
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` նշելով, որ նախնական տվյալներով հոկտեմբերի 7-ն է նշված: «Ինչպես գիտեք ամռանն օրենքի քվեարկությունից հետո ստեղծվել էր հատուկ հանձնախումբ, որը պետք է ներկայացներ պատգամավորների առաջարկությունները: Եղան պատգամավորներ, որոնք գտնում…















