Հ.Յ.Դ. Բիւրօ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հրաժեշտի ուղերձը

Սիրելի´ գործընկերներ, Արագածոտնի մարզի հարգարժա´ն բնակիչներ, Աստծո կամոք և Հ.Յ. Դաշնակցության վստահության շնորհիվ տասը ամիս առաջ պատիվ ունեցա ստանձնելու Արագածոտնի մարզի ղեկավարի պատվաբեր, միևնույն ժամանակ պարտավորեցնող պաշտոնը: Պաշտոնավարման այս տասը ամիսների ընթացքում ամենօրյա հետևողական և համառ աշխատանքի շնորհիվ փորձել եմ լուծել իմ` որպես մարզի ղեկավարի և մարզի զավակի առջև ծառացած խնդիրները, իմ աշխատանքով հարթել եղած…

Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ի, «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների անունից կառաջադրվի վարչապետի թեկնածու

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում քիչ առաջ հայտարարեց, որ հանդիպում է ունեցել նաեւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ` ստանալով նաեւ Դաշնակցության աջակցությունը։ Վաղն արդեն նա երեք խմբակցությունների` «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների ու Դաշնակցության անունից առաջադրվելու է վարչապետի թեկնածու։ yerkirmedia.am

Երկրորդ փուլում պետք է կարողանանք լուծումներ գտնել

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնել: Առաջին փուլում վարչապետի ընտրության տապալումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այս վիճակը երկար շարունակվել չի կարող: «Մենք մեր տեսակետն արդեն հայտնել ենք, մեր դիրքորոշումն…

Պետք է իրականացնել խաղաղ հանգուցալուծման ներքաղաքական գործընթաց

Այսօր ԱԺ հատուկ նիստում, ուր քննարկվում էր ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը, ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Մեր դիրքորոշման նպատակը հստակ է՝ հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի մեր ողջ ժողովուրդը Հայատանում, Արցախում և Սփյուռքում: Մեր ժողովրդի և քաղաքական ուժերի հասունության և իմաստնության փորձություն է սա: Դեռևս Սերժ Սարգսյանի…

Սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախքան ֆրակցիայի անունից ելույթ ունենալն անդրադարձավ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին: «Աղվանի Վարդանյանի հայտարարությունը ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր: Մենք, իհարկե, հարգում ենք պատգամավորի սահմանադրական իրավունքը, որ նա կարող է քվեարկել իր խղճով և համոզմամբ, բայց սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները: Նրա կատարած…

Արմեն Ռուստամյան. Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները

Ավարտվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մասնավորապես նշեց․ «Մենք փորձել ենք համադրել մեր տեսակետները եւ լուրջ տարաձայնություններ չունենք․․․Ես ոչ մի բան չեմ բացառում, այս իրավիճակում որեւէ բան բացառելը անմտություն է»։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վաղը վարչապետ կունենանք, Ռուստամյանը…

Խնդիրը ընդհանուր քաղաքական հայտարարի գալն է

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 26-ին տեղեկացրել է, որ վարչապետի ընտրության հարցով խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 1-ին: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, կարող են նաև քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ և առաջադրել վարչապետի մեկ թեկնածու: Խորհրդարանական բոլոր խմբակցությունները պնդում են, որ թեկնածու…

Կիրո Մանոյանը հանդիպել է «Քուրդիստանի հայրենասերների միություն» ներկայացուցչի հետ

Այսօր, ապրիլի 26-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը հյուրընկալել էր Հյուսիսային Իրաքում իշխող «Քուրդիստանի հայրենասերների միություն» կուսակցության ներկայացուցիչ Հեմըն Մամրաշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին, Սոցինտերնի շրջանակում Դաշնակցության հետ գործակցությանը: Անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին: Կողմերը հույս են հայտնել, որ խնդրի խաղաղ լուծում կգտնվի: Այսուհետ այս ձեւաչափով…

Պարոն Փաշինյանի հետ նախատեսում ենք հանդիպում ունենալ

Պարոն Փաշինյանի հետ նախատեսում ենք հանդիպում ունենալ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշելէ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ «Նախատեսում ենք հանդիպում ունենալ, քննարկել այն բոլոր հարցերի շրջանակները, որոնք մեզ համար կարեւորություն են ներկայացնում։ Եւ այդ քննարկման եւ մոտեցումների արձանագրումից է կախված մեր հետագա քայլերը»- նշել է Արսեն Համբարձումյանը։

ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ: Այսպես…