Հ.Յ.Դ. Բիւրօ

Թուրքիայի քաղաքականությունը փոխվել է ձեւի մեջ, ոչ՝ բովանդակության

Թուրքիայի արտգործնախարարի հոդվածն` ուղղված հայ ժողովրդին, իրականում արդեն մի քանի տարի ի վեր Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած, բայց Ցեղասպանության հարցում արդեն մի քիչ տարբեր մոտեցում ցուցաբերող մտավորականների կողմից արտահայտվող միտք է, այսօր, հուլիսի 4-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Այսինքն, պարզաբանել է…

Սահմանի բացման լուրը ապատեղեկատվություն է

Tert.am-ի հետ զրույցում, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման մասին տարածված տեղեկատվությանը, ասաց, որ թերթի կողմից նման տեղեկատվության տարածման պատճառը, հավանաբար, վարչապետին վարկաբեկելն է եղել, քանի որ Taraf թերթը խնդիր ունի ներկա իշխանությունների հետ և խոսակցություններ կան, որ նույնիսկ այն պետք է փակվի: Իսկ ինչ վերաբերում է…

Պէտք է զգուշանալ ընկերային դժգոհութեանց հարցով ներքին պայթումէն

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ Մկրտիչ Մկրտիչեանի Հետ Չորեքշաբթի, 2 յուլիս 2014-ին, «Ազդակ» օրաթերթի «Արսէն Չաղլասեան» ժողովասենեակին մէջ տեղի ունեցաւ հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ Մկրտիչ Մկրտիչեանի հետ: Զրուցավարն էր «Ազդակ»-ի միջազգային լուրերու խմբագիր Վահրամ Էմմիեան: Հարցազրոյցին ընթացքին անդրադարձ կատարուեցաւ միջազգային քաղաքականութեան մէջ չճանչցուած պետութիւններու երեւոյթին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վրայ անոր ազդեցութեան, ինչպէս նաեւ հայ-թրքական յարաբերութեանց…

Ներառվել են հայկական պատվիրակության բոլոր առաջարկությունները

Այսօր ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ տարեկան նստաշրջանը, որն անցկացվում էր Բաքվում: Հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ընդունվեց վեհաժողովի ամփոփիչ` Բաքվի հռչակագիրը, որում ընդգրկվել են հայկական պատվիրակության բոլոր` նախկինում արված ու ընդունված առաջարկությունները: Նա տեղեկացրեց, որ հռչակագրում մի քանի կետեր կային մարդու իրավունքների վերաբերյալ եւ…

Դավութօղլուն խեղաթյուրել է պատմությունը

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտնի հոդվածին, որում վերջինս նշել է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև նոր և ավելի հաստատուն դարաշրջան կհաստատվի, եթե մտավորականներն ու քաղաքական գործիչները գործեն երկու կողմերի հոգեբանական արգելքները հաղթահարելու և «արդարացի հիշողություն» կառուցելու համար, ասաց, թե «այն հիմնավորումները, որ…

Ալիեւը վտանգավոր է դառնում աշխարհի համար

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, Panorama.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը նշեց, որ Իլհամ Ալիևի ելույթը պարզապես հեռու է առողջ բանականությունից: Հիշեցնենք, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը կրկին հակահայկական հայտարարություններով է հանդես եկել: Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ…

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի համատեղ հայտարարությունը

Բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Խորհրդարանական չորս ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը, համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է 40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: Մենք արձանագրում ենք. 1.…

Իսպանական Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը հունիսի 23-ին վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի եվրոպական ընկերներ (EuFoA) կազմակերպության լրատվական բաժինը: Հռչակագրի ընդունումը կազմակերպության կողմից Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կազմակերպված ուսուցողական այցելությունների արգասիքն է: Խորհրդարանի ընդունած հռչակագրում նշվում է, որ «համաձայն 1987 թվականի հունիսին Եվրոպայի խորհրդարանի ընդունած բանաձևի,…

ՀՅԴ-ն ոչ իշխանական մյուս ուժերի հետ առաջիկայում կքննարկի «կուտակայինի» առնչությամբ ՍԴ դիմելու հարցը

«Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախտեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը՝ սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննակումների՝ խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը խորհրդարանի պարտադրեց վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:…

Նոր կենսաթոշակային համակարգի սկզբունքները

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություն ներկայացնում է նոր կենսաթոշակային համակարգի սկզբունքները: Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգ մշակելու համար անհրաժեշտություն է հիմնարար սկզբունքների որոշումը, որոնց վրա պետք է կառուցել այդ համակարգը: Այդ սկզբունքների հիմքում առաջարկում ենք դնել ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դրույթները, ինչպես նաև նկատի առնել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ ՏՀԶԿ, և G20-ի…