Հ.Յ.Դ. Բիւրօ

Խաղաղությունը միակողմանի ցանկանալով չի լինում

Արմեն Ռուստամյանը` ՀԱԿ-ի մոտեցման մասին Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսին`«Խաղաղություն և բարիդրացիություն», որը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին: «Մենք նման մոտեցմանը դեմ ենք, որովհետև ՀԱԿ-ը կարգախոսը հրապարակ բերելուց առաջ պետք է ասի, Հայաստանը մինչև հիմա այդ ինչ չի արել հաշտեցման համար:Ես վստահ եմ, որ…

ՀՀ դպրոցներում ցեղասպանություն կդասավանդեն

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը եւ Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը ստեղծել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվեց ԿԳ նախարարությունում՝ մարտի 1-ին: Ձեռնարկն ի սկզբանե նախատեսված է եղել Սփյուռքի դպրոցների համար, իսկ 2016-ին ձեռնարկի լրամշակված տարբերակը ԿԳ նախարար Լեւոն…

Արցախյան հիմնահարց. պատերազմի և խաղաղության գինը

Ղարաբաղյան հարցի կարգավորման քարոզչությունը և բուն գործընթացը «168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբում կազմակերպվող քննարկումների ընթացքում արծարծվում են մեր երկրին, հասարակությանը հուզող բազմաթիվ խորքային հարցեր: Նախընտրական այս շրջանում մեր նպատակն է` ընտրություններից առաջ քաղաքական ուժերի, քաղաքական, տնտեսական և հասարակական գործիչների, փորձագետների մասնակցությամբ քննարկումների միջոցով նպաստել ընտրողների գիտակցված ընտրությանը։ Քննարկումների շարքի աջակիցներն են «Depop» Կառավարման…

Ալիևի` Ֆրանսիա կատարելիք այցի օրը հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի օրը` մարտի 14-ին, տեղի հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Ալիևը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահի հետ: Մենք ցույց ենք անցկացնելու, որ դատապարտենք նրա այցելությունը Ֆրանսիա, դատապարտենք Ալիևի ռեժիմը, Ադրբեջանին զինելու գործընթացը, իհարկե, նաև զորավիգ…

Մարտահրավեր, որ պետք է ազգովի հաղթահարենք

«Հայոց Աշխարհ»- ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ – Խորհրդարանական հերթական քառօրյայի մեկնարկին հայրենի քաղաքական ուժերի արծարծած հիմնական հարցադրումներից մեկը փետրվարի 24-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական դիվերսիոն գործողությունն էր։ -Իրավիճակն իսկապես մտահոգիչ է. օր չկա, որ շփման գծում հրադադարի խախտումներ չլինեն, զոհեր չլինեն։ Վերջին դիվերսիոն…

ՀՅԴ-ն ունի հստակ էլեկտորատ, որի առջև պատասխանատու է

Շատերն են պատրաստվում ընտրակաշառք բաժանել, բայց ուզում են ճշտել կարող են այդ մրցակցության մեջ մտնել, թե ոչ: Այս մասին այսօր խորհրդրանում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, որ ՀՀԿ-ն ընտրություններիսց առաջ մինչև 100 դոլարի հասնող ընտրակաշառք է բաժանում: «Ընտրություններից մի ամիս առաջ կոնկրետ թվերի մասին…

Հայաստանի եւ Ղարաբաղի հզորացումը նախապայման է, որ մեր ասած քաղաքականությունն իրականանա

«Դիսկուրս» հաղորդմանը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակով պատգամավության թեկնածու Արման Մուսինյանը խոսել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի արտաքին քաղաքական բաղադրիչների շուրջ: «Մենք ունեցել ենք խնդիր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, տեսել ենք, որ ժամանակի ընթացքում կարող ենք ազդել…