Հ.Յ.Դ. Բիւրօ

Սպիտակ տունը հերքեց

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Սպիտակ տան տրամադրած հաղորդագրության համաձայն տարածել է հայտարարություն` վերջին օրերին աղմուկ բարձրացրած համացանցային տեսանյութի բովանդակության առնչությամբ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայազգի երիտասարդ ներկայացած անձի ասում է, թե Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ից առաջ զանգահարել իրեն և խնդրել չշտապել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Փոխնախագահը և նախագահ Սարգսյանը…

Եթե ժամանակին լսեին ՀՅԴ-ին…

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանձնախմբի կազմակերպած Եվրոպական Խորհրդարանի անդամների` Հայաստան և Արցախ կատարած այցի մանրամասները: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պաշտոնական հանդիպումներից բացի, պատվիրակությունը հանդիպում է ունեցել փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարների հետ: «Վերջապես ԵԽ պատգամավորները հասկացան, թե որտեղից առաջացան և ինչ էին…

Համահայկական համարկման մասին

Հայութիւնը իր նորագոյն անկախ պետականութեան երկրորդ տասնամեակը ամբողջացնելու վրայ է: Սկզբնական շրջանի խորհրդանշապաշտութիւնը տեղ տուած է առարակայականութեան եւ իրապաշտութեան: Խանդավառութիւնը տեղ-տեղ փոխարինուած է կասկածով, յաճախ անտարբերութեամբ, վերջերս ալ՝ վախով: Ո՞ւր կ’երթանք ազգովին. ո՞րն է մեր յաջորդ հանգրուանը: Ժամանակն է կատարելու առժամեայ հաշուեկշիռ մը: Ի՞նչ ունէինք անկախութենէն առաջ եւ ի՞նչ ունինք այսօր: Ի՞նչ աւելցած է եւ…

ՀՅԴ Բյուրոյի կոչը

Սիրելի հայրենակիցներ, Արդէն սկսած է Հայաստան Համահայկական Հիմնադրամի հերթական դրամահաւաքը, որ Նոյեմբեր 25-ին թելեթոնով պիտի եզրափակուի Միացեալ Նահանգներու տարածքին: Դրամահաւաքի նպատակը այս անգամ եւս կը մնայ նոյնը` մասնակցիլ Արցախի բարգաւաճման եւ տնտեսական վերելքին, աւելի ճշգրիտ բնորոշումով` աջակցիլ այս անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ջրամատակարարման ծրագիրներուն: Արցախը ազատագրուեցաւ Արցախի հայութեան ազատատենչ մարտունակութեան եւ համայն հայութեան այդ պայքարին…

Բաքվի ժողովը կարծրատիպեր կկոտրի

Բաքվից վերադարձել են Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովին մասնակցող ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Լրագրողների հետ հանդիպմանը Մարիո Նալբանդյանը տեղեկացրեց, որ Դաշնակցության պատվիրակները Բաքվում լուրջ խնդիրներ չեն ունեցել, միակ խնդիրը, ըստ Կիրո Մանոյանի, եղել է օդանավակայանում Մարիո Նալբանդյանին…

Սոցինտերնի հանձնախումբը Բաքվի ժողովում

Բաքվում մեկնարկել է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը, որին մասնակցում է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Ժողովը բացվել է մասնակցությամբ Մոլդովայի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հունաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Հունգարիայի ներկայացուցիչների եւ անմիջապես ընդմիջվել, քանի որ…

ՀՅԴ-ն կմասնակցի Սոցինտերնի խորհրդաժողովին

ԸՆԿԵՐՎԱՐ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԿԱՆԻ ԱՊՀ-Ի, ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՍԵՎ ԾՈՎԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԲԱՔՎՈՒՄ Հանձնախմբի ժողովի օրակարգում են տարածաշրջանի հակամարտությունները, տարածաշրջանի երկրներում զարգացումները եւ տարածաշրջանում սոցիալ դեմոկրատիայի զարգացման հնարավորությունները։ Հանձնախմբի ժողովին մասնակցելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու…

Մամուլի հաղորդագրություն

Ընկերվար Միջազգայնականի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հաձնախմբի ժողովը կայանալու է Բաքվում, 2010թ. հոկտեմբերի 11-12 ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ Մամլո դիվան) – Հոկտեմբերի 11-12-ին, Բաքվում կայանալու է Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծով հանձնախմբի ժողովը (նախորդ ժողովը գումարվեց Երեւանում, ս.թ. հունիսի 11-12-ին): Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից եւ Եվրոպայից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանձնախմբի…

a1+-ի «Հետգրության» հարցազրույցը Վահան Հովհաննիսյանի հետ

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: Ուղիղ եթեր է հեռարձակվել հոկտեմբերի 6-ին՝ 19:10-ին:

Ձեզ էլ են հասնելու

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ իր ելույթում ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ իր կարծիքով նման օրինագիծ կարող էր առաջանալ միայն երկու դեպքում. առաջին՝ եթե խոշոր ներկրողները, որոնք բավական հզոր են մեր երկրում ինչ-որ անհայտ ձևով այնպես են շահագրգռել Կառավարությանը, որ նա…