Հ.Յ.Դ. Բիւրօ

Հանդիպում՝ ՀՅԴ եւ ՄԲ Լեյբորիստական պատգամավորների միջեւ

ՀՀ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպում ունեցավ Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի կազմից՝ Համայնքների պալատի Լեյբորիստական կուսակցության անդամներ Սթիվեն Փաունդի և Մայք Գեյփսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, Արցախի հիմնահարցի կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, ինչպես նաեւ Ադրբեջանի հակահայ քաղաքականության վերաբերող հարցեր։ Աղվան…

Հոգեհանգստի արարողություն Բեռլինի Սուրբ Լուիզե եկեղեցում

Փետրվարի 16-ին, Բեռլինի Սուրբ Լուիզե եկեղեցում տեղի ունեցած պատարագի ընթացքում Հալլեի Սուրբ Հարության հայկական եկեղեցու հոգևոր հովիվ հայր Գնել Գաբրիելյանը հոգեհանգստի արարողություն կատարեց Սումգայիթի, Բաքվի և Գանձակի ջարդերի անմեղ հայ զոհերի, ինչպես նաև քնի մեջ ադրբեջանցի բարբարոսի ձեռքով նենգաբար կացնահարված երիտասարդ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին։ Արարողությանը ներկա էր Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

2015-ը տհաճ տարի է լինելու Թուրքիայի համար

Հայոց ցեղասպանության 100-ամյակը կարեւոր խորհրդանշական թվական է, սակայն աշխատանքների իմաստով Հայաստանը եւ մասնավորապես Հայ դատի գրասենյակները կշարունակեն իրենց գործունեությունը 2015թ. հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեսակետ է հայտնում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջերս արած հայտարարությունը, որ պետք է ուժերը լարել եւ պատրաստվել 2015-ին, հիմնականում ուղղված է…

ԱԺ չորս խմբակցությունները Տիգրան Սարգսյանին եւ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կներկայացնեն

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն այսօր խորհրդարանում դռնփակ նիստ են գումարել, որի ընթացքում քննարկել են վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Խմբակցություններից յուրաքանչյուրը ներկայացրել է դրան անդրադառնալու իր նախագիծը։ Ամենային հավանականությամբ, ԱԺ 24-27-ի քարօրյայում այս խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը, հանդես կգան որոշման մեկ միասնական նախագծով, որը քառօրյայի օրակարգ կընդգրկվի որպես պարտադիր…

Համանախագահներն ու Հայաստանը խոսում են մեկ լեզվով, Ադրբեջանը` մեկ այլ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը բնութագրում է ծանր, քանի որ բանակցություններում կողմերից մեկը` Ադրբեջանը, չի ցանկանում համաձայնել միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող լուծման տարբերակին եւ փորձում է փոխել մոտեցումները: Հետեւելով բանակցությունների ընթացքին` Կիրո Մանոյանը տպավորություն է ստացել, որ կողմերը երկու տարբեր լեզուներով են…

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը Հայաստանում բնակվող սիրիահայ 500 ընտանիքի պարենային սննդամթերք կտրամադրի

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը, հավատարիմ մնալով, իր սկզբունքներին ու նպատակներին, շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը, մասնավորապես` հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին: «Օգնիր եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ ժամը 12:00-18:00-ը, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է սննդամթերք: Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ…

Վահան Հովհաննիսյանը հանդիպել է Վեռներ Հարթմանի հետ

Գերմանիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Վահան Հովաննիսյանը Գերմանիայի խոշոր գյուղատնտեսական արտադրողներից մեկի` Վեռներ Հարթմանի հետ փետրվարի 5 -ին միասին այցելել են Բեռլինում բացված «Ֆրութ Լոջիստիքս» միջազգային ցուցահանդես, որտեղ Վեռներ Հարթմանի ընկերությունը ներկայացված է իր ծավալուն տաղավարով: Հիշեցնենք, որ Վեռներ Հարթմանը վերջերս այցելել էր Ղարաբաղ և քննարկել այնտեղ լուրջ ներդրումային ծրագրեր: Հարթմանն ու Հովհաննիսյանը քննարկել են Արցախում…

Թուրքական արխիվները հաստատում են Ցեղասպանության փաստը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա այցելության ժամանակ կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իր հերթին` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան պատմաբանների համար բացել է արխիվները, ավելին` պատմաբանների աշխատանքը հնարավորինս դյուրացնելու համար օրենքներ են փոխվել: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախագահի…

Իրական հրամանատարը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը՝ Պետրոս (Պետո) Ղեւոնդյանի 50-ամյակին նվիրված հիշատակի հանդիսավոր երեկոյին Այսօր մեր Պետոյի, ընկեր Պետոյի ծննդյան 50 – ամյակն է. իսկ այս տարի նրա մահվան 20 – րդ տարելիցն է։ Բայց որքան թարմ է մեր հիշողության մեջ նա։ Մեր հիշողության մեջ հաճախ միասին են՝ Պետոն, Կարոտը և Հրաչը։ Այժմ երեքն էլ…