Հ.Յ.Դ. Բիւրօ

Ֆրանսիայում աշխատում են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ժխտման քրեականցումն ամբողջացնող օրենքի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը: Ազգային ժողովի…

Նախագահը շնորհակալ է բարեկամ Ֆրանսիային՝ ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում սատարելու համար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների հերթական այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով ու ջերմ բարեկամությամբ,…

Պետք է փոխվեն խաղի կանոնները, ներիշխանական հարաբերությունները

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ վարչապետի հրաժարականին: Ըստ նրա` այն արտաքին ու ներքին մարտահրավերները, որոնք ծառացած են ժողովրդի առջև, թույլ չեն տալիս սպասել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, և խորհրդարական կառավարման համակարգին սահուն անցնելու համար ճիշտ է, որ այսօրվանից սկսվեն փոփոխությունները: Ռուստամյանի խոսքով` դա նաև հնարավորություն…

Մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որի առաջին քայլերը, կարծում եմ, սկսում ենք անել

Անհրաժեշտ է մշակույթ ձևավորել և յուրաքանչյուր գնացողի հետևից միայն վատը չխոսել: Հովիկ Աբրահամյանը կատարել է իր աշխատանքը և ինչ-որ չափով գնահատելի է: Հայաստանին անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որի առաջին քայլերն արվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և սպասվող արմատական փոփոխություններին: «Մենք ականատես էինք,…

ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է Երեխաների սնուցման համաշխարհային համաժողովի մասնակիցներին

Երևանում շարունակվում է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներին սեպտեմբերի 7-ին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ հավելելով. «Նա շնորհակալություն…

Դեմ եմ, որ հարցին ձևական լուծում տրվի

ԿԳ նախարարը` Գյումրու երկու բուհերի միավորման մասին Տևական ժամանակ է` քննարկվում է տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հետ միավորելու հարցը: Yerkir.am-ը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից փորձեց ճշտել, թե որ փուլում է այս գործընթացը, և արդյո՞ք կա բուհերը միավորելու հստակ որոշում: Նախարարը պատասխանեց, որ բուհերի միացման հարցն այժմ քննարկման…

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև դեռևս չօգտագործված ներուժ,…

Արցախում բնակարանաշինության նոր ծրագիր է մեկնարկել

Artsakh Roots Investments (ARI) ներդրումային կազմակերպությունը 2010-2016 թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում շուրջ 3.5 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել գյուղատնտեսության զարգացման համար: Սեպտեմբերի 5-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը, կազմակերպության ներկայացուցիչ[, ՀՅԴ Բյուրոյի անդամ] Բենիամին Պչաքճեանը նշեց, որ իրենք Արցախի Հանրապետության կառավարության հետ պայմանագրի համաձայն և կառավարության երաշխավորությամբ Նոր Շահումյանի…

Վայրկյան առաջ ստորագրել ՀՀ-ԼՂՀ ռազմաքաղաքական պայմանագիրը

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ԼՂ խնդրի շուրջ ձևավորված զարգացումներին: Նրա խոսքով՝ ներկայումս միջնորդ պետությունների կողմից ճիգերը շատ են՝ ուղղված բանակցությունների վերսկսմանը, որովհետև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեղի ունեցած` Վիեննայի և մյուս հանդիպումներում անդրադարձ չի եղել հարցի բուն էությանը, հիմնական…

Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել

Ռուստամյանը՝ «Սասնա ծռեր»-ի՝ հեղափոխության փորձի մասին Չի կարելի ունքը սարքելու տեղն աչքը հանել. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՅԴ-ի անվան հիմքում «հեղափոխություն» բառն է, մինչդեռ` այն քաղաքական ուժերի շարքն է դասվում, որոնք դատապարտում են «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները: «Մեր հեղափոխությունն ազգային-ազատագրական նպատակով հեղափոխություն…