Հ.Յ.Դ. Բիւրօ

Լիտվայի Սեյմի ընդունած հռչակագիրը եւս մեկ քայլ է դեպի ԼՂՀ միջազգային ճանաչում

Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորներ այսօր հռչակագիր են ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու մասին: Այդ փաստաթղթի հռչակման միջոցառմանը մասնակցելու համար ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ միասին հրավիրված է եղել նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը, ով նույնպես այս հռչակագրի ընդունման ուղղությամբ ջանք ու եռանդ է թափել: Ներկայացնում ենք…

Լիտվայի Սեյմում մեկնարկել է ժողովրդավարական գործընթացների 25-ամյակի առիթով քննարկում

Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի շենքում այսօր մեկնարկել է խիստ հետաքրքրական մի քննարկում։ Սեյմի Սահմանադրական հանձնաժողովում, Հայ-լիտվական բարեկամության խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ, խորհրդաժողովը կրում է “Լիտվայում եւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների 25-ամյակը. Հայացք դեպի ոչ հեռավոր անցյալ” խորագիրը։ Համաժողովին մասնակցում են նաեւ Հայսատանի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, մեր երկրի…

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Քիչ առաջ ՀՅԴ Գերագույն Մարմնից տեղեկացանք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ Հանդիպումը տևել է մեկուկես ժամ։

ՀՅԴ-ի շնորհավորական ուղերձը Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի Հայրենակիցներ, Այսօր, փոտրվարի 20-ին, լրանում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձը: Արցախյան պայքարի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, ստեղծվեց մեր նորօրյա անկախ պետականությունը: Արցախյան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտություն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու և հաղթելու վճռականություն: Հաղթանակը հնարավոր դարձավ հայ ժողովրդի միասնականության, համահայկական ներուժի մեկտեղման, անմնացորդ նվիրումի շնորհիվ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, համայն հայությունը…

Հրամայական է Արեւմտահայաստանի մէջ Ցեղասպանութենէն առաջ գոյութիւն ունեցող կացութեան ստեղծումը*

Ատենէ մը ի վեր աշխարհը լուրջ տագնապի մէջ է: Տնտեսական տագնապ, այստեղ-այնտեղ ապահովական անկայունութիւն, կարճատեւ ու երկարատեւ մասնակի պատերազմներ: Այսպիսի կացութիւններ պակաս չեն եղած Երկրորդ աշխարհամարտին յաջորդող «պաղ» կոչուած պատերազմին ամբողջ երկայնքին, որ վերջ գտաւ հիմնական կողմերէն մէկուն պարտութեամբ՝ Խորհրդային Միութեան փլուզումով: Ներկայ վիճակը սակայն աւելի մտահոգիչ է, քանի որ անիկա յատկանշուած է մեծ թիւով…

Մոսկվայում տեղի ունեցավ Կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին

Փետրվարի 13-ին, Մոսկվայում, «Արգումենտի ի ֆակտի» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում անցկացվել է կլոր սեղան` նվիրված Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին: Կլոր սեղանը համատեղ կազմակերպել են «Ռուս-Հայկական Համագործակցություն» կազմակերպությունը (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ), «Կովկասագետների գիտական ընկերությունը» և «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտը»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրին «Ռուս-հայկական համագործակցության» հիմնադրամից (Հայ Դատի գրասենյակ)` միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Պետդումայի մշակութային հաձնաժողովի…

ԱՄՆ նոր պետքարտուղար ավելի բաց կլինի հայ համայնքի դիրքորոշումը լսելու հարցում

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո Ջոն Քերրին սկսել է հանդես գալ այնպես, ինչպես ասում է նախագահ Բարաք Օբաման: Իհարկե, ինչ–որ առումով դա հասկանալի է, ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Սակայն չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ ներկայիս պետքարտուղարը ավելի մոտ էր հայ համայնքին, քան նրա նախորդը: Ջոն…

Թուրքիայում հայ կանանց հանդեպ իրականացվող բռնությունների թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է

Թուրքիայում հայ կանանց հանդեպ իրականացվող բռնությունների և սպանությունների, հայահալած քաղաքականության գլխավոր պատասխանատուն ամենաառաջին հերթին Թուրքիայի իշխող ուժն է, այս մասին այսօր, փետրվարի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Թուրքիայում հայ կանանց նկատմամբ բռնությունները և հայատյացության դրսևորումները երիտթուրքական քաղաքականության շարունակությունն են:…

Հայաստանին բնորոշ է բարձր մենաշնորհային մակարդակը

Այսօր, փետրվարի 11-ին, «Անի Պլազա» հյուրանոցում, «Հրայր Մարուխյան» հիմնադրամը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է «Մենաշնորհները Հայաստանում» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին ներկա են եղել առաջատար մասնագետներ և հետազոտողներ, ովքեր հետազոտություններ են ներկայացրել մենաշնորհների խնդրի վերաբերյալ, պարզաբանել դրանց կարգավորման մոդելները` դատելով միջազգային փորձից, մեկնաբանել Հայաստանում մրցակցության պաշտպանության քաղաքականության հետևանքները և շուկաների վիճակը: Գիտաժողովից հետո մասնակիցներին հարց…

Վահան Հովհաննիսյանն ընտրվել է Սոցինտերնի ԱՊՀ եւ Կովկասի հանձնախմբի համանախագահ

Աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկի՝ Սոցինտերնի՝ Պորտուգալիայում կայացած խորհրդի ժողովին մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը և ընտրվել Սոցինտերնի ԱՊՀ եւ Կովկասի տարածաշրջանային հանձնախմբի համանախագահ: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը` Վահան Հովհաննիսյանը: «Ընտրությունը կատարվեց միաձայն, դեմ չկար, թուրքական սոցիալիստական կուսակցությունը քվեարկության ժամանակ ներկա չէր, հավանաբար…