Հ.Յ.Դ. Բիւրօ

ՀՅԴ-ն կողմ է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին

ՀՅԴ-ն կողմ է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ՌԴ-ի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագրի վերաբերյալ հնչող դժգոհություններին, նշեց, որ իրենք միշտ ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ եթե չունես ավելի լավ համակարգ, պետք է ուժեղացնես այն, ինչ ունես:…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրենին

Հունիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովին: Հանդիպման առանցքում Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերն էին: Շնորհակալություն հայտնելով Եվրասիական զարգացման բանկին մեր երկրում ծավալած արդյունավետ գործունեության համար և, նշելով, որ էկոնոմիկայի նախարարությունը հիմնականում շեշտադրում է Հայաստանի տնտեսության զարգացումը գիտելիքահեն և արդյունաբերական կողմնորոշման…

Եթե Թուրքիան Գերմանիայի հետ հարաբերությունների մակարդակն իջեցնի, իրեն կվնասի

Երեկ իսկապես շատ կարևոր օր էր. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` նկատի ունենալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Գերմանիայի նման ազդեցիկ եվրոպական պետությունն է այսպիսի որոշում կայացնում, թեև Գերմանիայի նախագահը դեռևս անցյալ տարի էր խոսել այդ մասին ու ասել, որ եղածը Ցեղասպանություն…

Մարդիկ պետք է հասկանան՝ վաղ թե ուշ պատասխան են տալու

Արմեն Ռուստամյանը՝ ՊՆ պաշտոնյաների ձերբակալության մասին Անդրադառնալով մենաշնորհների վերաբերյալ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը՝ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախարարի խոսքը խեղաթյուրվել է. «Նա ուղղակի մեջբերել է սահմանադրության պահանջը, այսինքն՝ եթե որևէ ոլորտում կարող է մենաշնորհ լինել, դա պարտադիր պետք է լինի օրենքով, և ինչու չեն ուզում, որ օրենքով լինի, որովհետև օրենքը…

Եթե այդպես լիներ, վաղուց Ադրբեջանը հարձակված կլիներ

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ – ԱԳ նախարարը հայտարարել է, որ Վիեննայում ստորագրված փաստաթուղթը կլիներ ոչ թե՝ եռակողմ, այլ՝ հնգակողմ, եթե Ադրբեջանը համաձայներ ստորագրել այն, բայց, քանի որ Ադրբեջանը դեմ է եղել, ՀՀ-ն էլ չի ստորագրել։ Այդ հանդիպումը ներկայացվում էր՝ որպես հայկական կողմի հաղթանակ։ Ըստ Ձեզ՝ հաղթանա՞կ էր, այսօր…

Ակնկալիքով կշնորհավորենք բոլորիս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի արտասանած խոսքը` Երեւանում Գարեգին Նժդեհի բացման արարողության առիթով Այսօր տոն է. տոն է՝ որովհետեւ Մայիսի 28֊ն է, 1918 թվականին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսէի ճկատամարտերում հաղթանակներից հետո՝ Հայաստանի Հանրապետության հռչակման տոնը. եւ այդ տոնի առիթով, այստեղ հավաքվել ենք մեր հարգանքը մատուցելու մի մարդու, ով կարեւոր դերակատարություն է ունեցել այդ պետականության հաստատման…

Հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ընդգծեց, որ մեծ հաջողություն ենք ունեցել` կարողացել ենք ադրբեջանական հարձակմանը դիմակայել և հետ մղել: «Կա նաև փաստ՝ ժողովրդի միասնական կեցվածքը, որը բոլոր հուսահատական արտահայտություններն ի չիք է դարձնում և ցույց տալիս, որ Ղարաբաղի հարցն իսկապես…

Օրվա գլխավոր խորհուրդը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև կյանքի առավել պատասխանատու փուլի մեկնարկը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ Սիրելի՛ շրջանավարտներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Ձեզ համար օրվա գլխավոր խորհուրդը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև կյանքի առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Դուք թևակոխում եք մասնագիտության ընտրության և կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու կարևոր ժամանակահատված, որը պահանջում…

Ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը Արցախի ճանաչման կեսքայլն է

Արցախում ընթանում են սամանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ: «Առաջին լրատվական»- ի հարցին՝ այս իրավիճակում ԼՂ-ին պե՞տք է սահմանադրական փոփոխությունների գնալ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Արցախի ժողովուրդն ինքն է որոշում իր անելիքը»: Անդրադառնալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի վերաբերյալ հարցին՝ Ա. Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ կողմնակից ենք եղել, որ Հայաստան – ԼՂ հարաբերությունները…

Քանի Ղարաբաղը նստած չէ բանակցային սեղանի շուրջ, դրանք բանակցություններ չեն

Միայն անտեղյակ մարդը չգիտի, թե ԼՂ կարգավորման գործընթացում ինչ փաստաթղթեր են եղել մինչ հիմա, ինչ փուլային կամ փաթեթային կարգավորում է եղել. ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հիշեցնելով առաջին նախագահի հրաժարականը, երբ Ղարաբաղի հարցով նրա առաջարկը չընդունվեց ոչ միայն ժողովրդի, այլ նաև նրա շրջապատի մի մասի կողմից: Ըստ…