Հ.Յ.Դ. Բիւրօ

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը այժմ սիրիահայերին կօգնի տեղում գումար հատկացնելով

Սիրիահայերին օգնելու նպատակով ստեղծված «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից եւ կազմակերպոււթյուններից նվիրաբերվել է 41 մլն դրամ, 750 հազար ռուսական ռուբլի եւ շուրջ 31 մլն դրամի պարենամթերք: Այս մասին, այսօր, դեկտեմբերի 19-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը: Սիրիահայ մանուկների համար տարեվերջին կկազմակերպվեն տարեմուտի հանդեսներ…

Ե՞րբ էինք դուրս եկել հին ու բարի ժամանակներից

ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման ու հրապարակման փաստն այսօր ամենաթեժ քննարկվող հարցն է դարձել՝ ստվերելով ներքաղաքական դաշտի մյուս բոլոր իրադարձությունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ժողովուրդ» ի հետ զրույցում ասաց, որ անթույլատրելի է համարում կատարվածը: -Ի՞նչ գնահատական կտաք ԱԺ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսման փաստին: -Եթե գաղտնալսումը կատարվել է առանց դատական…

Դուք սխալ ճանապարհով եք տանում երկիրը, հասարակությանը

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀԿ–ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություններ են առաջարկվում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմում: Իշխող մեծամասնության ներկայացուցիչները ԱԺ էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իրենց ելույթներում շարունակ պնդում էին, որ պետք է հասնել կոնսենսուսի: Դրան իր ելույթում արձագանքել է ԱԺ…

ՀՅԴ-ն սեփական թեկնածուն կունենա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Hayeli.am-ին -Մամուլում լուր է տարածվել, որ ԲՀԿ եւ ՀՅԴ-ն համաձայնության չեն եկել նախագահի թեկնածուի հարցում, ՀՅԴ-ն հրաժարվել է պաշտպանել Գագիկ Ծառուկյանին եւ առաջարկել իր թեկնածուին, որին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն: Սրանից հետո ՀՅԴ-ն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրան ասել, որ չեն պաշտպանի Գագիկ Ծառուկյանին եւ չեն…

ՀՅԴ-ն մասնակցության ձեւաչափի մասին որոշում կկայացնի Գերագույն ժողովում, բայց Ս.Սարգսյանին պաշտպանելը բացառվում է

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ»-ին: -Պարոն Մարգարյան, դեկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը ո՞վ էր նախաձեռնել եւ ի՞նչ ակնկալիքով: -Նախաձեռնությունը մերն էր: Մենք ի սկզբանե ասել էինք, որ բոլորի հետ պիտի հանդիպեինք եւ հանդիպել էինք բոլորին, բացի հանրապետականից: Այդ մի հանդիպումն էլ արեցինք: Եվ էս առումով որեւէ արտառոց բան չենք արել:…

Քուվեյթի կառավարությունը որոշում է կայացրել օգնել սիրիահայերին

Երեւանի Նար Դոսի անվան դպրոցում գործող Կիլիկյան վարժարանն այսօր հյուրընկալել է մեր երկրում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամադ ալ Քաբանդիին: Սիրիահայությանն օգնության ձեռք մեկնելու պատրաստակիամություն է հայտնել նաեւ Արաբական ծոցի խոշորագույն երկներից մեկը: Քուվեյթի կառավարության կողմից կազմված պատվիրակությունն արդեն Հայաստանում է: Պատվիրակները ծանոթանալու են սիրիահայության ներկայիս խնդիրներին եւ որոշելու են օգնության ձեւչափը: Դեսպանն…

ՀՅԴ-ի առաջարկներից երկուսը ՀՀ նախագահի համար անընդունելի են

ՀՅԴ Բյուրոյում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր անդրադարձել է նախօրեին կայացած հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր յոթ կետանոց օրակարգը ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ քննարկել էր շաբաթ օրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու մասին: Թե երբ է լինելու հաջորդ հանդիպումը՝ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:…

Հրանտ Մարգարյան. «Մենք նախագահի թեկնածու ունենք»

Նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի վերաբերյալ կուսակցությունում երկու տրամադրվածություն կա` կա’մ ունենալ սեփական թեկնածու, կա’մ կարողանալ համախմբվել միասնական թեկնածուի շուրջ: Չի բացառվում, սակայն, որ ՀՅԴ-ն առհասարակ չմասնակցի նախագահական ընտրություններին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, բայցեւ հիշեցրեց, որ վերջնական որոշում կայացվելու է դեկտեմբերին կայանալիք ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովում: Նա եւս…

ՀՅԴ-ն ՀՀ Նախագահի հետ քննարկել են ՀՅԴ-ի առաջարկները

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ: Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները: ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ