
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 4-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ հիմնադրամի ֆինանսական հարցերի վարչության հարկային քաղաքականության բաժնի ավագ տնտեսագետ Մարտին Գրոտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան, ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Ավագ Ավանեսյանը, ԱՄՀ և նախարարության պատասխանատու աշխատակիցներ։ Արծվիկ Մինասյանը…















