրքն ու պատնէշի վրայ…

ՀՅԴ-ն նոյեմբերի 12-ին կանգնելու է «Դեմ եմ»-ի կողքին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է նոյեմբերի 12-ին միանալ «Դեմ եմ» շարժման երիտասարդներին՝ պահանջելու համատեղությամբ աշխատող դասախոսների եւ գիտաշխատողների խնդրի լուծումը: NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավոր, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ ակտիվ պայքարող Արծվիկ Մինասյանը նշեց, որ եթե քաղաքացիական նախաձեռնությունն ակցիա է կազմակերպում, իրենց խմբակցությունը բնականաբար երիտասարդների կողքին է: «Մյուս ուժերի անունից չեմ կարող…

Արամ Մանուկյան – 135

ՈԳԵԿՈՉՈՒՄ – ՀԱՄԵՐԳ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, Արամ Մանուկյանի 135 ամյակի կապակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Ոգեկոչման միջոցառում եւ համերգ: Միջոցառումը Տերունական աղոթքով բացեց Մայր Աթոռի միաբան Տեր Թորգոմ Վարդապետ Տոնիկյանը: Այնուհետեւ Ա. Մանուկյանին նվիրված զեկույցներով հանդես եկան Զորավար հիմնադրամի տնօրեն, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը եւ Հայ Յեղափոխական…

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Սեւծովեան ժողովին

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (www.iusy.org) հրաւէրով 2014 թ. հոկտեմբերի 23-26-ին, Բուլգարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցաւ Սևծովեան տարածաշրջանի համագործակցութեան ժողով։ Ժողովին մասնակցում էին Ռումինիայից, Շուեդիայից, Մոլդովայից, Վրաստանից, Բելառուսից, Իսպանիայից և այլ երկրներից պատուիրակներ։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը ժողովին մասնակցում էր մէկ ներկայացուցչով` Կարապետ Շադոյեան, Աւստրիա։ Ժողովի բացմանը ելոյթ են ունեցել Ը.Ե.Մ.Մ.-ի Ընդհանուր քարտուղարը, փոխատենապետը և հիւրընկալող կազմակերպութիւնների ներկայացուցիչը։…

Շահեն Մեղրյանը հերոս էր դեռ կենդանության օրոք

Մարտակերտում բացվեց Մեղրյանի հուշարձանը Հոկտեմբերի 24-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մեղրյանի ընտանիքը, ինչպես նաև մարտական ընկերները: ԼՂՀ…

Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբի հանդիպումը Միացեալ Թագաւորութեան արտաքին գործոց նախարարութեան պաշտօնատարներու հետ

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 16 Հոկտեմբեր 2014) – Երէկ, 15 Հոկտեմբերին, Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւն մը այցելեց Միացեալ Թագաւորութեան (Մեծն Բրիտանիա) արտաքին գործոց նախարարութեան Լոնտոնի կեդրոնատեղի եւ հանդիպում ունեցաւ նախարարութեան պաշտօնատարներու հետ։ Հայ Դատի պատուիրակութիւնը բաղկացած էր Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանէն եւ Հայ Դատի Անգլիոյ յանձնախումբի պատասխանատու՝…

Հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ Վրաստանի դեսպանի միջեւ

Հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի միջեւ: Հանդիպմանը, հյուրընկալող կողմից, ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան Հայաստանի եւ…