Հ.Յ.Դ. Բիւրօ

Թուրքիայում հայ համայնքը պատանդ է

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն 21 հունիսին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր նամակում նշել էր, թե Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը հարուցել է խոր ափսոսանք: Ըստ Կիրո Մանոյանի՝ այն, ինչ պետք է…

Փաթեթային լուծումը կարող է փոխվել ու դառնալ հանգրվանային, ինչը մեր շահերից չի բխում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն հունիսի 21-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեղ հայտարարության մասին, ասաց որ այն մի քանի բանի մասին է խոսում, որոնց իրագործումը ժամանակի ընթացքում հնարավոր կլինի տեսնել: Մանոյանի բնորոշմամբ՝ հանդիպման ընթացքում խոսվել է…

Արմեն Ռուստամյանը գնահատում է ընդդիմության քաղաքական կամքը

Այսօր լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով «4+4+4» ձևաչափի հանգուցալուծման մասին, որի արդյւոնքում իշխանությունն ու ընդդիմությունը կոնսենսուսի հասան, ասաց, որ ինքնին այդ կոնսենսուսը աննախադեպ էր, երբ այնպիսի կարևորագույն փաստաթուղթ ինչպիսին ընտրական օրենսգիրքն էր, ընդունվում է կոնսենսուսի պայմաններում: «Ամենակարևոր հարցերից մեկն էլ այն է, որ իսկապես երկար տարիներ մենք…

Դաշնակցությունը կողմ չի քվեարկի Հարկային նոր օրենսգրքին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը չի կարող այս վիճակով կողմ լինել Հարկային օրենսգրքի նախագծին, և առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ իրենք քվեարկելու են «ձեռնպահ». ««Դեմ» չենք քվեարկելու, որովհետև մենք կառավարության մաս ենք և մեր առջև չպետք է միայն քննադատելու խնդիր դնենք: Ուստի…

Ինչու ՀՅԴ-ն չի բողոքում 800 հա տարածքի կորստի դեմ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմից 800 հեկտար տարածքի կուրստը զարմանալիորեն լուրջ բողոքի եւ ընդվզման ալիք չբարձրացրեց ՀՀ քաղաքական դաշտում: Բացի մեկ-երկու մարգինալ քաղաքական ուժերից, խորհրդարանում ներկայացված եւ ազդեցիկ մնացած քաղաքական ուժերը, մեծ հաշվով, այդ կորուստն ընդունեցին ի գիտություն, եւ ոչ ավելին: Այդ ուժերի թվում իր լռությամբ առանձնապես աչքի ընկավ ազգայնական համարվող Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:…

ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու 2015 թվականի բյուջեի կատարողականին

Երբ 15 թվականի բյուջեն քննարկվում էր խորհրդարանում, ՀՅԴ խմբակցությունը ներկայացրեց իր մտահոգությունները և դեմ քվեարկեց այդ բյուջեին, և հիմա արդեն հաստատվում են այդ մտահոգությունները. ԱԺ-ում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` երկու հիմնական մտահոգիչ ուղղություններ են եղել: «Առաջին խմբի խնդիրները խոչընդոտ են ցանկացած տնտեսության և…

Ճանապարհային քարտեզի ստորագրումը վկայում է ձեր` ժողովրդավարության ուղիով գնալու վճռականության մասին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև այսօր ստորագրվեց Հայաստանում տեղական և տարածքային ժողովրդավարության ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը: Լոքյանը նշեց, որ 2015-ից Հայաստանը ստանձնել էր պարտավորություններ` հետմոնիթորինգային ճանապարհային…

Մենք դեմ ենք հաշվեհարդարներին

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Ղարաբաղի ներկա և նախկին պաշտպանության նախարարների միջև սկիզբ առած հեռակա բանավեճին, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ դրանով պարզապես խարխլում են Ղարաբաղի պաշտպանության համակարգը: Վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը սուր քննադատության էր ենթարկել Ղարաբաղի ռազմական ղեկավարությանը, պնդելով, թե ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը սխալներ է թույլ…

ԿԳ նախարարը պարբերաբար հանդիպումներ կունենա մարզային կրթական հիմնախնդիրների հարցերով

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մասնավորապես` նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա ոչ բոլոր խնդիրներին պետք է տրվի ունիվերսալ լուծում. որոշ հարցերում անհատական,…

Մեր օրենսդրության կառուցվածքը չի բացառում, որ մրցակցության արդյունքում ձևավորվեն մենաշնորհներ

ՀՀ օրենսդրությունն օրենքով սահմանված մենաշնորհ չունի, սակայն, մեր օրենսդրության կառուցվածքը չի բացառում, որ մրցակցության արդյունքում ձևավորվեն մենաշնորհներ. այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը: «Մեր տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունն ավելի շատ ուղված է գերիշխող դիրքի չարաշահմանը, այլ ոչ թե մրցակցային մենաշնորհի վերացմանը: Սա օրենսդրական առանձնահատկություն է, որը պետք…